Շառլ Պերո | Կապույտ Մորուքը


Ժամանակով մի շատ հարուստ մարդ է լինում: Գեղեցիկ տներ է ունենում, ծառաներ, ոսկե ու արծաթե սպասք... Բայց դժբախտաբար մորուքը կապույտ է լինում: Ու դրանից հետո նա այնքան տգեղ ու սարսափելի է լինում, որ կանայք և աղջիկները նրանից վախենում ու փախչում են: 
Նա խնդրում է հարևան մի տիկնոջ դստրերից մեկի ձեռքը: Թող կինն ինքը որոշի, թե ում կնության տա իրեն: Դստրերից ոչ ոք չի համաձայնում ամուսնանալ կապույտ մորուքով մարդու հետ: Մինչ այդ նա արդեն մի քանի կին էր ունեցել, որոնք անհետացել էին հայտնի չէ թե ուր, ու այդ բանն ավելի էր վախեցնում աղջիկներին: Կապույտ մորուքին այդուհանդերձ հաջողվում է սիրաշահել կրտսերին, հարսանիք կազմակերպել և տանել նրան իր դղյակը:
Հարսանիքից շատ չանցած Կապույտ մորուքը ասում է կնոջը, որ պիտի հեռանա մի քանի օրով: Տալիս է նրան տան բոլոր սենյակների և նկուղների բանալիները, սակայն կտրականապես արգելում է օգտվել դրանցից մեկից՝ այն մեկից, որով կարելի է բացել գետնահարկի ամենավերջին սենյակը: Սակայն երիտասարդ տիկինը չի դիմանում գայթակղությանը և բացում է նկուղի դուռը: Հայտնաբերում է այնտեղ չորացած արյան հետքեր և Կապույտ Մորուքի նախորդ վեց կանանց դիակները: Վախից ձեռքից վայր է գցում բանալին: Երբ բարձրացնում է այն, տեսնում է, որ բանալու վրա արյան հետք է մնացել: Ոչ մի կերպ չի կարողանում սրբել այդ հետքը: Սրբելուն պես հետքը նորից է հայտնվում:
Անսպասելիորեն տուն է վերադառնում Կապույտ Մորուքը: Կնոջ անհանգիստ դեմքից կռահում է, որ վերջինս խախտել է իր արգելքը: Պատրաստվում է սպանել կնոջը: Կինը խնդրում է մի քանի րոպե տալ իրեն, որպեսզի վերջին անգամ աղոթք անի, իսկ ինքը աշտարակն է ուղարկում իր քրոջը, որ սա տեսնի, թե չեն գալիս արդյոք իրենց եղբայրները: Որոշ ժամանակ անց Կապույտ մորուքը կորցնում է համբերությունը, հանում է դանակը և հարձակվում է կնոջ վրա: Սակայն նույն պահին վրա են հասնում եղբայրները և իրենց սուսերներով սպանում են Կապույտ մորուքին:

Հարկ է նշել, որ սյուժեի կազմավորման վրա անուղղակի կերպով ազդել է Անգլիայի թագավոր Հենրիկ Ութերորդի երկու կանանց՝ Աննա Բոլեյնի և Եկատերինա Հովարդի տխուր ճակատագրերը: Ամուսինը հրամայել էր մահապատժի ենթարկել նրանց ամուսնական և պետական դավաճանության մեղադրանքով (հայտնի է, որ գոյություն է ունեցել հեքիաթի անգլիական տարբերակը): Կապույտ մորուքի մոտիվին անդրադարձել է նաև ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը

Շառլ Պերո | Կապույտ Մորուքը Շառլ Պերո | Կապույտ Մորուքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.