Ռոբերտ Լուիս Սթիվենսոն | Բժիշկ Ջեքիլի և Պարոն Հայդի տարօրինակ պատմությունը | համառոտ


18.. թ.: Լոնդոն: Պատմությունը հաղորդվում է երրորդ դեմքով: Պատմողը նոտար Գեբրիել Ատտերսոնն է: Լոնդոնում տեղի են ունենում տարօրինակ դեպքեր: Էդվարդ Հայդ անունով դիվային մի մարդ, որն անբացատրելի վախ և գարշանք է ներշնչում իրեն տեսած ամեն մարդու, գործում է մի քանի սարսափելի արարքներ, որոնք անիմաստ և շատ դաժան են:
Պարզվում է, որ նա ինչ-որ կերպ կապված է հասարակության մեջ հարգանք վայելող բժիշկ Հենրի Ջեքիլի հետ: Հայդը ժամանակ առ ժամանակ հայտնվում է նրա տանը, և տան ծառաներին հրամայված է կատարել նրա բոլոր խնդրանքները: Ավելին, բժիշկ Հայդը գրում է կտակ, որով իր մահվան կամ անհետացման դեպքում պարոն Ջեքիլին է թողնում իր ողջ ունեցվածը և կարողությունը:
Մի օր բժիշկ Ջեքիլը փակվում է իր սենյակում և դադարում է երևալ տնեցիների աչքին: Նրանց հետ խոսում է անբնական ձայնով: Ենթադրում են, որ հանցագործ Հայդը սպանել է Ջեքիլին և չկարողանալով դուրս գալ սենյակից՝ լքել է տունը և այժմ հանդես է գալիս բժիշկի անունից:
 Բժիշկ Ջեքիլի հետմահու գտնված նամակից Ատտերսոնն իմանում է, որ բժիշկը կատարել է գիտական հայտնագործություն: Նա պարզել է, որ մարդու հոգեկան պլանում միաժամանակ բնակվում են մի քանի անձինք, իսկ մարդը այդ անձնանց համատեղ գործունեության արգասիք է: Մինչև վերջ չհասցված իր գիտափորձի արդյունքում նա կարողացել է գտնել այն եղանակը (հատուկ դեղափոշի), որով իր ներսում եղած բացասական «Ես-ը» ժամանակավորապես գրավում է գլխավոր դիրք: Հրեշավոր պարոն Հայդը ինքը բժիշկ Ջեքիլն է, որը մարմնավորվելով հանգիստ իրագործում է իր չարագործությունները: Սակայն ի վերջո բժիշկն այլևս չի կարողանում վերահսկել իր փոխակերպությունը, ինչը հանգեցնում է նրան հուսահատության և կործանման:
Ավանդաբար համարվել է, որ անձի երկվության թեման Սթիվենսոնը ժառանգել է Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպերից և Էդգար Ալան Պոյի «Ուլյամ Ուիլսոն» նովելից: Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի մասին պատմության մեջ կարելի է նաև որոշակի ընդհանրություն տեսնել անգիտակցականի մասին Զիգմունդ Ֆրոյդի և Կառլ Գուստավ Յունգի տեսությունների հետ: Իր այս վեպով Սթիվենսոնը էապես խթանել է գիտա-ֆանտաստիկական գրականության զարգացումը (Տես Հերբերտ Ուելս «Անտեսանելի մարդը») և ներշնչել է Հերման Հեսսեին («Տափաստանի գայլ»):
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն | Բժիշկ Ջեքիլի և Պարոն Հայդի տարօրինակ պատմությունը | համառոտ Ռոբերտ Լուիս Սթիվենսոն | Բժիշկ Ջեքիլի և Պարոն Հայդի տարօրինակ պատմությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.