
Հայրիկ Կառլոն ապրում է մութ նկուղում: Նկուղում միակ զարդարանքը վառվող օջախի վրա եռացող կաթսան պատկերող կտավն է:
Մի օր Կառլոյին է այցելում ընկերը՝ հյուսն Ջուզեպպեն, և Կառլոյին է նվիրում փայտի մի կտոր՝ խորհուրդ տալով այդ
փայտից տիկնիկ պատրաստել: Կառլոն գործի է անցնում և տաշում է երկարաքիթ Բուրատինոյին,
որը դառնում է նրա ուրախությունը:
Բուրատինոյին դպրոց ուղարկելու համար Կառլոն վաճառում է իր միակ բաճկոնն ու գնում է նոր այբենարան: Հաջորդ օրը դպրոցի ճանապարհին Բուրատինոն, տեսնելով քաղաք
ժամանած տիկնիկային թատրոնը,
վաճառում է իր այբենարանը, և ներկայացման տոմս է գնում: Թատրոնում նա ծանոթանում և ընկերանում է տիկնիկների հետ: Թատրոնի տնօրենը երկարամորուս Կարաբաս Բարաբասն է: Վերջինս համարում է իրեն տիկնիկային գիտությունների դոկտոր,
սակայն իրականում դաժանորեն պատժում է իր տիկնիկներին: Կարաբաս Բարաբասը սկզբում ուզում է այրել Բուրատինոյին, որպեսզի եփի իր ընթրիքը,
սակայն հետո իմանալով, որ Բուրատինոն ապրում է մի նկուղում, որտեղ պատից կախված է օջախ պատկերող հին կտավը,
բաց է թողնում Բուրատինոյին և անգամ 5 սոլդո նվիրում:
Նույն օրը Բուրատինոն ծանոթանում է աղվես Ալիսի և կույր ձևացող կատու Բազիլիոյի հետ: Ալիսն ու Բազիլիոն որոշում են խորամանկությամբ խլել Բուրատինոյից նրա մետաղադրամները:
Նրան տանում են հիմարների երկիր, որտեղ Բուրատինոն թաղում է հողի մեջ իր դրամները և սպասում,
որ աճի մեծ ծառ, որի վրա տերևների փոխարեն կլինեն սոլդոներ:
Աղվեսն ու կատուն յուրացնում են դրամները, իսկ Բուրատինոյին
հանձնում են ոստիկանությանը: Ոստիկանները նետում են նրան լիճը, սակայն նա չի սուզվում, քանի որ փայտից
է: Բուրատինոն ծանոթանում է կրիա Տորտիլլայի հետ: Կրիան Բուրատինոյին նվիրում է ոսկե բանալի և ասում, որ այդ բանալու գաղտնիքը հայտնի է միայն չար Կարաբաս Բարաբասին:
Բուրատինոն կարողանում է խորամանկությամբ իմանալ Կարաբաս Բարաբասից, որ դուռը, որը կարելի է բացել կրիայի տված ոսկե բանալիով, գտնվում է Կառլոյի նկուղում, կտավի ետևում:
Բուրատինոն փախչում է Կարաբասից և թաքնվում է անտառում: Այնտեղ նրան
են միանում իր բարեկամ տիկնիկները՝ Մալվինան, Պիեռոն և պուդել Արտեմոնը: Կարաբաս Բարաբասի հետապնդումից տիկնիկներին և Բուրատինոյին
փրկում է հայրիկ Կառլոն: Նրանք վերադառնում են իրենց նկուղը և ոսկե բանալիով բացում կտավի ետևում գտնվող դուռը: Հերոսները հայտնվում են հրաշալի տիկնիկային թատրոնում:
Այսուհետ նրանք խաղում են սեփական բարի ու հեքիաթային ներկայացումներում: Իսկ չար Կարաբաս Բարաբասին մնում է միայն զայրանալ ու լաց լինել:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Մատնաչափիկ, Գրիմ եղբայրներ
Ձյունանուշ և Ջեյմս Բարրի Պիտեր Պեն
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալեքսեյ Տոլստոյ | Ոսկե բանալի, կամ Բուրատինոյի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
22:44:00
Rating:
