
2011 թվականի մայիսին Անաստեյշա Ստիլը՝ Ամերիկայի հյուսիսային
համալսարաններից մեկի բանասիրական ֆակուլտետի համեստ ուսանողուհին, իր հիվանդ ընկերուհու
փոխարեն հարցազրույց է վերցնում երիտասարդ միլիարդատեր Քրիստիան Գրեյից (Մոխրագույնից):
Հարցազրույցն անհաջող է անցնում, և Անաստեյշան չի կարծում, որ ինքը և Քրիստիանը երբևէ
կհանդիպեն նորից: Անսպասելիորեն Քրիստիանը հայտնվում է տնտեսական իրերի խանութում,
որտեղ Անաստեյշան աշխատում է որպես վաճառողուհի և գնում է կաբելների ամրակներ, սկոչ,
պարան և երկու աշխատանքային համազգեստ: Նրանց ծանոթությունը շարունակվում է, և Անաստեյշան
իմանում է մեծահարուստի թաքուն սեռական նախասիրությունների մասին և դառնում է նրա մոլեգնության
առարկան: Հետագայում, ընդունելով խաղի կանոնները և պայմանագիր ստորագրելով՝ աղջիկը
մասնակցում է Գրեյի անսովոր ֆանտազիաների իրագործմանը:
Ֆիզիկական ցավը, որը սադիստ Գրեյը պատճառում է Անաստեյշային
սեռական հարաբերության ժամանակ, աստիճանաբար դառնում է տանելի: Սակայն աղջիկը վախենում
է Քրիստիանի ցասման բռնկումներից: Քրիստիանը անկանխատեսելի է և դա վախեցնում է Անաստեյշային:
Նա ուզում է որոշ ժամանակ հեռանալ ընկերոջից, որպեսզի ծանր ու թեթև անի իրավիճակը:
Քրիստիանը, որը յուրովի սիրահարված է աղջկան, համոզում է նրան մնալ: Պատմում է մանկությունից:
Մորը կորցրել է 4 տարեկանում: Մայրը տանջել է իրեն:
Ժամանակն անցնում է, սակայն Քրիստիանը չի դադարում երազել
ցավ պատճառելու մասին: Քրիստիանը գիտի այդ ցանկության պատճառի մասին, սակայն չի ուզում
ասել Անաստեյշային՝ վախենալով, որ աղջիկը կթողնի իրեն:
Անաստեյշան որոշում է Գրեյին օգնելու համար ռիսկի դիմել և
թույլ տալ տանջել իրեն այնպես, ինչպես ուզում է: Գրեյը կաշվե գոտիով դաժանորեն ծեծում
է նրան: Անաստեյշան հասկանում է, որ Քրիստիանը չի կարող սիրել: Նրա հոգում չկա ոչինչ
բացի ցավ պատճառելու ցանկությունից: Քրիստիանի խավարը անթափանց է Անաստեյշայի համար:
Աղջիկը ասում է, որ իրենք չունեն ապագա: Նա չի կարողանա բավարարել տղայի մութ հակումները,
իսկ տղան չի կարողանա սիրել իրեն: Քրիստիանը աղերսում է չլքել իրեն: Սակայն Անաստեյշան
հեռանում է: Տանը նրան թվում է, որ բաժանման ցավը հարյուրապատիկ ավելի ուժեղ է գոտու
հարվածների պատճառած ցավից:
Տես նաև Մարկիզ դը Սադ Սոդոմի հարյուր օր կամ Այլասերության դպրոց, Ջակոմո Կազանովա Իմ կյանքի պատմությունը և Հենրի Միլլեր Խեցգետնի արևադարձը
Է. Լ. Ջեյմս | Մոխրագույնի հիսուն երանգները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 18, 2016
Rating:
