Երեքի դեկլարացիա | համառոտ


Դեկլարացիայի հեղինակները (Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը և Ազատ Վշտունին) հայտարարում են.

Ներկա հայ բանաստեղծությունը թոքախտավոր է և անխուսափելիորեն դատապարտված է մահվան։
Մենք հանդես ենք դալիս որպես ախտահանողներ։
Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։
Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։
«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը:
Մեզ համար «անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ։
Իսկ մեր երակների մեջ զգում ենք բազմահազար ամբոխների հույզը:
Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը։
Արտահայտել այն, ինչ այժմեական է` շարժում, դասակարգային պայքար, երկաթ, կարմիր։
Ընդունել ռիթմը որպես շարժում։
Պատկերը որպես կենցաղի բնորոշում։
Ոճը և լեզուն որպես տվյալ նյութի և խառնվածքի արտահայտություն։
Դեկլարացիան ամփոփում են հետևյալ նշանաբանները.

Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, և առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք:
Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը` ստեղծագործող բազմությունների մեջ:
Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ոիթմով:
Կեցցե պրոլետարական հեղափոխությունը:

Տես նաև Ֆիլիպո Տոմազո Մարինետտի «Ֆուտուրիզմի մանիֆեստ» և Տրիստան Տցարա «Դադայի մանիֆեստ»

Երեքի դեկլարացիա | համառոտ Երեքի դեկլարացիա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 05, 2016 Rating: 5
Технологии Blogger.