
«Մեր երեսփոխանները» ընդհանուր խորագրով երգիծական դիմանկարների
շարքը պարունակում է 37 դիմանկար: Այն ներկայացնում է Օսմանյան կայսրության պետական
ատյաններում (Ազգային ժողով) ներգրավված հայ ազգային գործիչների կծու երգիծանքով ու
քննադատությամբ համեմված դիմանկարները:
Այստեղ են Հարություն Ճանկուլյանը՝ այլանդակ ծիծաղելիության
այդ հոյակապ տիպարը, Հմայակ Արամյանցը՝ աղմկալից պարապությունը, Գաբրիել Նորատունկյանը՝
անտանելի իր կեցվածքով, Միհրդատ Հայկազնը՝ խոշոր թմբուկ մը: Նրանց հակադրվում են Գրիգոր Զոհրապը՝ ազգային փառքերեն մինը, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը՝ մեր եկեղեցականության
սակավագյուտ փառքերեն մինը, Հրանտ Ասատուրը՝ ազգային ժողովի զարդերեն մինը մեր, Վահան Թեքեյանը՝ ամենեն ներկայանալի երեսփոխաններեն մինը:
Օտյանի քննադատության ու հեգնանքի միջոցներից մեկն է խոսքի
և գործի, ինչպես նաև արտաքինի և ներքինի հակադրությունը:
Միհրդատ Հայկազնի սկզբունքներն են.
Որչափ պոռանք՝ այնչափ իրավունք կունենանք, ու այնչափ համոզիչ
կըլլան մեր փաստերը: Իմաստությունն ու տրամաբանությունը ձայնի ուժգնության ու թոքերու
զորության մեջ է: Ընդդիմախոսը միշտ անիրավ է: Մեծամասնությունը կարևորություն չունի,
երբ ինծի հետ չէ:
Հրանտ Ասատուրն ընդհակառակը՝ համոզում է լռություն պահպանել:
Խոսելով մեզ թշնամիներ ենք ստեղծում: Պետք չէ արտահայտվել որոշակիորեն: Այդ դեպքում
բոլորը կկարծեն, թե իրենց հետ ես:
Վահան Թեքեյանի մասին խոսելիս Օտյանը կարևորում է նրա անշահախնդրությունը,
սակայն քննադատում է հանրային գործերին շատ տրվելու պատճառով իր գրական կոչումին պատշաճ
չհետևելը:
Օտյանը թվարկում է «տանելի» երեսփոխաններին: Դրանցից են՝
Գրիգոր Զոհրապը, Հարություն Շահրիկյանը (կառվարարության և աղմկարարության իր արատներով),
«ազգային խենթ» Վարդգեսը, Մուշի հերոս՝ հնչակյան Համբարձում Պոյաճյանը:
«Անտանելի» երեսփոխաններից առանձնանում են՝ Հմայակ Արամյանցը,
Գաբրիել Նորատունկյանը և Միհրդատ Հայկազնը:
Կերտելով ազգային գործիչների առանձին-անհատական դիմանկարները՝
Երվանդ Օտյանը ստեղծում է նաև ընդհանրական մեծ դիմանկար՝ Ազգային ժողովի դիմանկարը:
Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերի» և Գրիգոր Զոհրապի «Ծանոթ
դեմքերի» հետ միասին Երվանդ Օտյանի «Մեր երեսփոխանները» ունի ոչ միայն գեղարվեստական,
այլև մշակութապատմական և վավերագրական անփոխարինելի արժեք:
Տես Երվանդ Օտյան Ընկ. Բ. Փանջունի, Պլուտարքոս Զուգահեռ կենսագրություններ և Հակոբ Պարոնյան Մեծապատիվ մուրացկաններ
Երվանդ Օտյան | Մեր երեսփոխանները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 13, 2016
Rating:
