
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների զրույցից, որից
տեղեկանում ենք, որ Նեզերֆիլդ է ժամանում երիտասարդ պարոն Բինգլին: Տիկին Բենեթը համոզում
է ամուսնուն այցելել նորեկին և ծանոթանալ նրա հետ: Կարծում է, որ Բինգլիին դուր կգա
իր դստրերից մեկը և նա կխնդրի վերջինիս ձեռքը: Բեննեթները ծանոթանում են Բինգլիի հետ
և հանդիպում են նրան պարահանդեսի ժամանակ, որտեղ պարոն Բինգլին գալիս է իր քույրերի՝
օրիորդ Բինգլիի և օրիորդ Հյորսթի, ինչպես նաև պարոն Դարսիի և պարոն Հյորսթի հետ: Սկզբում
պարոն Դարսին լավ տպավորություն է թողնում Բեննեթների վրա: Նրա տարեկան եկամուտը
10 000 փաունդ է: Սակայն հետո նրա մասին եղած կարծիքը փոխվում է, քանի որ պարոնը
պահում է իրեն ամփոփ և պարում է միայն իր ծանոթ երկու կանանց հետ: Պարոն Բինգլին ընդհակառակը
հաջողություն է վայելում: Նրա ուշադրությունն է գրավում Բինգլիների ավագ դուստրը՝ Ջեյնը:
Վերջինս նույնպես սիրահարվում է Բինգլիին: Բինգլին փորձում է Դարսիի ուշադրությունը
հրավիրել Էլիզաբեթ Բեննեթի վրա, սակայն Դարսին ասում է, որ հետաքրքրված չէ նրանով:
Էլիզաբեթը պատահաբար դառնում է այդ տեսարանի վկան և նրա մոտ ուժեղ հակակրանք է սկսվում
Դարսիի հանդեպ:
Ջեյն Բեննեթը այցելում է Բինգլիներին և անձրևի տակ թրջվելով,
նույն օրը չի կարողանում վերադառնալ տուն: Նրա ետևից է գալիս Էլիզաբեթը: Պարոն Բինգլին
թողնում է նրան խնամել հիվանդացած քրոջը: Այստեղ պարոն Դարսին սկսում է հետաքրքրություն
ցուցաբերել Էլիզաբեթի հանդեպ: Սակայն Էլիզաբերթը համոզված է, որ երիտասարդը արհամարհում
է իրեն: Զբոսանքի ժամանակ Էլիզաբեթը ծանոթանում է Ուիկհեմի հետ: Երիտասարդը
բոլորին դուր է գալիս: Որոշ ժամանակ անց Ուիկհեմը պատմում է Էլիզաբեթին, որ պարոն Դարսին
մի ժամանակ անազնիվ է պահել իրեն իր նկատմամբ: Դարսին իբրև թե դեմ գնալով իր հոր վերջին
կամքին, հրաժարվել է հանձնել Ուիկհեմին հոգևորականի տեղը: Էլիզաբեթի մոտ վատ կարծիք
(նախապաշարմունք) է ձևավորվում Դարսիի նկատմամբ: Իսկ Դարսին զգում է, որ Բեննեթները
իր շրջանակի մարդիկ չեն (հպարտություն):
Բեննեթների ծանոթը՝ պարոն Քոլինզը, ամուսնական առաջարկություն
է անում Էլիզաբեթին, որը աղջիկը մերժում է: Սակայն Քոլինզը արագ է ուշքի գալիս և առաջարկություն
է անում Էլիզաբեթի ընկերուհուն՝ Շարլոտ Լուկասին: Այդ ընթացքում պարոն Բինգլին իր ուղեկիցների
հետ արագ վերադառնում է Լոնդոն: Էլիզաբեթը գլխի է ընկնում, որ պարոն Դարսին և Բինգլիի
քույրերն են որոշել բաժանել նրան Ջեյնից:
Գարնանը Էլիզաբեթը այցելում է Շարլոտին և պարոն Քոլինզին
Քենթում: Նրանք հաճախ են լինում Դարսիի մորաքրոջ մոտ: Այստեղ է գալիս նաև Դարսին: Դարսիի
ընկերոջից՝ գնդապետ Ֆիցուիլյամից, Էլիզաբեթն իմանում է, որ Դարսին հպարտ է, որ կարողացել
է փրկել իր ընկերոջը՝ Բինգլիին, անհավասար ամուսնությունից: Երբ Դարսին գալիս է Էլիզաբեթի
մոտ և խնդրում է նրա ձեռքը, աղջիկը նրան մերժում է: Էլիզաբեթը մեղադրում է Դարսիին,
որ սա կործանել է իր քրոջ երջանկությունը և անազնիվ է վարվել Ուիկհեմի հետ: Դարսին
նամակով պատասխանում է Էլիզաբեթին: Ուիկհեմը իրականում իր ժառանգության փոխարեն նախընտրել
է փողը, բացի այդ փորձել է փախչել Դարսիի քրոջ՝ Ջորջիանայի հետ: Ինչ վերաբերում է Բինգլիի
և Ջեյնի կապին, ապա Դարսին անկեղծ կարծել է, որ Ջեյնը չի սիրում իր ընկերոջը:
Մի քանի ամիս անց Էլիզաբեթը իր ազգականների՝ Գարդիներների
հետ լինում է Լոնդոնում և նրանք այցելում են պարոն Դարսիին: Էլիզաբեթը սկսում է հասկանալ,
որ Դարսին դուր է գալիս իրեն: Հանկարծ բոլորն իմանում են, որ Էլիզաբեթի կրտսեր քույրը՝
Լիդիան, փախել է Ուիկհեմի հետ:
Լիդիան և Ուիկհեմը որպես ամուսիններ այցելում են Լոնգբորն,
որտեղ Լիդիա Ուիկհեմը լեզվից թռցնում է, որ Դարսին ներկա էր իրենց պսակադրությանը:
Էլիզաբեթն իմանում է, որ հենց Դարսին է գտել փախստականներին և կազմակերպել ամուսնությունը:
Հայտնվում է նաև պարոն Բինգլին և առաջարկություն է անում Ջեյնին:
Լոնգբորն է գալիս նաև պարոն Դարսին և առաջարկություն է անում
Էլիզաբեթին: Այս անգամ նրա հպարտությունը և Էլիզաբեթի նախապաշարմունքը հաղթահարված
են Էլիզաբեթի համաձայնությամբ:
Տես Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը, Շարլոտ Բրոնտե
Ջեյն Էյր և Ժորժ Սանդ Ինդիանա
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ջեյն Օսթին | Հպարտություն և նախապաշարմունք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 13, 2016
Rating:
