
Գրքում Թորոն նկարագրում է իր կյանքի այն երկու տարիները,
որոնք նա ապրեց Ուոլդենի լճի ափին կառուցած խրճիթում: Նա իր ապրուստը հոգում է ամենօրյա
ֆիզիկական աշխատանքով: Ժամանակակից մարդը նրա կարծիքով քաղաքակրթության ստրուկն է,
մինչդեռ յուրաքանչյուրը կարող էր աշխատանքով լուծել հանապազօրյա կարիքները և բավարար
ժամանակ ունենալ հոգևոր զարգացման համար: Մարդիկ շատ հաճախ են շփվում և չեն հասցնում
արժեք դառնալ միմյանց համար:
Թորոյին այցելողները հնարավորություն են տալիս նրան ուսումնասիրել
իրենց: Հաճախ նրան տեսնում են հողի վրա աշխատելիս: Նա դարձնում է հողագործությունը
սրբազան գործունեություն և, քանի որ նրան չի հուզում բերքի առատությունը, նա չի օգտվում
գյուղատնտեսական ձեռնարկներից: Նա հաճախ այցելում է մոտակա գյուղը, տեսնվում է բնակիչների
հետ, լսում է նրանցից վերջին նորությունները: Վերադառնում է իր խրճիթը ուշ գիշերով:
Երբեք չի մոլորվում անտառում, թեպետ համարում է, որ միայն մոլորվելով կարելի է ճանաչել
բնության անսահմանությունը: Տանից դուրս գալով նա երբեք չի փակում դուռը: Սակայն նրա
տանից ոչինչ չի կորում, որովհետև նա ապրում է շատ պարզ ու հասարակ: Եթե այդպես ապրեին
բոլորը, աշխարհում գողություն ու թալան չէր լինի: Մի իռլանդացու, որը դժգոհում է չքավոր
կյանքից, նա խորհուրդ է տալիս ապրել իր նման: Չաշխատել ուրիշների վրա, այլ կերակրվել
միմիայն սեփական աշխատանքով:
Երբեմն Թորոն գնում է ձկնորսության և որսի: Սակայն նա հավատում
է, որ հոգևոր զարգացման որոշակի աստիճանի հասնելու դեպքում մարդը կարող է հրաժարվել
այդ զբաղմուքներից: Կենդանական կերակուրի մեջ անմաքուր ինչ-որ բան կա: Այն բթացնում
է բանաստեղծական զգացողությունը: Թորոն չի խմում գինի, այլ միայն մաքուր ջուր՝ ցանկանալով
մշտապես լինել սթափ:
Ամառ ու ձմեռ Թորոն հետևում է կենդանիներին, թռչուններին
ու միջատներին: Ձմռանը Ուոլդենի լիճը ծածկվում է սառույցի հաստ շերտով: Լճի մասին ասում
են, որ այն չունի հատակ: Սակայն Թորոն չափում է լճի խորությունը: Բնությունը արթնանում
է գարնանը: Դա նման է մարդու արթանացմանը: Վերադառնում են թռչունները, հայտնվում են
գորտերը, կանաչում է խոտը: Գարնան առավոտը խոստանում է մեղքերի թողություն և կոչում
է հոգևոր վերածննդի:
Թորոն լքում է իր անտառը, որովհետև համոզված է, որ պիտի ապրի
մի քանի կյանք: Նա չպիտի շարժվի արդեն տրորած ճանապարհով: Եթե մարդը խիզախորեն առաջանում
է դեպի իր երազանքը, նրան հաջողություն է սպասում: Պարզեցնելով սեփական կյանքը՝ նա
պարզեցնում է գոյության բարձրագույն օրենքները և ավելի լավ է ճանաչում դրանք: Պարտադիր
չէ հասկանալ ուրիշներին: Պետք է կարողանալ զբաղվել սեփական կյանքով: Հների կողքին ժամանակակից
մարդը, իհարկե, թվում է գաճաճ: Սակայն եթե դա այդպես է, ապա պետք է կարողանալ լինել
մեծագույնը գաճաճների կողքին, ուսումնասիրել սեփական հոգին և ձգտել կատարելության:
Տես նաև Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը, Ուոլթ Ուիթմեն
Խոտի տերևներ և Ալֆոնս դը Լամարթին Լճակ
Հենրի Դևիդ Թորո | Ուոլդեն, կամ կյանքն անտառում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 21, 2016
Rating:
