
Պատմողը ծովափնյա հանգստավայրում
է և մտադիր է երկար մնալ այդտեղ ու լավ հանգստանալ: Նա նոր է դարձել գիտության դոկտոր,
իսկ կինը, որին նա ուշադրության նշաններ էր հղում, ամուսնացել է ուրիշի հետ: Զգում
է, որ իր կյանքի մի ամբողջ գլուխ անցյալում է: Սակայն նոր հանդիպումը ցրում է հանգստանալու
նրա բոլոր հույսերը: Նա հանդիպում է երիտասարդ մի կնոջ, որն իր փոքր երեխայի հետ է,
և ճանաչում է նրան: Դա մի քանի տարի առաջ իր կյանքից անհետացած Ֆրեդերիկան է: Հիշում
է, թե ինչպես էր ժամանակ անցկացնում Ֆրեդերիկայի ամուսնու՝ իր պրոֆեսորի տանը: Նորից
իրեն սիրահարված է զգում: Նրանք բաժանվել են, որովհետև պրոֆեսորը մի անգամ տեսավ նրանց
միասին: Յոթ տարի Ֆրեդերիկայից ոչ մի լուր չուներ: Եվ ահա նրանք հանդիպել են: Չեն համարձակվում
խոսել այն դրվագի մասին: Առագաստանավով զբոսանք են կատարում և դուրս են գալիս մի փոքրիկ
կղզի, որտեղ բացատրվում են:
Ֆրեդերիկան ասում է, որ այսքան
տարի սպասել է նամակի: Հերոսն ապշած է: Այսքան տարի նրան տանջում էր վախը Ֆրեդերիկայի
ամուսնու հանդեպ: Ինչպե՞ս չի կարող Ֆրեդերիկան հասկանալ, որ նա չէր կարող գրել: Ֆրեդերիկան
պատմում է, որ այն ժամանակ, երբ հերոսը փախավ, ամուսինը վերադարձել է հերոսի փախուստից
շատ ժամեր հետո: Քանի դեռ սա պատմում է, հերոսը զգում է, որ ինչ-որ բան սառչում է իր
կրծքում: Սիրելիի փոխարեն հերոսը տեսնում է իր առաջ օտար կնոջ: Հերոսը մտածում է, որ
Ֆրեդերիկան երբեք էլ չի իմացել, որ պրոֆեսորը տեսել է իրենց: Պարզվում է, պրոֆեսորը
այսքան տարիներ ապրել է կնոջ հետ և չի ասել, որ տեսել է նրան հերոսի առաջ ծնկի իջած
և նրա դեմքը համբուրելիս: Հերոսը հասկանում է, որ ամուսինը ներել է կնոջը, իսկ կինը
լուռ կրում է իր ներվածության ծանր լուծը:
Ֆրեդերիկան հանկարծ դադարում
է նրա համար տենչալի լինել: Նա տեսնում է ուրվական, որին շրջապատում է ներման մառախուղը:
Եվ նա որոշում է, որ իրավունք չունի ասել Ֆրեդերիկային ճշմարտությունը և հանել նրա
վրայից այդ սարսափը: Ֆրեդերիկան ոչինչ չի հասկանում և շարունակում է ճռվողել իր սիրո
մասին, իսկ հետո իրիկնային հանդիպում է նշանակում նրան: Հերոսի դեմքի ապշած արտահայտությունը
նա դնում է երջանկության նշանի տեղ:
Նույն երեկո հերոսը գնացքով
մեկնում է՝ պատկերացնելով, թե ինչպես է Ֆրեդերիկան սպասում իրեն ծովափին: Բայց նրան
երևում է ոչ թե իրական կին, այլ լուռ ուրվական:
Տես նաև Վիկտոր Հյուգո Փարիզի Աստվածամոր տաճարը, Ստենդալ
Կարմիրն ու սևը և Ստեֆան Ցվայգ Շախմատային նովել
Արթուր Շնիցլեր | Իմաստունի կինը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 10, 2016
Rating:
