
Սալվադորի Բայա փոքրիկ քաղաքի բնակչուհու՝ Դոնա Ֆլորի ամուսինը
մեռնում է սրտի կաթվածից: Դոնա Ֆլորը դասեր է տալիս իրեն պատկանող «Համ և Արվեստ» խոհարարական
դպրոցում: Նրա ամուսինը կնամոլ, խաղամոլ և գինեմոլ էր, սակայն այնպիսի աշխուժություն
էր մտցնում նրա կյանք, որ Դոնա Ֆլորը ներում էր նրան բոլոր դավաճանությունները: Կորստից
հետո այրին սկսում է հիշել իր ողջ կյանքը:
Տարիներ առաջ իր մայրը ևս այրի էր մնացել: Երեք երեխաների
հետ: Իր դստրերի՝ Ռոզալիայի և Ֆլորի օգնությամբ մայրը՝ Ռոզիլդան, հույս ուներ հաջողության
հասնել բարձր հասարակության մեջ: Սակայն Ռոզալիան ամուսնանում է հասարակ մեխանիկի հետ:
Իսկ Ֆլորի սիրտը գրավում է կնամոլը: Չնայած մոր սպառնալիքներին և անգամ ծեծերին, Ֆլորը
փախչում է կնամոլի հետ և դառնում է նրա կինը: Իր վաստակած դրամը հերիքում է իրենց երկուսին,
իսկ երեխաներ ուենալ նա չի կարող: Նրա օրերն ու գիշերները լի են սպասումներով: Կգա՞
արդյոք կնամոլը, կնախնընտրի՞ արդյոք այսօր իրեն, թե կմնա որևէ սիրուհու գրկում: Ինքը
ի՞նչ կարող է անել: Այդպիսին է իր ամուսինը: Եվ երբ նա իր կողքին է, ինքը աշխարհի ամենաերջանիկ
կինն է:
Իմանալով, որ կնամոլը մեռել է, Ռոզիլդան գալիս է դստեր մոտ:
Հույս ունի, որ իր խելահեղ Ֆլորը նոր ամուսին կգտնի իր համար: Որոշ ժամանակ սուգ պահելուց
հետո Դոնա Ֆլորան սկսում է նկատել իր նկատմամբ դեղագործ Թեոդորո Մադուրեյրայի ցուցաբերած
ուշադրության նշանները: Կնամոլի մահից 3 տարի հետո նրանք ամուսնանում են: Այս ամուսինը
առաջինի ուղիղ հակադրությունն է: Նա ապրում է համեստ, հավատարիմ, չափված: Սակայն նրա
գուրգուրանքները Դոնա Ֆլորին թվում են մի տեսակ անալի: Նա հաճախ է հիշում կնամոլին:
Եվ այդուհանդերձ նրա կյանքն ընդհանուր առմամբ երջանիկ է:
Սակայն մի օր իր ընտանեկան հավաքույթից հետո իր սենյակ բարձրանալով,
նա գտնում է այնտեղ կնամոլին: Սա բացատրում է, որ ինքը տեսանելի է միայն Դոնա Ֆլորի
համար և սկսում է գայթակղել նախկին կնոջը: Շատ օրեր ու գիշերներ Դոնա Ֆլորը կարողանում
է դիմակայել կնամոլին, իսկ սա նախկին ընկերներին օգնում է կազինոներում ու խաղատներում
գումարներ շահել՝ հուշելով նրանց ճիշտ խաղադրույքները: Կնամոլի սիրուհիներից մեկը՝
Դիոնիզիան, խոստանում է օգնել Դոնա Ֆլորին և դիմում է տեղացի կախարդներին: Նրանք ամեն
բան պատրաստում են մոգական ծեսի համար: Իսկ Ֆլորի սրտում վերջապես հաղթում է կիրքը
և նա ծաղկում է: Նա մոռանում է, որ խնդրել է Դիոնիզիային օգնել իրեն: Սակայն կախարդական
ծեսը ստիպում է կնամոլին հեռանալ: Դոնա Ֆլորի արթնացած կիրքը պայքարի մեջ է մտնում
հմայանքների հետ և հաղթում դրանք: Բոլորի համար անտեսանելի կնամոլը լցնում է Դոնա Ֆլորի
կյանքը երանությամբ և նվիրում է նրան սիրային վայելք, իսկ հարգարժան Թեոդորոն լցնում
է նրա կյանքը չափավորությամբ և առաքինությամբ: Բոլորը քաղաքում հիանում են Դոնա Ֆլորով,
չկասկածելով, որ նա երջանիկ է միաժամանակ երկու ամուսիններով, որոնց տաղանդներն այդպես
ներդաշնակորեն լրացնում են իրար:
Տես նաև Ալբերտո Մորավիա Անտարբեր մարդիկ, Անտոն Չեխով
Շնիկով տիկինը և Ջոն Ապդայկ Վազիր, ճագար
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ժորժի Ամադու | Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
07:40:00
Rating:
