Վահան Թոթովենց | Գավառական ողբերգություն | համառոտ


Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալով, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլիր խանութը, ինչպես արել էր 35 տարի,- Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվում է դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջնում է Մեծ հրապարակը և այնտեղից էլ իր խանութը։ Բոշայենց փողոցում Հաջի աղան մեջքն ուղղում է, գլուխը վեր առնում, նայում է մի լուսամուտի և անցնում, դարձյալ գլուխը կախ, մինչև հասնում է խանութը։ Ինքն է զարմանում իր արածի անսովորության վրա՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ թե ամեն օրվա ճանապարհով։ Նրա անսովոր ճանապարհով գնալը և անհայտ մի լուսամուտի նայելը նկատում է մի կին՝ Էլմաս խաթուն անունով: Նա շուտով լուր է տարածում, թե Հաջի աղան նայել է Աղքատենց հարսին։ Աղքատենց Տիգրանը ոսկերիչ էր, ամուսնացել էր ծնողներին կորցրած Փայլունի հետ, որին այդկերպ փրկել էր չքավորությունից: Ապրում էին սիրով: Երբ Հաջի աղան նայել էր նրանց տան պատուհանին, տանը ոչ ոք չկար, բայց Էլմաս խաթունին թվում է, թե ստվեր է տեսել պատուհանի մեջ: Մինչև երեկո լուրը տարածվում է և ստանում է հավելում: Իբրև թե տեսել են, ինչպես է Հաջի աղան դուրս գալիս Աղքատենց տնից, իսկ Փայլունը նրա ետևից փակում է դուռը: Լուրը հասնում է Հաջի աղայի կնոջը՝ Մեմիկ խաթունին: Լուրը հասնում է նաև ոսկերիչ Տիգրանին: Տիգրանը սկզբում փորձում է տրամաբանել՝ կասկածելով պատմության իսկությանը: Սակայն հետո գիտակցությունը մթագնում է: Սկսում է իր Փայլունի և Հաջի աղայի հանդիպման պատկերներ երևակայել: Ապարանջան է շինում և արհեստանոցից մի տղայի հետ ուղարկում կնոջը: Պատվիրում է չասել, թե ումից է: Փայլունը կարծում է, որ Տիգրանն է ուղարկել: Ապարանջանը դնում է թևին: Երեկոյան կասկածների մեջ տառապող Տիգրանը կնոջը կարգադրում է զարդը ուղարկել Հաջի աղային: Հաջորդ օրը Հաջի աղան զարդը գրպանն է դնում և գնում է Տիգրանին տեսնելու: Տիգրանը տանը չի լինում և Փայլունը նրան ասում է, որ չգիտի, թե երբ կգա ամուսինը: Տիգրանը տան ճամփին լսում է, թե ինչպես են անցորդները խոսում այն մասին, որ իր բացակայությամբ Հաջի աղան Փայլունին հյուր է եկել: Տուն գալով հարձակվում է կնոջ վրա և խեղդամահ է անում նրան: Այս մասին մարդկանցից լսած Մեմիկ խաթունը շտապում է տուն և սկսում է մեղադրել ու անիծել ամուսնուն: Հաջի աղան մնում է իր սենյակում: Դրսում մարդկանց բազմություն է հավաքվում: Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշում է վեր բարձրանալ, խոսել ամուսնու հետ, թքել նրա երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։ Բայց նա գտնում է ամուսնուն ինքնասպան եղած: Հաջի աղան ինքն իրեն կախել է իր սենյակում:

Տես Աղայան Երկու քույր, Զոհրապ Այինկա և Բակունց Ալպիական մանուշակ

Վահան Թոթովենց | Գավառական ողբերգություն | համառոտ Վահան Թոթովենց | Գավառական ողբերգություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:34:00 Rating: 5
Технологии Blogger.