Անտոն Չեխով «Չինովնիկի մահը» համառոտ



Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ Չեռվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը: Ներկայացման ժամանակ նա փռշտում է և թռչում հարևանությամբ նստած ծերուկին, ի դեմս որի ճանաչում է գեներալ Բրիզժալովին: Սկսում է գեներալից շշուկով ներողություն խնդրել: Բրիզժալովն ասում է. «Ոչինչ… Ոչինչ», և շարունակում է դիտել ներկայացումը: Ընդմիջման ժամանակ Չեռվյակովը նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում: Գեներալն ասում է, որ ամեն բան արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին: Գալով տուն պատմում է կնոջը, թե ինչպես է փռշտացել գեներալի վրա: Կինը վախենում է, բայց իմանալով, որ դա «ուրիշների» գեներալ է, խորհուրդ է տալիս գնալ և ներողություն խնդրել:
Հաջորդ օրը Չեռվյակովը նոր մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ: Ընդունարանում էկզեկուտորը նորից ներողություն է խնդրում գեներալից, որն ասում է. «Չնչին բան է…» և սկսում է ընդունել այցելուներին: Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել: Երբ գեներալը ավարտում է այցելուների ընդունելությունը, Չեռվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել: Սակայն Բրիզժալկովը արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ սա ծաղր է:
Բրիզժալովը որոշում է, որ այլևս չի գնա և ներողություն չի խնդրի, այլ նամակ կգրի: Սակայն նամակ չի գրում, այլ ինքն է երկրորդ անգամ գնում գեներալի մոտ: Բրիզժալովը ցասման մեջ վռնդում է նրան: Էկզեկուտորը վերադառնում է տուն: Չհանելով իր մունդիրը պառկում է բազոցին և մեռնում է:     

Անտոն Չեխով «Չինովնիկի մահը» համառոտ Անտոն Չեխով «Չինովնիկի մահը»  համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:34:00 Rating: 5
Технологии Blogger.