Անտոն Չեխով «Քեռի Վանյա» համառոտ

Անտոն Չեխով
«Քեռի Վանյա»
(համառոտ)

1897

Մռայլ, ամպամած օր է: Այգում՝ ծեր բարդու տակ, թեյի սեղան է դրված: Ինքնաեռի մոտ է դայակ Մարինան: Թեյ է առաջարկում բժիշկ Աստրովին: Սա պատասխանում է, որ չի ուզում: Հայտնվում է Տելեգինը՝ աղքատացած կալվածատեր Վաֆլի մականունով: Նա ապրում է կալվածքում որպես մակաբույծ: Կալվածքում կյանքը խաղաղ չէ: «Այս տանը լավ չէ»,- երկու անգամ ասում է Ելենա Անդրեևնան՝ պրոֆեսոր Սերեբրակովի կինը: Նրանք հյուր են կալվածքում:
Հերոսներն սկսում են խոստովանել համընդհանուր դրամայում իրենց ցավի պատճառները: Աստրովը բողոքում է դայակին, որ ոչինչ չի ուզում, ոչ ոքի չի սիրում:
Կոտրվել և փոխվել է Վոյնիցկին: Առաջ կառավարելով կալվածքը, ոչ մի ազատ րոպե չուներ: Դարձել է իր իսկ պնդմամբ ավելի վատը, ծուլացել է և միայն մրթմրթում է: Վոյնիցկին չի թաքցնում իր նախանձը թոշակի գնացած պրոֆեսորի նկատմամբ: Հատկապես նախանձում է կանանց մոտ նրա հաջողությանը: Վոյնիցկու մայրը՝ Մարիա Վասիլևնան, պաշտում է իր փեսային՝ հանգուցյալ դստեր ամուսնուն: Վոյնիցկին արհամարհում է Սերեբրակովի գիտական գործունեությունը. «մարդը գրում է արվեստի մասին առանց արվեստից գլուխ հանելու»: Նա ատում է Սերեբրակովին, չէ՞ որ սիրահարվել է նրա գեղեցկուհի կնոջը: Եվ Ելենա Անդրեևնան ասում է Վոյնիցկուն, որ ատել Ալեքսանդրին անիմաստ է: Նա այնպիսին է, ինչպիսին բոլորն են: Վոյնիցկին հայտարարում է, որ վիրավորված է պրոֆեսորից: Աշխատել է պրոֆեսորի համար, ինչպես ցուլը, հպարտացել է նրանով, շնչել է նրանով, բայց հիմա պրոֆեսորը ոչինչ է, օճառե պղպջակ:
Սերեբրակովի շուրջ գոյանում է ատելության և թշնամության մթնոլորտ: Նրա դեմ գրգռված է նաև Աստրովը, անգամ կինը դժվարությամբ է դիմանում նրան: Բոլորն ասես մոռացել են, որ Սերեբրակովը նման է բոլորին: Նա արժանի է ներողամիտ վերաբերմունքի, մանավանդ որ տառապում է ոսկրափուտից: Նրան տանջում է անքնությունը, և նա վախենում է մահվանից: Նա հարցնում է կնոջը՝ մի՞թե իրավունք չունի հանգիստ ծերություն վայելել: Սերեբրակովի դուստրը առաջին ամուսնությունից՝ Սոնյան, հաստատում է, որ հայրն ունի այդպիսի իրավունք, բայց այդ կոչը լսում և Սերեբրակովի հանդեպ կարեկցող վերաբերմունք է ցուցաբերում միայն ծեր դայակը: Նա հոգատարությամբ պառկացնում է Սերեբրակովին անկողին:
Սակայն դայակը չի կարող պարպել տան լարվածությունը: Կոնֆլիկտն այնքան խորն է, որ ցանկացած պահի կարող է պայթել: Սերեբրակովը հավաքում է բոլորին հյուրասենյակում, որպեսզի առաջարկի նրանց իր գտած միջոցը: Կալվածքը պետք է վաճառել և վերածել արժեթղթերի, որոնց բերած եկամուտով կգնեն ամառանոց Ֆինլանդիայուն: Վոյնիցկին ցնցված է. Սերեբրակովն ուզում է վաճառել կալվածքը, որը փաստացի և իրավաբանորեն պատկանում է Սոնյային: Մոռանում է նաև իրեն և Մարիա Վասիլևնային: Երկու անգամ կրակում է Սերեբրակովի վրա և երկու անգամ էլ վրիպում է: Այս միջադեպից վախեցած Սերեբրակովը որոշում է վերադառնալ Խարկով: Իր կալվածքն է հեռանում Աստրովը: Սիրային ինտրիգները դադարում են: Ելենա Անդրեևնան խիզախություն չունի պատասխանելու Աստրովի զգացմունքին: Բաժանվելիս ասում է, որ մի փոքր տարվել էր նրանով: Իսկ Սոնյան համոզվում է, որ իրեն Աստրովը սիրել չի կարողանա:
Կյանքը կալվածքում վերադառնում է իր շրջանս յուր: Դայակը մտածում է, որ հիմա կարելի է ապրել հնի պես: Անհետևանք է մնում նաև Վոյնիցկու և Սերեբրակովի կոնֆլիկտը: Պրոֆեսորը խոստանում է, որ Վոյնիցկու աշխատավարձը կմնա նույնը: Նոր են մեկնել Աստրովը և Սերեբրակովները, իսկ Սոնյան արդե շտապեցնում է Վոյնիցկուն: «Քեռի´ Վանյա, մի բան արա»: Վառում են լապտերը, լցնում են թանաքամանը: Սոնյան թերթում է հաշվեգիրքը: Քեռի Վանյան հաշվարկներ է անում, Մարիա Վասելևնան ինչ-որ բրոշուր է կարդում: Թվում է, թե իրականացել են դայակի սպասումները, և ամեն բան վերադարձել է հնին, բայց ամեն բան չափազանց բարդ է:
Պիեսի ավարտին Վոյնիցկին և Սոնյան երազում են ապագայի մասին, սակայն Սոնյայի վերջին մենախոսությունից արտահոսում է անելանելի վիշտ: Կյանքն ապրված է աննպատակ: Նրանք կապրեն, կկրեն փորձությունները, կմեռնեն և շիրմից կասեն, որ տառապել են, որ լաց են եղել, որ նրանց եղել է շատ դառը և Աստված խղճացել է նրանց: Նրանք կտեսնեն երկինքը և կհանգստանան: Տելեգինը ցածր նվագում է, Մարիա Վասիլևնան գրում է բրոշուրի լուսանցքում, Մարինան գուլպա է գործում:

Նախքան կիջնի վարագույրը, Սոնյան մի անգամ էլ է ասում՝ մենք կհանգստանանք:  
Անտոն Չեխով «Քեռի Վանյա» համառոտ Անտոն Չեխով «Քեռի Վանյա» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:48:00 Rating: 5
Технологии Blogger.