Պաուլ Ցելան ՍԱՂՄՈՍ

Ոչ ոք չի ծեփի մեզ նորից հողից ու կավից,
ոչ ոք չի արթնացնի մեր մոխիրը:
Ոչ ոք:

Օրհնյալ լինես, Ոչ ոք:
Հանուն քեզ ուզում ենք
ծաղկել

Քեզ
ընդառաջ:


Ոչինչ
էինք, ենք և կմնանք, ծաղկելով,
Ոչնչի-,
Ոչ ոքի վարդ:


Որպես վարսանդ՝
հոգու նման պայծառ,
որպես առէջ՝ երկնքի պես ամայի,
որպես պսակ՝ կարմրած
պուրպուր բառից, որը մենք երգեցինք
վերևում, օ, փշերի վերևում:


Տողացի թարգմանությունը՝ Ս. Ստեփանյան

Պաուլ Ցելան ՍԱՂՄՈՍ Պաուլ Ցելան ՍԱՂՄՈՍ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:58:00 Rating: 5
Технологии Blogger.