Ժակ Դերիդա | Նամակ Ժան Լուի Ուդմինին



Հետևաբար մենք համաձայն ենք շրջման հարցում:
1. Կուսակցականությունը փիլիսոփայության մեջ. սա ինձ, իհարկե, «ապշեցնում է» ամենից քիչ:
Ինչի՞ համար էր պետք սկսել դեկոնստրուկցիայի աշխատանքը, և չթողնել իրերն այնպես, ինչպես դրանք կան և այլն: Այստեղ դեռ առկա է «ուժային հնարքը»: Դեկոնստրուկցիան, ես սա պնդում էի, չեզոք չէ: Այն միջամտություն է: Ես համոզված չեմ, որ կուսակցականության, որոշիչ ընտրության հրամայականը փիլիսոփայության մեջ մշտապես «սկանդալային» է համարվել մետաֆիզիկայի պատմության մեջ և դիտարկել՝ արդյոք այդ որոշիչ ընտրությունը ենթադրվող ինչ-որ բան, թե հռչակվող ինչ-որ բան է: Ես համոզված չեմ նաև,- այս կետում մենք համաձայն ենք,- որ այդ կուսակցականությունը առնվազն որպես ուժային հնարք կամ խզում ավանդական փիլիսոփայական դիսկուրսի նորմերի հետ բնորոշ է ամեն մատերիալիզմին, մատերիալիզմին որպես այդպիսին: Մենք կհամաձայնենք նաև այն ենթադրության շուրջ, որ չկա ոչ մի իրական և գործուն կուսակցականություն, չկա խզման իսկական ճիգ առանց մանրախնդիր, խիստ, երկարատև վերլուծության՝ հնարավորինս դիֆերենցված և գիտական: Ընդ որում տարատեսակ տվյալների մաքսիմալ քանակի (ընդհանուր տնտեսությո՞ւն): Եվ հարկ է պոկե՞լ կուսակցականության այս հասկացությունը ամեն դետերմինացվածության ձեռքից՝ հոգեբանական, սուբյեկտիվ, բարոյախրատական և կամային:
… 1. Եթե ուրիշի այլությունը առաջադրվում է, այսինքն՝ մշտապես սոսկ ենթադրվում է, չի՞ վերադառնում արդյոք այն «հաստատված օբյեկտի» ձևին կամ «ձևավորված ածանցյալին», որն ունի իմաստ և այլն: Այս տեսանկյունից ես կասեի անգամ, որ ուրիշի այլությունը իր հանդեպ հարաբերության մեջ ներբերում է այն, ինչը ոչ մի դեպքում չի կարող լինել «առաջադրման» արդյունք: Այս ներբերելը, ինչպես որ ես այն այստեղ սահմանեցի, պարզապես առաջադրում չէ: Այն ավելի շուտ այն է, ինչով ամեն առաջադրում ինքնին վնասազերծված է (ցրում). ներբերվածությունը, նշումը, տեքստը, այլ ոչ թե սոսկ թեզը կամ թեման՝ ոչ միայն թեզի ներգրվածությունը: Թեպետ, իհարկե, մեր այս քննարկումը հիմնված է սոսկ «բառային», «նոմինալ» թյուրիմացության վրա: Եվ միևնույն բառի տակ միշտ էլ կարելի է վերասահմանել (ընտրություն, պատվաստում, ընդլայնում) առաջադրման հասկացությունը:
Ճիշտ է, որ այն ժամանակ մենք բախվեցինք հասկացության հասկացության խնդրի հետ և հասկացության և ուրիշի միջև փոխհարաբերության խնդրի հետ:
Քանի որ այստեղ մենք չենք կարող զբաղվել դրանով, ես կասեմ միայն հետևյալը. եթե ես այդքան ուշադիր եմ առաջադրման այդ հասկացության  հանդեպ (և մի քանի ուրիշների, որոնց հետ դուք այն կապում եք), ապա պատճառն այն է, որ այն առնվազն ունի նույն անունը, ինչ հեգելյան սպեկուլյատիվ դիալեկտիկայի բացարձակորեն էական, կենսականորեն կարևոր (թեպետ դա միշտ չեն նկատում) հիմքից (Setzung): (Ուրիշի առաջադրումը այնտեղ միշտ վերջին հաշվով ինքնաառաջադրումն է Գաղափարի որպես ուրիշի…):
Հ. Գ. Իսկ ի՞նչ, եթե մենք վերնագրեինք այս հանդիպումը «դիրքեր», որպես առաջադրումներ, որոնց բազմանշանակությունը ամենից զատ նշված է հոգնակի թվով, որի հատկանիշը՝ s տառը, Մալարմեն կոչում էր առավելապես «ցրող»: Ես, խոսելով դիրքերի-առաջադրումների մասին, կավելացնեի՝ բեմեր, գործողություններ, ցրման ֆիգուրներ:

Հունիսի 1, 1971 թ.

Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան
Ժակ Դերիդա | Նամակ Ժան Լուի Ուդմինին Ժակ Դերիդա | Նամակ Ժան Լուի Ուդմինին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 19, 2016 Rating: 5
Технологии Blogger.