Գեորգ Թրակլ | ԿԱՍՊԱՐ ՀԱՈՒԶԵՐԻ ԵՐԳԸ



Բեսսի Լոոսի համար

Արդարև, սիրում էր նա արևը, որ պուրպուր ցած էր իջնում բլրից,
Կածանները անտառի, երգող սև թռչուններին
Եվ բերկրանքը կանաչի:

Զուր չէր նրա բնակությունը ծառերի ստվերի տակ,
Եվ մաքուր էր դեմքը նրա:
Աստված քնքուշ մի բոց էր խոսել նրա սրտին՝
Օ, մա՜րդ:

Նրա քայլքը խաղաղ գտավ քաղաքը երեկոյան.
Մթին տրտունջքը նրա շրթունքների՝
Ես ուզում եմ հեծյալ դառնալ:

Սակայն նրան հետևում էին թուփ ու գազան,
Տուն և խավար պարտեզ ճերմակ մարդկանց,
Եվ մարդասպանն էր փնտրում նրան:

Գարուն և ամառ և սիրուն աշունը
Արդարակյացի, նրա խաղաղ քայլքը
Անրջողի մթին սենյակներով:
Գիշերը իր աստղի հետ նա մնում էր մենակ:

Տեսավ, որ ձյունն է իջել լերկ ճյուղերին:
Եվ մթնող սանդղամուտին՝ ստվերը մարդասպանի:

Արծաթ կքեց գլուխը չծնվածի:

Թարգմանությունը՝ Հ. Մովսես      
Գեորգ Թրակլ | ԿԱՍՊԱՐ ՀԱՈՒԶԵՐԻ ԵՐԳԸ Գեորգ Թրակլ | ԿԱՍՊԱՐ ՀԱՈՒԶԵՐԻ ԵՐԳԸ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.