Իվան Բունին ՄԻՏՅԱՅԻ ՍԵՐԸ համառոտ



Կատյան Միտյայի սիրած աղջիկն է: Բարձրահասակ չէ: Բարետես է: Սովորում է թատերական դպրոցում:
Ապրում է մոր՝ մշտապես ծխող կնոջ հետ, որի ամուսինը վաղուց մահացել է: Միտյան նիհար, սևահեր տղա է, որն ունի «բյուզանդական աչքեր»: Կատյան այցելում է նրան ուսանողական համարում, որտեղ նրանք իրենց «շատ բան են թույլ տալիս, սակայն չեն անցնում վերջին սահմանը»: Միտյան ամբողջովին կլանված է իր զգացմունքով ի տարբերություն Կատյայի, որն ապրում է թատերական միջավայրի մթնոլորտում: Նրա սերը թատրոնի հանդեպ խրախուսում է դպրոցի տնօրենը: Անտարբեր աչքերով այդ մարդը ամեն ամառ ծով է մեկնում հերթական գայթակղած աշակերտուհու հետ: Ծոմապահության վերջին ուրբաթ օրը Կատյան սպիտակ զգեստ հագած քննություն է հանձնում տնօրենին: Միտյան զգում է, որ Կատյայի վերաբերմունքն իր հանդեպ փոխվել է: Դեկտեմբերը, երբ նրանք դեռ նոր էին հանդիպում, Միտյային թվում էր թեթև: Արդեն հունվարին և փետրվարին նրա զգացմունքը թունավորում են խանդը և անվստահությունը: Գարնանը Կատյան ավելի զբաղված է դառնում, հաճախ է այցելում դերձակիներին, նրանց հանդիպումները կարճանում են:
Ամռանը Միտյան մեկնում է գյուղ, մոր մոտ: Երբ բաժանվում են, որոշում են, որ կհանդիպեն Ղրիմում, իսկ մինչ այդ հարկ է ապրել առանձին և պարզել սեփական զգացմուքները: Միտյայի կտրսեր եղբայրն ու քույրը՝ գիմնազիստներ, դեռ չեն վերադարձել Մոսկվայից, և գյուղում առաջին օրերը անցնում են հանգիստ: Միտյան սովորում է հին տանը, սակայն ամենուր նրա աչքին է երևում Կատյան: Իրական աղջիկը աստիճանաբար վերածվում է երևակայության արգասիքի: Միտյան շատ է զբոսնում: Հիշում է հոր մահը, առաջին անգամ հասկացավ, որ աշխարհում կա մահ: Նման սարսափելի զգացում նա ունի հիմա, երբ իր բոլոր մտքերը զբաղեցնում է Կատյայի սերը: Նամակներ է սպասում Կատյայից, բայց չի ստանում: Ժամանակն անցկացնում է գրադարանում, որտեղ բանաստեղծություններ է կարդում: Աստիճանաբար սկսում է հասկանալ, որ նամակներ այլևս չի ստանա, և որ Մոսկվայում շուտով կպատահի մի բան, որից հետո նա կորած է: Նրան համակում է ֆիզիկական մոլի կիրք կանանց նկատմամբ, անգամ պատուհանները լվացող աղախնի: Մայրը խորհուրդ է տալիս նրան այլցելել հարևան կալվածատիրոջը, որի «տունը լիքն է հարսնացուներով»: Միտյան որոշում է, որ եթե մեկ շաբաթ էլ նամակ չստանա, ինքնասպան կլինի: Հենց այդ ժամանակ էլ գյուղի ավագը, նկատելով Միտյայի տառապանքները, առաջարկում է նրան զվարճանալ: Միտյան երկրորդ անգամից ընդունում է առաջարկությունը: Ավագն առաջարկում է նրան անտառապահի աղջկան՝ Ալյոնկային, որի ամուսինը հանքերում է: Երբ Ալյոնկան գալիս է, Միտյան նրա մեջ նմանություն է գտնում Կատյայի հետ: Նրանք պայմանավորվում են հանդիպել հնձանում: Երբ տեղի է ունենում այն, ինչի համար նա վճարում է Ալյոնկային 5 ռուբլի, տղան զգում է հիասթափություն: Շաբաթվա վերջում նա ստանում է նամակ Կատյայից: Վերջինս խնդրում է Միտյային մոռանալ իրեն՝ փչացածինՀասկանալ, որ ինքը սիրում է արվեստը և հեռանում էՄիտյան ընկնում է մոռացության մեջ և տեսնում է երազ այն մասին, թե ինչպես է Կատյան տրվում դպրոցի տնօրենին: Նա ուշքի է գալիս: Հոգեկան ցավը այնքան ուժեղ է, որ հարևան սենյակից եկող եղբոր և քրոջ ձայները թվում են նրան բոլորովին օտար ու անհասկանալի: Նա երազում է գեթ մեկ ակնթարթ ազատվել հոգեկան ցավից: Մտցնում է ատրճանակը բերանի մեջ և կրակում է:

Տես նաև Կուպրին ՅԱՄԱ և Չեխով ՉԻՆՈՎՆԻԿԻ ՄԱՀԸ      
Իվան Բունին ՄԻՏՅԱՅԻ ՍԵՐԸ համառոտ Իվան Բունին ՄԻՏՅԱՅԻ ՍԵՐԸ համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:16:00 Rating: 5
Технологии Blogger.