Պարույր Սևակ | Հավերժ ներկան-բացական



Հավերժ ներկան-բացական
Աչքեր ունի նեղ-երկարուկ,
Ասես լինեն կորիզ հոնի,
Ունի հայացք մի հեռախույս,
Նման մթին հորիզոնի

Տիրուհի՞ է - տիրուհի չէ:
Սիրուհի՞ է - սիրուհի չէ:
Քո՞ւյր է - քույր չէ:
Կո՞ւյր է - կույր չէ:
(Երբ որ պետք է՝ կնկատի,
Երբ որ պետք չէ՝ չի նկատի)...

Անպարտադիր և անհրաժեշտ,
Հավերժ ներկա և բացակա՝
Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ,
Թե ասես «կին»՝ վեհ ածական:

Եվ էակ չէ վերացական,
Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ:

Իսկ անո՞ւնը: Ասեք Խոնարհ,
Ասեք Շնորհ, ասեք Գորով:

Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա.
Այս մեկը թող գաղտնիք մնա...

Պարույր Սևակ | Հավերժ ներկան-բացական Պարույր Սևակ | Հավերժ ներկան-բացական Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:37:00 Rating: 5
Технологии Blogger.