Պարույր Սևակ | Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նալա՛վ չի երգում

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում

Երբևիցե ինձ չաղաչե՜լ


Պարույր Սևակ | Աղաչում եմ Պարույր Սևակ | Աղաչում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:18:00 Rating: 5
Технологии Blogger.