Հովհաննես Երզնկացի (Պլուզ) | Քառյակներ


Ա
Աւաղ զայն որ շատ դատել, մարդ չըկայ որ զէլմըն ճանչէ,
Հաշւեց թէ ջօհար ունիւ առջև խոզին կու թափե,
Խոզըն ջօհար ե՞րբ ճանչե, զօրն ի բուն զաղբըն կու փորէ,
Կոխէ նա զքո ջօհարն, դընչովն այլ ըզքեզ խոցէ:

Բ
Օրհնեալ է Աստուծո անունն, որ զբարեաց դըռներն է բացել,
Զաշխարհս գեղեցիկ ստեղծել և յերեք դիմաց բաժանել,
Զհրեշտակ ի յերկինս դըրել և Ադամայ զդրախտն է տընկել,
Զերկիրս գազանաց տըւեվ և անասնոց տեղի զսա շինել:

Գ
Ի յերկնաւորաց դասուց Սադայել երեսն էր շրջել,
Յերկնից ի հանդունդս անկել և լուսոյն խաւար մնացել,
Զադամ ի դրախտէն հանել և անասնոց յերկիր զնա ձգել,
Ի ամեն Ադամայ որդիքս ենք օտար տեղիս բընակել:

Դ
Ճամփորդ քեզ յայնժամ ասեմ, որ ճամփի հատըն գիտենաս
Ծնել ես և յաշխարհս եկել, տուր խապար, թե ուստի՞ կու գաս,
Եկել ես օտար յերկիր, մէկ ցուցու, թե ի՞նչ կու կենաս,
Մեռնիս դու և ի հող մըտնիս, մէկ ասա, թե ո՞ւր կու գնաս:

Ե
Դու ըզքեզ ճամփորդ գիտես և ի ճամփէդ ի դուրս կու գընաս,
Սիրես մանկութեան անունն ու նըսեֆ մանկան չունենաս,
Ճամփաս է բարակ ու նեղ, դու խփել ես գաչւիդ ու գնաս,
Քաղցր է մանկութեան անունն, դու լեղի և անհամ կու կենաս:

Զ
Եղբայր սիրելի և որդի, որ ի յայս հողըս կու կենաս,
Յաշխարս ես ի բան եկել, զաչքըդ բաց թե ո՞ւր կու գնաս,
Խրատ մի քեզ տալ կանիմ, զուգեմ օղ քան զոսկի խալաս,
Սիրես և յականջ ածես, թե դու քո զկեանքդ կամենաս:

Է
Դաւիթ արքայի որդին Սողոմոն զայս մեզ կու ասէ՝
Զխրատն իմաստնոյն դու տուր, աւելի նա ըզքեզ սիրէ,
Թէ անմիտ և անգետ մարդոյն խրատ տաս, նա ըզքեզ ատէ,
Ու թուր ու դանակ առնու, թէ կարէ նա զքեզ սպաննէ:

Ը
Գանգատ եմ ու խոց եղբայրք, սիրտս ի վեր արիւն կու բերէ,
Ի մանկութենէ ի վեր զիս ուսման հոգսըն կու մաշե,
Եկել եմ գերի անկել, ճար չկայ որ մեկ մի թափէ,
Դատիմ զերթ գամեն մշակ, նա մարդ կայ, որ դեռ կու խոցէԼ

Թ
Զորս բան առ խրատ լինեն, որ գամեն աշխարհս քեզ արժե,
Զայլոց մեղք դու մի քններ, զքոյն յերակ մըտոքդ անդիճէ,
Զաստուած մօտ ի քեզ դու տես ու զմահուն օըն դու յիշէ,
Զխրատ ի սրտիդ տընկե, սա յամեն չարէ զքեզ պահէ:

Ժ
Զքո մեղքն իսկի մի՛ մոռնար, որ խոնարհ գանձըդ քո պահէ,
Զայլոց մեղք դու մի՛ քըններ, որ Աստուած ըզքեզ չդատէ,
Զաստուած թէ ի մօտ տեսնուս, մեղքն իսկի ըզքեզ չխաբէ,
Ով որ զօր մահուն յիշե, զայս աշխարհս բընաւ չսիրէ:

ԺԱ
Դաւիթ մարգարեն և արքայն զսիրելեաց ըզսէրն է գովել
Ընցգուն վայելուչ և աղւոր են եղբայրքն ի մէկ տեղ եկել,
Զինչ զԱհարոն ի գըլուխն, որ ծաղկանց իւղովն էր օծել,
Կամ ցօղն յԱհերմոն լերին և ի Սինայ քաղցրիկ նա ցօղել:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ, Դավթակ Քերթող Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին և Միսաք Մեծարենց Բանաստեղծություններ

Հովհաննես Երզնկացի (Պլուզ) | Քառյակներ Հովհաննես Երզնկացի (Պլուզ) | Քառյակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:56:00 Rating: 5
Технологии Blogger.