Հակոբ Պարոնյան | Ատամնաբույժն արևելյան | համառոտ


Կատակերգություն երգախառն ի հինգ արարս

Կատակերգությունը բաղկացած է հինգ արարվածից, որոնցից Ա.Բ.Ե. արավածները կատարվում են Թափառնիկոսի տանը, Գ. արարվածը՝ Թովմասի տանը, իսկ Դ. արարվածը՝ պարահանդեսի ժամանակ: Թափառնիկոսը 45 տարեկան տղամարդ է, որը ամուսնացել է Մարթայի հետ հարստության համար և նրա շնորհիվ դարձել է ատամնաբույժ: Կինը 60 տարեկան է: Ունեն աղջիկ՝ Երանյակը, որին մտադիր են ամուսնացնել Մարգարի հետ: Երանյակը չի սիրում Մարգարին, քանի որ վերջինս միշտ ներկայանում է հին հագուստով (լաթերով), նա սիրահարված է Լևոնին: Կատակերգության մյուս կերպարներն են Թովմասն ու նրա կին Սոֆին, նրանց ծառա Կիրակոսը, Թափառնիկոսի ծառա Նիկոն և մի աղքատ գործավոր Մարկոս անունով: Թովմասը 70 տարեկան վաճառական է, իսկ կինը 40 տարեկան է: Վերջինս Թափառնիկոսի սիրուհին է: Գործողությունները տեղի են ունենում Պոլսում: Առաջին արարվածը սկսվում է Մարթայի բողոքով: Կինը դժգոհում է, որ ամուսինը տանը չի գիշերում, մինչդեռ նա իր շնորհիվ է մարդ դարձել: Նիկոն բերում է նրան սուրճ, լսել է Մարթայի բողոքները, հայտնում է, որ ամուսինը եկել է: Գալիս է Երանյակը, փորձում է մորը բացատրել, որ ինքը չի կարող ամուսնանալ Մարգարի հետ, և թեև Մարթան ասում է, որ նա դրսից է, ազնիվ բնավորություն ունի, միևնույն է, Երանյակը չի սիրում նրան, դժբախտ կլինի ինչպես իր ծնողները և ուզում է պոլսեցու հետ ամուսնանալ: Մայրը բարկանում է և հրամայում գնալ: Երանյակը հեռանում է: Գալիս է ամուսինը: Մարթան նրան հարցաքննում է, թե որտեղ է գիշերել ամեն օր, ամուսինը պատասխանում է, թե մի օր հիվանդ նայելու էր գնացել, մի օր ատամ քաշելու, մի օր ատամ լցնելու, երեկ գիշեր էլ թատրոն էր գնացել: «Հայը պետք է ազգային հանդեսներին ներկա գտնվի»,- փաստարկում է Թափառնիկոսը: Իսկ Մարթային չի տարել, քանի որ թատրոնը ծերերի համար չէ: Վիճում են: Մարթան ասում է, որ վրեժ կլուծի նրանից: Գալիս է Մարկոսը: Թափառնիկոսի համբավը տարածվել է ամբողջ Պոլսում, եկել է, որ ատամնաբույժը քաշի իր ցավող ատամը: Նիկոն կապում է Մարկոսի ձեռքերն ու ոտքերը: Ատրճանակը վերցնում է և պահում Մարկոսի ուղղությամբ: Ատամնաբույժն բացատրում է, որ իր մեթոդները բոլորովին այլ են, բայց Մարկոսը արդյունքից գոհ կմա: Վախեցած Մարկոսը հնազանդվում է: Թափառնիկոսը տարօրինակ ձևով հարցնում է, թե որն է ցավացող ատամը: Օրինակ, արևելյա՞ն, թե՞ արևմտյան կողմն է ցավում, վերևի՞ հարկն է, թե՞ ներքևի: Շփոթված Մարկոսին այդ ամենը բացատրում է Նիկոն: Իմանալով, թե որն է ցավացող ատամը՝ ատամնաբույժն աքցանով հանում է սխալ ատամ: Հետո ասում է, թե իբր դա մտածված էր արել, որպեսզի ցավող ատամը հեշտ հանի: Սակայն ցավող ատամը չի հանում, դեղ է տալիս, որ կաթեցնի վրան, գուցե առանց քաշելու ատամը լավանա, թե ոչ, նոր թող գա իր մոտ, կքաշի: Այս ընթացքում գալիս է Մարգարը, փորձում է ատամնաբույժի հետ խոսել Մարթայի մասին, որ նա կնոջ հետ հաշտվի, սակայն, տեսնելով, որ նա չի լսում իրեն, հեռանում է: Երբ Մարկոսը ազատվում է կապերից, աննկատ վերցնում է ատրճանակը և նույն խաղը խաղում ատամնաբույժի հետ՝ կարգադրելով Նիկոյին կապել Թափառնիկոսին: Նիկոն գնում է աննկատ: Մարկոսը լուծում է իր վրեժն ասելով, որ դա «Ատամն ընդ ատաման եղավ» ու գնում է: Մարթան տեսնում է ամուսնուն կապված, ուրախանում է, որ ամուսնուն պատժել են: Գնում է: Գալիս է Երանյակի սիրելին՝ Լևոնը, իբրև թե ատամ հանելու, իրականում Երանյակին տեսնելու: Մինչ Թափառնիկոսի գալը զրուցում են, Երանյակը նրան հայտնում է, որ իրեն ուզում են ամուսնացնել Մարգարի հետ, բայց իր սիրտը պատկանում է Լևոնին: Ապա գալիս է ատամնաբույժը, և Նիկոն  փորձում է Լևոնին էլ կապել, բայց սա հասցնում է փախչել: Երկրորդ արարվածում Մարգարին հաջողվում է հաշտեցնել Մարթային և Թափառնիկոսին: Երբ ատամնաբույժն մենակ է մնում, Նիկոն բերում է մի նամակ, որը պատահաբար խոհանոցում է գտել: Մի ձեռք էր պատուհանից ներս գցել: Թափառնիկոսը կարդում է նամակը: Դա Լևոնի նամակն է՝ ուղղված Երանյակին, որտեղ տղան գրում է, որ այլևս իր տուն չի կարող գնալ, պետք է հանդիպեն, այդ ժամանակ կպատմի իր հոր ատամնաբուժությունը: Հայրը Երանյակի անունից նամակ է գրում Լևոնին, հանդիպում նշանակում: Նիկոն նամակը տանում է Սիրահարյալներու փողոց, տիկին Մարգրիտի տուն: Մարգարը գալիս է Թափառնիկոսի մոտ, որպեսզի որոշեն հարսանիքի օրը: Հայրը սակայն ասում է, որ նախ պետք է զրուցել Մարթայի հետ, մոր համաձայնությունը կարևոր է: Մարգարը գնում է Մարթայի մոտ: Նիկոն վերադառնում է մեկ ուրիշ նամակով: Ճանապարհին, նույն փողոցում, պատուհանից իրեն էր կանչել Սոֆին՝ ճանաչելով Թափառնիկոսի ծառային, և նրա հետ նամակ էր ուղարկել իր սիրեցյալին: Սոֆիի նամակը Թափառնիկոսը կարդում է բարձրաձայն: Կինը նրան հրավիրում է իր տուն, որ խաբեն ամուսնուն՝ Թովմասին ու գնան պարահանդես: Այս ամենը լսում է Երանյակը: Հայրը թաքցնում է նամակը Երանյակից: Աղջիկը փորձում է խոսել հոր հետ իր ապագա ամուսնության մասին, որ չի ցանկանում ամուսնանալ Մարգարի հետ, բայց հայրը բարկանում է: Երիտասարդները այժմ միայն նորաձևությանն են սիրահարվում, «խեղճ երիտասարդություն, ինչ ժամանակի հասար»: Հոր վերջին խոսքն այն է, որ աղջիկը պետք է սիրի Մարգարին: Երանյակը ասում է, որ ուրիշ երիտասարդով է հափշտակված: Հայրը բարկանում է: Աղջիկը հեռանում է: Թափառնիկոսը զուգվում զարդարվում է, որ գնա Սոֆիի մոտ: Երկու նամակները՝ Լևոնի և Սոֆիի, դնում է գրպանը: Մարթան մտնում է սենյակ: Դարձյալ վիճում են: Թափառնիկոսը կապել է տալիս Մարթայի ոտքերը և գնում: Մարթան ուշագնաց է լինում: Նիկոն օգնություն է կանչում: Հասնում է Երանյակը, ուշքի է բերում մորը, պատմում է՝ ինչ գիտի: Հայրը գնում է Սոֆի անունով կնոջ մոտ: Նիկոյից իմանում են հասցեն, դա Լևոնի հասցեն է: Երանյակը ենթադրում է, որ Նիկոն հավանաբար Լևոնին դեղ է տարել, քանի որ սա խաբել էր, թե իբր ատամն է ցավում: Նիկոն ասում է, որ Սոֆին նամակը Նիկոյի տուն է բերել և կարգադրել, որ տա Թափառնիկոսին: Մարթան որոշում է գնալ պարահանդես տղամարդու կերպարանքով և վրեժ լուծել ամուսնուց: Այս ընթացքում դարձյալ գալիս է Մարգարը: Նրան հայտնում են ամեն բան: Մարգարը ուղեկցում է Մարթային: Երանյակը պետք է տանը մենակ մնա: Երրորդ արարվածում ներկայացված է Թովմասի տունը: Սոֆին ձևացնում է, թե իբր ցավում է ատամը: Սպասում են Թափառնիկոսին: Վերջինս շուտով գալիս է և ճարպկորեն Թովմասին ուղարկում գինի բերելու: Թովմասը և նրա ծառա Կիրակոսը գնում են մառան: Այս ընթացքում Սոֆին և Թափառնիկոսը պայմանավորվում են խմեցնել Թովմասին, որպեսզի սա քուն մտնի, իսկ իրենք գնան պարահանդես: Սոֆին սկսում է խմիչքով բերանը լվանալ, իսկ Թափառնիկոսն ու Թովմասը խմում են, կենացներ ասում, որի ընթացքում իբրև թե Սոֆիի ատամի ցավը մեղմանում է: Շուտով ծեր ամուսինը գինովցած քնում է, Սոֆին և Թափառնիկոսը դիմակներ են դնում, Թափառնիկոսը կնոջ հագուստ է հագնում և գնում են պարահանդես: Թովմասի տուն են գալիս Մարգարը, Մարթան և Նիկոն: Կինը արթնացնում է Թովմասին և նրան պատմում ողջ ճշմարտությունը: Թովմասը սկզբում չի հավատում, բայց երբ Կիրակոսն հայտնում է, որ Սոֆին իր սենյակում չէ, Թովմասը հավատում է: Ինքն իր հերթին պատմում է, թե ժամանակին սիրահարված էր Մարթային, գովերգում է Մարթային, ասում, որ իրենք նամակներ էին գրում իրար՝ չհասկանալով, որ իր առջև հենց Մարթան է, քանի որ սա տղամարդու հագուստով էր: Այս ընթացքում Մարգարը պատահաբար գետնին նկատում է երկու նամակ: Դրանք ընկել են Թափառնիկոսի գրպանից: Կարդում են նամակները: Մեկը Սոֆիի նամակն է, որով ապացուցվում է վերջինիս դավաճանությունը, մյուսը Լևոնի նամակն է, որը Նիկոն գտել ու հանձնել էր Թափառնիկոսին: Մարգարը տեղեկանալով, որ Երանյակը չի սիրում իրեն, հուսահատվում է, բայց նաև ուրախ է, որ այդ մասին իմացավ նախքան ամուսնանալը: Նա հեռանում է: Չորրորդ արարվածում Թովմասը փոխում է հագուստը, հին շորեր հագնում և Մարթայի և Նիկոյի հետ գնում պարահանդես՝ Սոֆիին և Թափառնիկոսին պատժելու: Պարահանդեսին բոլորը դիմակներ ունեն: Մարթան և Թովմասը ճանաչում են իրար: Մի պահ գալիս է նաև Լևոնը: Նա պարում է կնոջ հագուստ կրող Թափառնիկոսի հետ: Նիկոն փնտրում է ատամնաբույժին, չի գտնում, չճանաչելով հենց նրան հայտնում է, որ ուզում են ծեծել իրեն: Որոշում են, որ Սոֆին գնա և զրուցի Թովմասի հետ, գինի հյուրասիրի և գողանա նամակը: Սոֆիին դա հաջողվում է, սակայն նա գողանում է ուրիշ նամակ, Մարթայի՝ Թովմասին գրած երբեմնի նամակը, որը այնքան էլ ընթեռնելի չէ: Թովմասը այն պահել էր այսքան ժամանակ: Սոֆիին դիմակով չեն ճանաչում, և նրան հաջողվում է իմանալ ողջ եղելությունը: Նա ասում է, թե իբր ինքն է Թափառնիկոսի սիրուհին, և Թովմասին պարզապես խաբել են, կինը նրան չի դավաճանում, իսկ Թափառնիկոսը այնտեղ չէ: Երբ պարահանդեսին մնում են միայն Սոֆին և Թափառնիկոսը, նրանք հանում են իրենց դիմակները, սակայն այդ պահին Թովմասն ու Մարթան անձրևի պատճառով որոշում են վերադառնալ և տեսնում են վերջիններիս: Փորձում են մեկը մյուսին բռնել, փախչում են: Հինգերորդ արարվածում ներկայացված է Թափառնիկոսի տունը: Երանյակը պատուհանից տեսնում է Լևոնին և Նիկոյին Լևոնի տեղը դնելով՝ համբուրում ծառային: Լևոնը մտնում է և տեսնում սա: Նա ներում է Երանյակին, քանի որ սա սիրուց թմրել էր և չէր հասկացել, ո դա Լևոնը չէ: Լևոնը Երանյակի նամակի համաձայն գնացել էր պարահանդես, ապա եկել այստեղ, քանի որ նամակում ասել էր, որ վաղ գա: Երանյակը զարմացած է, նա Լևոնին նամակ չի գրել և չի տեսել նրա նամակը: Տուն են մտնում նախ Թափառնիկոսը, ապա Սոֆին, որը թաքնվում է մի խցում: Հայրը բարկանում է Երանյակի և Լևոնի վրա՝ արտաբերելով Լևոնի նամակի խոսքերը, սակայն նրանք սիրում են միմյանց և ուզում են ամուսնանալ: Թափառնիկոսը թույլ է տալիս: Գալիս են նաև Մարթան և Թովմասը: Վերջինս անպատվում է Թափառնիկոսին: Մարթան գնում է հագուստը փոխելու և սենյակում գտնում է ծպտված Սոֆիին: Սա կարդում է Մարթայի երբեմնի գրածը: Հիմա էլ Թափառնիկոսն է մեղադում կնոջը դավաճանության մեջ: Այս պահին գալիս է Մարգարը: Նրան խնդրում են դատել իրենց: Վերջինս առաջարկում է հաշտվել, ինքն էլ եկել է հայտնելու իր ցանկությունը, որ Երանյակն ու Լևոնը ամուսնան: Այսպես որոշում են հաշտվել, եղելությունը պետք է մոռանալ, Թափառնիկոսը պետք է հավատարիմ մնա Մարթային, իսկ Սոֆին՝ Թովմասին: Երանյակն էլ , գոհ մնալով պարոն Մարգարի մարդասիրությունից, հավերժ կսիրի Լևոնին: Նիկոն էլ երջանիկ է, որ մի պահ ինքը Լևոն էր

Հակոբ Պարոնյան | Ատամնաբույժն արևելյան | համառոտ Հակոբ Պարոնյան | Ատամնաբույժն արևելյան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:48:00 Rating: 5
Технологии Blogger.