
Կատակերգության կոնֆլիկտը ներկայացվում
է արդեն առաջին տեսարանում։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ոմն
Կիպարի հետ, և ճակատագրի հեգնանքով Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին կասկածները
հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ անհավատարմությունը բացահայտելու համար։
Ասպարեզ են գալիս նաև փաստաբան
Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն,
դրացիները: Սրանք ներկայացնում են ստահակների մի ողջ պատկերասրահ, որոնք կեղծիքի
ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու շպարել ճշմարտությունը։
Երբ Պաղտասար աղբարը դիմում
է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, կինը՝ Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու
հարստությունից և դիմում է բազում ամենատարբեր խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում
է, որ շուրջն ամեն ինչ սուտ ու կեղծիք է, իսկ ապացուցել սեփական իրավացիությունը չի
կարողանում։
Այսպես «գրեթե արարքի վրայ բռնած լինելով կնոջը» և մեծ գումար վճարելով փաստաբան Օգսենին, որը խոստանում է բարեհաջող պաշտպանել իր դատը, նա իրականում ինքն է խորհրդի կողմից մեղավոր ճանաչվում:
Խորհուրդը պաշտպանում է իր մեղսավոր կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբարին խենթ հռչակել նրան, եթե նա իր կնոջ հասցեին կատարած զրպարտությունը հետ չվերցնի…
Կոնֆլիկտի բուն պատկերը տալիս է Կիպարը, երբ ասում է Անուշին.
«Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ: … Բնության
դեմ սոսկալի անիրավություն մը գործած կ ըլլայիր, եթե ինքզիքըդ Պաղտասար աղբարի համար
ծնած կարծեիր… Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ: Դու անմեղ ես և քու դատդ սուրբ է…»:
Հակոբ Պարոնյան | Պաղտասար աղբար | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 07, 2015
Rating:
