
Սոփոկլեսի վերջին ողբերգությունն է, որը բեմադրվել է նրա
մահից հետո: Այստեղ Սոփոկլեսը փորձում է մեղմել մարդու ճակատագրի այն մռայլ պատկերը,
որը ներկայացրել է «Էդիպուս արքայում»: Կույր վտարանդին, որի անունը լսող բոլոր մարդիկ
ցնցվում են, մահանում է աստվածների ընտյալի վեհ մահով և լիության աղբյուր է դառնում
այն երկրի համար, որտեղ գտել է իր վերջին ապաստանը: Սոփոկլեսի հերոսները վառ կերպով
արտահայտված անհատականությամբ անձիք են, բայց պատկերելով մարդու վեհությունը, մտավոր
և բարոյական ուժերի հարստությունը, Սոփոկլեսը դրա հետ միասին նկարագրում է նրա տկարությունը,
մարդկային հնարավորությունների սահմանափակությունը: Սոփոկլեսի հիմնական արժանիքներից
է կերպարակերտման արվեստը: Նրա հերոսները մարդկային են, նրանց հոգեկան կյանքը ավելի
հարուստ է, քան Էսքիլոսի հերոսներինը, գործողությունը նույնպես ավելի բարդ է շնորհիվ
հերոսների տատանումների և հակասական ապրումների:
Սոփոկլեսը հաճախ է դիմում հերոսների կանտրաստային հակադրմանը,
որի արտահայտություններից մեկը «ճառերով մրցելն» է: Մեծ ուշադրություն է հատկացնում
կանացի կերպարներին: Սոփոկլեսը հանդես բերեց երրորդ դերասանին և այդկերպ ավելի բազմազան
դարձրեց գործողությունը: Սոփոկլեսի ներմուծությունը ընկալեց Էսքիլոսը և օգտագործեց
«Օրեստեայում»: Խումբը, որի թիվը Սոփոկլեսը ավելացրեց, հասցնելով 15 երգիչների, միայն
օժանդակ դեր է խաղում: Էսքիլոսի ողբերգության վսեմությունից հրաժարվելը Սոփոկլեսի ողբերգություններում
արտահայտվել է նաև լեզվի պարզեցմամբ:
Սոփոկլեսի ողբերգության արվեստը մեծ ազդեցություն ունեցավ
նոր ժամանակի գրականության վրա՝ Կոռնեյլ, Վոլտեր, Ռասին: Ի տարբերություն Էսքիլոսի,
Սոփոկլեսի ողբերգություններում աստվածները միշտ իրավացի են, հերոսները՝ ավելի մարդկային
և ինքնուրույն իրենց որոշումներում, ողբերգականությունը կապված է ոչ թե տոհմի, այլ
անհատի ճակատագրի հետ, եռերգության մասերի սյուժեները շաղկապված չեն, ամեն ողբերգություն
ինքնուրույն ստեղծագործություն է, դրամատուրգիական կառուցվածքն ավելի հստակ է:
Տես նաև Սոփոկլես Էդիպուս արքա և Անտիգոնե
Սոփոկլես | Էդիպուսը Կոլոնոսում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 22, 2017
Rating:
