Պարույր Սևակ | Դիմանկարի առջև


Քո կյանքը ապարդյուն անցավ.-
Անօգո՛ւտ, իզո՜ւր տեղ կորար,
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար.
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես.
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես...

[1956թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Դիմանկարի առջև Պարույր Սևակ | Դիմանկարի առջև Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:36:00 Rating: 5
Технологии Blogger.