Պարույր Սևակ | Լաց էլ կա, լաց էլ


Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն... արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում:

14.X.1959թ.          
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Լաց էլ կա, լաց էլ Պարույր Սևակ | Լաց էլ կա, լաց էլ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:07:00 Rating: 5
Технологии Blogger.