
Շիլլերի աճյունը, նրա
մահվանից հետո, այսինքն` 1805 թվականից գտնվում է Վայմարի մեծ հերցոգների գերեզմանատանը:
Սակայն ընդամենը քսան տարի անց գերեզմանատան վերակառուցման կապակցությամբ նրա գանգն
ընծայվեց Գյոթեին: Վաղեմի ընկերոջ գանգը նա դրեց իր գրասեղանի վրա եւ գրեց «Շիլլեր»
վերնագրված բանաստեղծությունը: Բացի այդ, Էբերեյնը, մասնավորապես, քիչ չէ ջանացել,
որպեսզի նկարի մինչեւ գոտկատեղն արված մի դիմանկար, որը կոչվում է մոտավորապես այսպես.
«Շիլլերի գանգին նայող Գյոթեն»: Սակայն դա Շիլլերի գանգը չէր, այլ մեկ ուրիշ մարդու:
(Շիլլերի իսկական գանգը բոլորովին վերջերս հայտնաբերեց անատոմիայի պրոֆեսոր ոմն Թյուբինգենից):
Կարդալով այդ մասին՝ ես զգացի, որ դա նման է սատանի խաղի: Գյոթեն ցնցված, ինչպես պարզվեց,
այլ մարդու գանգով, բավական զավեշտական տեսք է առնում: Բայց եթե դա, իրոք, Շիլլերի
գանգը չէր, ապա, փաստորեն, Գյոթեի երկերի ժողովածուում պակասում է «Շիլլեր» բանաստեղծությունը:
Տես նաև Ակուտագավա Րյունոսկե Պատմվածքներ
Ակուտագավա Րյունոսկե | Շիլլերի գանգը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 12, 2020
Rating:
