.jpg)
Սթիվեն Դեդալուսը հիշում է, թե ինչպես էր հայրը իր մանկության
օրերին կարդում իրեն Բու-բու տղայի և Մու-մու կովի մասին, ինչպես է մայրը դաշնամուրով
նվագում նավաստիների պարը և ինչպես է նա պարում: Դպրոցի նախապատրաստական դասարանում
նա լավագույն աշակերտներից է: Դասընկերներին զարմացնում է նրա տարօրինակ անունը: Երրորդ
դասարանցի Ուելսը ծաղրում է նրան, իսկ մի անգամ հրում է արտաքնոցի մեջ, որովհետև Սթիվենը
չի փոխանակում նրա զառի հետ իր փոքրիկ ծխախոտատուփը: Սթիվենը հաշվում է օրերը, երբ
կմեկնի արձակուրդներին տուն: Հիշում է, թե ինչպես էին տանը վիճում Փարնելի մասին: Հայրը
և միսթր Քեյսին նրան համարում էին հերոս, Դենթին քննադատում էր, իսկ մայրը և քեռին
լռում էին: Դա կոչվում էր քաղաքականություն: Սթիվենը լավ չի հասկանում, թե ինչ է քաղաքականությունը
և գիտի, թե որտեղ է ավարտվում տիեզերքը: Ահա ինչու իրեն փոքր և թույլ է զգում: Ճիզվիտական
քոլեջը, որտեղ սովորում է Սթիվենը, պահանջված ուսումնական հաստատություն է, ահա ինչու
նրան թվում է, որ բոլոր տղաների հայրերը դատավորներ են: Սթիվենը հիվանդանում է և նրան
տեղափոխում են հոսպիտալ: Պատկերացնում է, թե ինչպես կմեռնի և ինչպես կթաղեն իրեն, իսկ
Ուելսը կփոշմանի, որ հրել է իրեն արտաքնոցը: Հետո պատկերացնում է, թե ինչպես են Անգլիայից
բերում Փարնելի մարմինը: Սուրբ Ծննդյան արձակուրդներին նա գալիս է տուն և առաջին անգամ
սեղան է նստում ծնողների հետ, մինչդեռ նրա կրտսեր եղբայրն ու քույրը մանկական սենյակում
են: Սեղանի շուրջ մեծերը վիճում են կրոնի և Փարնելի մասին: Միսթր Քեյսին պատմում է,
թե ինչպես է թքել մի պառավի աչքին, երբ սա վատ է արտահայտվել Փարնելի սիրելի կնոջ մասին:
Դենթին համարում է Փարնելին կրոնատյաց և պաշտպանում է պաշտոնական եկեղեցին:
Մի քանի տղաներ փախչում են քոլեջից, բայց նրանց բռնում են:
Աշակերտները քննարկում են նորությունը: Ոչ ոք չգիտի, թե ինչու են նրանք փախել: Սթիվենը
փորձում է պատկերացնել, թե ինչն է նրանց ստիպել անել դա: Ի՞նչ են արել: Տարբեր լուրեր
են պտտվում:
Սթիվենը կոտրել է ակնոցը, ահա ինչու չի կարող գրել: Տեսուչը
կոչում է նրան ծույլ անբան և քանոնով հարվածում մատներին: Ընկերները համոզում են Սթիվենին
բողոքել ռեկտորին: Ռեկտորը համոզում է Սթիվենին, որ տեղի ունեցածը թյուրիմացություն
է և խոստանում է խոսել տեսուչի հետ:
Սթիվենին տանում են քոլեջից և նա հասկանում է, որ հայրը խնդիրներ
ունի: Բլեքրոքից ընտանիքը տեղափոխվում է Դուբլին: Հարոլդքրոսում մանկական երեկույթ
են կազմակերպում: Տուն վերադառնալուց առաջ Սթիվենը զբոսնում է իրեն դուր եկած մի աղջկա
հետ, բայց վարանում է դիպչել նրան: Հաջորդ օրը բանաստեղծություն է գրում և նվիրում
աղջկան: Հայրը մի օր ասում է, որ տեսնվել է քոլեջի ռեկտորի հետ և նա խոստացել է տեղավորել
Սթիվենին Բելվեդերի ճիզվիտական քոլեջ: Սթիվենը պատկերացնում է, թե ինչպես նորից կհանդիպի
այն աղջկան: Սթիվենի ընկերները ծաղրում են նրան, բայց նա չի կորցնում հավասարակշռությունը:
Նա զգում է իրեն երջանիկ միայն այն ժամանակ, երբ միայնակ է:
Մի թատերական բեմադրությունից հետո նա հույս ունի տեսնել
իրեն դուր եկած աղջկան, բայց դա տեղի չի ունենում: Փախչում է սարերը: Սակայն կրքերն հանդարտվում են և նա վերադառնում է:
Հոր հետ լինում են Քորքում, որտեղ անցել է հոր պատանեկությունը:
Հայրը սնանկացած է և նրա ունեցվածքը վաճառվելու է աճուրդում: Սթիվենը դրա մեջ տեսնում
է կոպիտ աշխարհի ոտնձգություն իր երազանքների հանդեպ: Իրեն հորից ավելի ծեր է զգում:
Նա չգիտի ուրախանալ մանկական ուրախություններով: Մանկությունն անցել է:
Սթիվենը Բելվեդերի առաջին աշակերտն է: Կրթաթոշակ ստանալով
գրավոր աշխատանքի համար, նա ռեստորան է հրավիրում իր ընտանիքին, իսկ հետո տարբեր զվարճանքների
վրա ծախսում գումարը: Նա տասնվեց տարեկան է: Ամեն բան կլանում են մարմնական տենչանքները:
Կին է տենչում: Մի օր լինում է հասարակաց տներով հարուստ թաղամասում և կենակցում է
անառակ կնոջ հետ: Նրան թվում է, թե բարեպաշտությունը լքել է նրան: Մեղքն այնքան մեծ է համարում, որ կարծում է, թե այն չի մաքրագործվի
աստվածապաշտությամբ: Սթիվենը դառնում է դպրոցում սուրբ Կույս Մարիամի եղբայրության
ավագը: Մեղքը, որը հեռացրեց նրան Աստծուց, մոտեցնում է բոլորի պաշտպան սուրբ Կույսին: Եթե նրան երբեմն
համակում էր խոստովանության ցանկությունը, ապա այն արագ անցնում էր, բավական է նայեր
շրջապատողների դեմքերին: Ռեկտորն ասում է, որ շուտով կսկսվեն սուրբ Ֆրանցիսկոսի պատվին
հոգևարժանքները: Լսելով քարոզները Սթիվենը ավելի ու ավելի մեծ ամոթ և մեղավորություն
է զգում: Հոգով նա զղջում է և տենչում է քավել իր մեղսավոր անցյալը: Դպրոցի եկեղեցում
չի խոստավանում: Երազում նրան հետապնդում են դժոխային տեսիլներ: Գնում է թափառելու
մութ փողոցներում և գտնում է մի եկեղեցի: Խոստովանում է քահանային և երդվում է ողջ
կյանքում հեռու մնալ շնացման մեղքից: Հեռանալով եկեղեցուց զգում է, թե ինչպես է թեթևությամբ
լցվում նրա մարմինը: Սկսում է նոր կյանք:
Նրա առօրյան բաղկացած է հավատի սխրանքներից: Ամեն տեսակ ինքնակտտանքներով
փորձում է քավել մեղսավոր անցյալը: Ռեկտորը կանչում է նրան և հարցնում. գիտի՞ արդյոք
Սթիվենը իր կոչումը: Առաջարկում է նրան անդամագրվել հոգևոր ուխտին: Սթիվենը պիտի մտածի:
Հրաժեշտ տալով ռեկտորին՝ նա նկատում է վերջինիս դեմքին մարող օրվա հօգնածությունը:
Ուխտի մեջ նրան սպասում է անգույն, ձանձրալի կյանքը: Ոչ մի կրոնական և հասարակական
միություն չպիտի կաշկանդի նրա ազատությունը: Սթիվենը որոշում է հրաժարվել ամեն բանից:
Նայում է ծովին և առվի մոտ կանգնած աղջկան և երկրային կյանքի
ուրախությունները լցնում են նրա սիրտը:
Սթիվենը համալսարանի ուսանող է: Ընտանիքն աղքատ է ապրում:
Հայրը խմում է: Սթիվենը կարդում է Արիստոտել, Թովմա Աքվինացի, Նյումեն, Իբսեն, Գվիդո
Կավալկանտի… Հաճախ է բաց թողնում դասերը, զբոսնում է, մտովի բանաստեղծություններ է
գրում: Ուշանալով դասից՝ զրուցում է քահանայի հետ, որը վառում է բուխարին: Զգում է,
որ քահանայի համար մայրենի անգլերենը իրեն բոլորովին օտար է: Համալսարանում ստորագրություններ
են հավաքում Նիկոլոյ Երկրորդի խաղաղության կոչի օգտին: Հրաժարվում է ստորագրել: Նա
ուզում է խուսափել ազգության, կրոնի և լեզվի ցանցից: Խորհում է վախի և կարեկցանքի մասին:
Փորձում է ընկերներին բացատրել արվեստի մասին իր մտքերը: Նրա կարծիքով արվեստը էսթետիկական
նպատակով առարկայի ռացիոնալ և զգայական ընկալման մարդու ունակությունն է: Խորհրդածում
է արվեստագետի երևակայության մեջ էսթետիկական կերպարի գոյացման մասին: Նրան հոգեհարազատ
է Լուիջի Գալվանիի «սրտի համակվածություն» տերմինը: Գիշերով կիսարթուն վիճակում նա
հորինում է բանաստեղծություններ, որոնք գրի է առնում, որ չմոռանա: Նրա դուր եկած աղջիկը՝
Գալլական լիգայի անդամը, պայքարում է իռլանդերենի վերածնության համար: Տեսնելով, որ
աղջիկը կոկետություն է անում քահանայի հետ՝ Սթիվենը դադարում է հաճախել լիգայի հավաքներին:
Հետո նրան սկսում է թվալ, որ նա արդար չէր աղջկա հետ: Նա տաս տարի առաջ էլ բանաստեղծություններ
էր ձոնում այդ աղջկան: Սթիվենը հիշում է Յեյթսի «Կոմսուհի Քեթլին» պիեսի պրեմիերայի
ժամանակ պայթած սկանդալը, որը բորբոքել էին իռլանդացի ազգայնականները: Սթիվենը վերջնականապես
հեռանում է կրոնից: Սակայն միաժամանակ Քրենլին նկատում է, որ նա մինչև ուղնուծուծը
թափանցված է կրոնականությամբ: Զատիկի տոնին Սթիվենը չի կամենում հաղորդություն ստանալ,
որի պատճառով վիճում է մոր հետ: Նա ուզում է հեռանալ: Քրենլին հարցնում է նրան՝ ո՞ւր:
Նա պատասխանում է, որ ուր կհաջողվի: Չի պատրաստվում ծառայել նրան, ինչին չի հավատում՝
ընտանիքին, հայրենիքին և եկեղեցուն: Նա պիտի արտահայտի իրեն արվեստի մեջ: Նրա զենքերն
են լռությունը, աքսորը, խորամանկությունը: Եվ նա չի վախենում գործել անգամ ամենամեծ
սխալը:
Ամբոխի մեջ պատահաբար Սթիվենը հանդիպում է իրեն դուր եկող
աղջկան: Սա հարցնում է. գրո՞ւմ է արդյոք Սթիվենը բանաստեղծություններ: - Ո՞ւմ մասին,-
հարցնում է Սթիվենը: Աղջիկն իրեն վատ է զգում և Սթիվենը ամաչում է: Նա փոխում է զրույցի
նյութը և խոսում է իր նախագծերից: Նրանք հրաժեշտ են տալիս միմյանց: Մի քանի օր անց
Սթիվենը մեկնում է:
Տես նաև Ջեյմս Ջոյս Ուլիս և Դուբլինցիներ
Ջեյմս Ջոյս | Պատանի արվեստագետի դիմանկարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 20, 2015
Rating:
.jpg)