Ալեքսանդր Պուշկին | Կապիտանի աղջիկը | համառոտ



Պյոտր Անդրեևիչ Գրինյովը մեղմ հեգնանքով հիշում է իր մանկությունը: Երիտասարդ տարիներին նա ծառայել է կոմս Մինիխի մոտ և թողել է ծառայությունը արդեն որպես պրեմիեր-մայոր: Այդ ժամանակից ապրում է սիբիրյան իր գյուղում, որտեղ ամուսնացել է Ավդոտյա Վասիլևնայի՝ տեղի աղքատ ազնվականի դստեր հետ: Գրինյովների ընտանիքում կար ինը երեխա, սակայն Պետրուշայի բոլոր քույրերն ու եղբայրները մահացել են մանուկ ժամանակ:
Հինգ տարեկանից Պետրուշային հետևում է Սավելիչը:  Նրա հսկողությամբ սովորում է գրել-կարդալ և տարբերել որսաշների տեսակները: Այնուհետև գալիս է ֆրանսիացի ուսուցիչ Բոպրեն, որը հայրենիքում վարսավիր էր, իսկ Պրուսիայում՝ զինվորական: Նրանք ընկերանում են, և թեպետ Բոպրեն պայմանագրով պիտի սովորեցներ Գրինյովին ֆրանսերեն, գերմաներեն և այլ գիտություններ, ֆրանսիացին գերադասում է դրա փոխարեն սովորել ռուսերեն խոսել: Ի վերջո անբարեխղճության և հարբեցողության համար Բոպրեին վռնդում են:
Մինչև տասնվեց տարեկանը Գրինյովը մեծանում է պարապության մեջ, քշում է աղավնիներին և խաղում ճորտերի երեխաների հետ: Տասնյոթ տարեկանում հայրը որոշում է տեղավորել որդուն զինվորական ծառայության, ընդ որում ոչ թե մայրաքաղաք, այլ գործող բանակ, որպեսզի սա «իսկական վառոդի հոտ առնի»: Ուղարկում է նրան Օրենբուրգ՝ պատվիրելով ծառայել պատվով: Սանկտ Պետերբուրգում հետաքրքիր կյանքի հույսերը տապալվում են, և Գրինյովը մեկնում է խուլ Օրենբուրգ՝ տրվելու ձանձրույթի:
Օրենբուրգի ճանապարհին Գրինյովը և Սավելիչն ընկնում են ձնաբուքի մեջ: Հանդիպած անցորդն ուղեկցում է նրանց մոտակա բնակատեղի, իսկ ճանապարհին Պյոտր Անդրեևիչը տեսնում է երազ, որի նշանակությունը նրան թվում է մարգարեական: Մորուքավոր սև մուժիկը նստած է իր հոր աթոռին, իսկ մայրը պատվիրում է իրեն օրհնություն ստանալ այդ մուժիկից և համբուրել վերջինիս ձեռքը: Մուժիկը թափահարում է կացինը, սենյակը լցվում է դիակներով: Մուժիկը կանչում է Գրինյովին իր մոտ, համոզում է ստանալ իր օրհնությունը:
Որպես շնորհակալության նշան Գրինյովը իրենց ուղևարին է տալիս իր մուշտակը և մի գավաթ գինի: Ուղևարը օրհնում է նրան: Նա մոտ քառասուն տարեկան է և ունի խորամանկ հայացք:
Օրենբուրգից Գրինյովին ուղարկում են Բելոգորի ամրոց, որը փոքր գյուղակ է՝ ամրացված փայտե ցանկապատով:
Ամրոցի պարետ է Իվան Կուզմիչ Միրոնովը՝ հասարակ ծագումով սպան, որը պարզ և բարի մարդ է: Նրա կինը՝ Վասիլիսա Եգորովնան, ղեկավարում է նրան և ծառայողական հարցերին նայում է ինչպես տան հարցերին: Գրինյովը շուտով դառնում է Միրոնովների համար ասես հարազատ և ինքն էլ կապվում է բարի ընտանիքին: Միրոնովների դուստրը՝ Մաշան, խոհեմ և զգայուն աղջիկ է:
Ծառայությունը ծանր չէ: Գիրք է կարդում, թարգմանություն անում և բանաստեղծություն է գրում: Սկզբում մտերմանում է պորուչիկ Շվաբրինի հետ, միակ մարդու, որն ամրոցում մոտ է Գրինյովին կրթությամբ և տարիքով: Սակայն շուտով նրանք վիճում են: Շվաբրինը ծաղրում է Գրինյովի սիրային բանաստեղծությունը, ինչպես նաև կեղտոտ ակնարկներ է անում Մաշա Միրոնովայի հասցեին: Իրականում, ինչպես իմանում է Գրինյովը, պորուչիկը խնդրել է աղջկա ձեռքը և մերժում է ստացել: Երիտասարդները մենամարտում են, և Գրինյովը վիրավորվում է:
Մաշան խնամում է վիրավոր Գրինյովին: Նրանք միմյանց սեր են խոստովանում, և Գրինյովը նամակ է գրում հորը՝ խնդրելով հայրական օրհնություն: Սակայն Մաշան անօժիտ հարսնացու է: Իսկ Գրինյովները ունեն 300 ճորտ: Հայրն արգելում է Գրինյովին ամուսնանալ և խոստանում է տեղափոխել նրան Բելոգորից, որպեսզի տղայի հիմարությունն անցնի: Այս նամակից հետո Գրինյովի կյանքը դառնում է անտանելի:
1773 թ. սկզբին ամրոցի պարետը ստանում է գաղտնի հաղորդում կազակ Եմելյան Պուգաչյովի մասին, որը, ներկայանալով հանգուցյալ Պետրոս Երրորդ թագավոր, հավաքել է սրիկաների ջոկատ և ապստամբություն է բարձրացրել Յաիցկի գյուղերում, ինչպես նաև գրավել և թալանել մի քանի ամրոցներ: Հրամայված է հակահարված տալ մոտեցող ինքնակոչիկին: Շուտով բոլորը սկսում են խոսել Պուգաչյովի մասին: Ամրոցում բռնված է բաշկիրցին, որի ձեռքին թղթեր են: Սակայն նրան անհնար է քննել, որովհետև լեզուն կտրած է: Բելոգորում ամեն օր սպասում են Պուգաչյովի հարձակմանը: Ապստամբները հարձակվում են անսպասելի: Միրոնովներն անգամ չեն հասցրել ուղարկել Մաշային Օրենբուրգ: Առաջին իսկ գրոհի ժամանակ ամրոցը գրավում են: Բնակիչները ապստամբներին դիմավորում են աղուհացով: Գերիներին, որոնց թվում է նաև Գրինյովը, տանում են հրապարակ՝ Պուգաչյովին երդում տալու: Առաջինը կախաղան են հանում պարետին, որը հրաժարվում է երդում տալ ինքնակոչիկին: Սպանվում է նաև նրա կինը: Մահ է սպառնում նաև Գրինյովին, սակայն Պուգաչյովը նրան ներում է: Ներման պատճառը Գրինյովն իմանում է Սավելիչից: Պարզվում է, Պուգաչյովն այն ուղևարն է, որը ձնաբքի ժամանակ օգնեց նրանց հասցնել Օրենբուրգ: Երեկոյան Գրինյովը հրավիրված է «տիրակալի» խնջույքին, որի ժամանակ Պուգաչյովն առաջարկում է նրան հավատարիմ ծառայել իրեն: Սակայն Գրինյովն ազնվական է և երդում է տվել թագուհուն: Անգամ չի երդվում հետագայում չպայքարել ապստամբի դեմ: Գրինյովի անկեղծությունը հուզում է Պուգաչյովին, և նա բաց է թողնում երիտասարդին: Նա շտապում է Օրենբուրգ օգնության հետևից: Բելոգորի ամրոցում է մնացել Մաշան և բացի այդ ամրոցի պարետ է նշանակվել Պուգաչյովին հավատարմության երդում տված Շվաբրինը: Օրենբուրգում նրան մերժում են: Մի քանի օր անց Օրենբուրգը շրջապատում են ավազակները: Գրինյովի ձեռքն է ընկնում Մաշայի նամակը, որտեղ հաղորդվում է, որ Շվաբրինը ստիպում է նրան ամուսնանալ իր հետ: Գրինյովը Սավելիչի հետ փորձում է թափանցել ամրոց, սակայն ընկնում է ավազակների ձեռքը: Նորից ճակատագիրը իրար դեմ հանում Գրինյովին և Պուգաչյովին: Լսելով Գրինյովի պատմությունը՝ Պուգաչյովն ինքն է որոշում ազատել Մաշային և պատժել Շվաբրինին: Ճանապարհին կիսվում է Գրինյովի հետ իր կասկածներով և խոստովանում է, որ դատապարտված է, քանզի իր կազակներն անխուսափելիորեն մատնելու են իրեն, իսկ թագուհին, իհարկե, չի ների: Բելոգորի ամրոցում Գրինյովն ազատում է Մաշային: Բաժանվում է Պուգաչյովից ընկերաբար: Մաշային որպես հարսնացուի ուղարկում է իր ծնողների մոտ, իսկ ինքը շարունակում է մնալ բանակում: Ապստամբության ճնշումը համընկնում է Գրինյովի կալանավորման հետ: Նրան մեղադրում են Պուգաչյովի կողմը անցնելու մեջ: Հանգիստ է՝ կարծելով, որ հեշտությամբ կարդարանա, սակայն նրան ամբաստանում է Շվաբրինը: Գրինյովին սպառնում է խայտառակություն և հավիտենական աքսոր: Աքսորից Գրինյովին փրկում է Մաշան: Նա մեկնում է Ցարսկոյե Սելո, որտեղ պատմում է ամեն բան թագուհուն: Թագուհին ներում է Գրինյովին այնպես, ինչպես Պուգաչյովը ներել էր Գրինյովին և Մաշային:

Տես նաև Եվգենի ՕնեգինԺլատ ասպետը, Ռուսլան և Լյուդմիլա, Բախչիսարայի շատրվանՔարե հյուր և Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին

Ալեքսանդր Պուշկին | Կապիտանի աղջիկը | համառոտ Ալեքսանդր Պուշկին | Կապիտանի աղջիկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:39:00 Rating: 5
Технологии Blogger.