Ալեքսանդր Պուշկին «Ժլատ ասպետ» համառոտ

Ալեքսանդր Պուշկին
Ժլատ ասպետ
(համառոտ)

1830  

Երիտասարդ ասպետ Ալբերը պիտի մասնակցի մրցության և պատվիրում է իր ծառա Իվանին բերել սաղավարտը: Սակայն սաղավարտը շարքից դուրս է եկել: Այն անպետք է դարձել ասպետ Դելորժի հետ մենամարտում: Ծառան մխիթարում է տիրոջը՝ ասելով, որ փչացած սաղավարտի դիմաց ասպետը կարողացավ պատժել հակառակորդին և գետնին տապալել նրան: Ալբերն ասում է, որ իր զայրույթի պատճառը սաղավարտն էր, որն ափսոսաց: Հերոսության պատճառը ժլատությունն է: Սկսում է տրտնջալ և ասել, որ աղքատ է: Չունի գույնզգույն զգեստներ և դուքսի խնջույքին ստիպված է նստել զրահավորված: Հայրը՝ ծեր բարոնը, ժլատ է, իսկ վաշխառու Սոլոմոնը հրաժարվում է վարկավորել իրեն:
Հայտնվում է Սոլոմոնը: Նորից հրաժարվում է պարտք տալ: Ասում է, որ ծեր բարոնը դեռ 30 տարի էլ կարող է ապրել ու չմեռնել: Հուսահատ Ալբերը բացականչում է, որ 30 տարուց ինքը կլինի 50 տարեկան և փողն այլևս ավելորդ կլինի: Ասում է, որ հայրը իր հարստության գերին է: Ապրում է աղքատի պես, իսկ սնդուկները լիքն են ոսկով: Սոլոմոնը ակնարկում է, որ Ալբերն ինքը կարող է մոտեցնել հոր վախճանը թույնի օգնությամբ: Սկզբում Ալբերը չի հասկանում ակնարկը: Հետո ուզում է կախել հրեային քաղաքի դարպասից: Հրեան անգամ փրկագին է առաջարկում: Ասպետը վռնդում է նրան: Հետո զղջում է, ուզում է ետ կանչել, բայց չի անում դա: Նրան թվում է, որ հրեայի փողից թույնի հոտ կգա: Գինի է պատվիրում: Բայց տանը գինի չկա: Անիծում է այսպիսի կյանքը: Որոշում է դուքսի միջոցով ճնշել հորը և ստիպել իրեն փող տալ:
Ծեր բարոնը իջնում է նկուղը, որպեսզի վեցերորդ սնդուկի մեջ ոսկի ավելացնի: Հիշում է լեգենդը թագավորի մասին, որն իր զինվորներին խնդրել է յուրաքանչյուրին մի բուռ հող լցնել իր առաջ: Աճել է հսկայական բլուր, որի վրայից կարելի է շրջահայել տարածքը: Այդպես էլ նա բուռ-բուռ հավաքել է իր հարստությունը, որը նրան աշխարհի տիրակալ կդարձնի: Հիշում է յուրաքանչյուր ոսկեդրամի պատմությունը, բացում է սնդուկները, վառում է մոմերը և հիանում է տեսարանով: Այն մտքից, որ իր ժառանգը կարող է իր մահից հետո փողը քամուն տալ, խենթացնում է նրան:

Պալատում որդին բողոքում է հորից: Դուքսը խոստանում է համոզել բարոնին ըստ պատշաճի պահել որդուն: Պալատ է գալիս ծեր բարոնը և դուքսը խորհուրդ է տալիս Ալբերին թաքնվել: Զրուցում են: Դուքսը հարցնում է, թե ինչու բարոնի որդին չի գալիս պալատ: Ծերուկն ասում է, որ դրա պատճառը որդու ծանր բնավորությունն է: Դուքսը պատվիրում է, որ բարոնը պատշաճ վարձ սահմանի որդուն: Բարոնն ասում է, որ իր որդին արատավոր է և հրաժարվում է կատարել դուքսի պատվերը: Ասում է, որ բարկացած է որդու վրա, որովհետև սա հայրասպանություն էր ծրագրում: Ալբերը դուրս է թռչում իր թաքստոցից և մեղադրում է հորը ստի մեջ: Հայրը ձեռնոց է նետում որդուն: Դուքսը վռնդում է հորը և որդուն: Այդ պահին բանալիների մասին ինչ-որ բան քրթմնջալով՝ բարոնը մահանում է, իսկ դուքսը տրտնջում է սարսափելի դարից ու սարսափելի սրտերից:  
Ալեքսանդր Պուշկին «Ժլատ ասպետ» համառոտ Ալեքսանդր Պուշկին «Ժլատ ասպետ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:56:00 Rating: 5
Технологии Blogger.