Ալեքսանդր Պուշկին | Ռուսլան և Լյուդմիլա | համառոտ



Իշխան Վլադիմիրը մեծ խնջույք է կազմակերպել: Դստերը՝ Լյուդմիլային, ամուսնացնում է իշխան Ռուսլանի հետ: Բոլորը երջանիկ են բացի դյուցազն Ռոգդայից, պարծենկոտ Ֆարլաֆից և խան Ռատմիրից: Երբ երիտասարդներն առանձնանում են, Լյուդմիլային խավարում փախցնում է «անհայտ ուժը»: Վլադիմիրը խոստանում է դստերը կնության տալ նրան, ով կվերադարձնի աղջկան: Ռոգդայը, Ֆարլաֆը, Ռատմիրը և Ռուսլանը ճամփա են ընկնում: Ճամփաբաժանի մոտ նրանք բաժանվում են: Հանդիպած ծերունի իմաստունից Ռուսլանն իմանում է, որ Լյուդմիլային գողացել է կախարդ Չերնոմորը: Ծերունին պատմում է իր պատմությունը: Երիտասարդ տարիքում սիրել է հպարտ Նաինային: Աղջիկը մերժել է նրա սերը՝ ասելով, որ չի սիրի հասարակ հովիվի: Երիտասարդը որոշել է ասպետական փառք նվաճել: Սակայն տասը տարվա հերոսությունները սեր չեն արթնացնում Նաինայի սրտում: Սովորում է կախարդություն: Բայց այդ ընթացքում Նաինան վերածվում է պառավի: Ծերունին փախչում է նրանից և ահա ապրում է մենության մեջ: Ռուսլանը շարունակում է իր ճանապարհը:
Ռոգդայը ծրագրում է սպանել Ռուսլանին: Սակայն ձիուց ցած է նետում իրեն հանդիպած Ֆարլաֆին: Ցեխի մեջ ընկած Ֆարլաֆին է մոտենում մի պառավ և խորհուրդ է տալիս վերադառնալ տուն: Լյուդմիլան, միևնույն է, կլինի իրենը: Ֆարլաֆը հետևում է նրա խորհրդին:
Լյուդմիլան զարթնում է պալատում շքեղ մահճակալում: Նրան ծառայում են երկու աղախիններ: Նրան են մատուցվում համեղ կերակուրներ, որոնք սկսում է ուտել: Նրան է այցելում տգեղ գաճաճը, որն ունի երկար մորուս, որը կրում են սևամորթ ծառաները: Լյուդմիլան բռնում է նրա գլխարկից: Գաճաճը վախից ճչում է, և սևամորթները տանում են նրան: Գլխարկը մնում է:
Այդ ընթացքում Դնեպրի մոտ բախվում են Ռոգդայը և Ռուսլանը: Ռուսլանը գետի ջրերն է նետում ախոյանին: Չերնոմորի մոտ է գալիս թևավոր վիշապը: Դա Նաինան է, որը հայտնում է մոտեցող Ռուսլանի մասին: Գաճաճն ասում է, որ դյուցազնից չի վախենում, քանի դեռ ամբողջական է նրա մորուսը: Հայտնաբերում է, որ Լյուդմիլան չկա: Լյուդմիլան օգտվել է նրա անտեսանելի գլխարկից:
Ռուսլանը հանդիպում է մեծ բլրի, որը պարզվում է հսկայական գլուխ է, որն ունի սաղավարտ: Զարթնած գլուխը փչում է նրա վրա և Ռուսլանի ձին գլորվում է: Ռուսլանը խոցում է նիզակով ծիծաղող գլխի լեզուն: Հետո շրջում է գլուխը և գտնում այդտեղ թուր: Գլուխը պատմում է իր պատմությունը: Եղել է հսկա դյուցազն, բայց ուներ գաճաճ եղբայր: Դա Չերնոմորն է: Չերնոմորը խաբեությամբ կտրել է իր գլուխը և կարգել պահակ իրենց երկուսի համար վտանգավոր թրի:
Չերնոմորը վիրավոր Ռուսլանի կերպարանքով կարողանում է բռնել Լյուդմիլային: Այդ պահին լսվում է փողի ձայն: Չերնոմորը անտեսանելի գլխարկ դրած նետվում է Ռուսլանին ընդառաջ: Ռուսլանը կարողանում է բռնել Չերնոմորի մորուսից, և նրանք օդ են բարձրանում: Կտրում է մորուսը և զրկում է Չերնոմորին իր ուժից: Լյուդմիլային գտնում է քնած: Չի կարողանում արթնացնել: Իմաստուն ծերունու ձայնը հուշում է նրան, որ պետք է տանել աղջկան Կիև, որտեղ նա կզարթնի: Վերադարձի ճանապարհին հանդիպում է Ռատմիրին, որն ամուսնացել է սովորական աղջկա հետ և դարձել է ձկնորս:
Նաինայի խորհրդով Ֆարլաֆը մոտենում է քնած Ռուսլանին և 3 անգամ թրով հարվածում է նրան: Վերցնում է Լյուդմիլային և տանում է Կիև: Աղջիկը ոչ մի կերպ չի զարթնում:
Իմաստուն ծերունին վերակենդանացնում է Ռուսլանին կենսատու ջրով, և սա շտապում է Կիև, որը պաշարել են պեչենեգները: Հաղթում է նրանց, մտնում է Կիևի պալատ, որտեղ Ֆարլաֆը, տեսնելով նրան, ծնկի է իջնում: Ռուսլանը արթնացնում է Լյուդմիլային: Վլադիմիրը և Ռուսլանը ներում են Ֆարլաֆին, իսկ մորուսից զրկված Չերնոմորին ընդունում են պալատ:       

Ալեքսանդր Պուշկին | Ռուսլան և Լյուդմիլա | համառոտ Ալեքսանդր Պուշկին | Ռուսլան և Լյուդմիլա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.