
Մադրիդի դարպասի մոտ նստած են Դոն Գուանը և նրա ծառա Լեպորելլոն:
Սպասում են գիշերվան, որ քաղաք մտնեն: Անհոգ դոն Գուանը կարծում է, որ գիշերով իրեն
չեն ճանաչի: Դոն Գուանը կարծում է, որ թագավորը, իմանալով իր վերադարձի մասին, նորից
կաքսորի իրեն, փրկելու համար իր սպանած ազնվականի հարազատների վրեժից:
Նա ճանաչում է տեղանքը: Այստեղ նա հանդիպել է Ինեզայի հետ,
որն ուներ խանդոտ ամուսին: Լեպորելլոն հանգստացնում է տիրոջը, որ նա դեռ կունենա կանայք:
Հետաքրքրվում է, թե ում է այս անգամ որոնելու տերը: Մոտենում է եկեղեցու ծառայողը և
հարցնում է, թե արդյոք նրանք դոնա Աննայի մարդիկ չեն, որը պիտի գա իր ամուսնու՝ կամանդոր
դե Սոլվայի գերեզմանի մոտ: Նրան սպանել է սրիկա դոն Գուանը: Պատմում է, որ այրին ամեն
գիշեր գալիս է ամուսնու արձանի մոտ և աղոթում է նրա հոգու հանգստության համար: Դոն
Գուանը հետաքրքրվում է, արդյոք գեղեցիկ է այդ կինը: Եկեղեցականը բացում է եկեղեցու դուռը և ներս է մտնում դոնա Աննան: Դոն Գուանը չի
տեսնում նրան, սակայն նրա երևակայությունը պատկերում է կնոջ չքնաղ դիմանկար: Մտնում
են քաղաք: Դոն Գուանը որոշում է ծանոթանալ դոնա Աննայի հետ:
Լաուրայի տանը ընթրում են հյուրերը և հիանում են նրա գեղեցիկ խաղով ու երգով: Անգամ
դոն Կարլոսն է հիանում, սակայն երբ իմանում է, որ երգի բառերը գրել է Դոն Գուանը՝ Լաուրայի
հին սիրեկանը, կոչում է դոն Գուանին անաստված և սրիկա: Լաուրան բղավում է, որ հիմա
կհրամայի իր ծառաներին մորթել Կարլոսին: Հյուրերը հանգստացնում են նրանց: Լաուրան ասում
է, որ դոն Կարլոսի ատելության պատճառն այն է, որ Դոն Գուանը մի ժամանակ սպանել է մենամարտում
նրա եղբորը: Դոն Կարլոսն ընդունում է իր սխալը ներողություն է խնդրում, և նրանք հաշտվում
են: Երբ հյուրերը հեռանում են, Լաուրան խնդրում է դոն Կարլոսին մնալ: Զրուցում են:
Լսվում է դռան թակոց: Լաուրան բացում է դուռը, և ներս է մտնում Դոն Գուանը: Չնայած
Լաուրայի համոզումներին գրանդերը կռվում են, և Դոն Գուանը սպանում է Կարլոսին: Լաուրան
չգիտի ինչ անել: Իմանալով, որ Դոն Գուանը նոր է մտել Մադրիդ և առաջինն այցելել է իրեն,
փափկում է:
Դոն Գուանը թաքնվում է Սուրբ Անտոնիուսի տաճարում և կամանդորի արձանի
մոտ շնորհակալություն է հայտնում ճակատագրին, որ թույլ է տվել իրեն ամեն օր տեսնել
դոնա Աննային: Այսօր մտադիր է խոսել նրա հետ: Նայելով կամանդորի արձանին՝ ասում է,
որ արձանը հսկա է, թեպետ կյանքում կամանդորը կարճահասակ էր: Գալիս է դոնա Աննան և տեսնում
է վանականի շոր հագած դոն Ժուանին: Հիանում է տիկնոջ գեղեցկությամբ և հիացական խոսքեր
է ասում: Այդ խոսքերը զարմացնում են դոնա Աննային, և վանականը խոստովանում է, որ ինքը
գրանդ Դիեգո դե Կալվադան է, ով տառապում է դոնա Աննայի հանդեպ կրքից: Դոնա Աննան գրանդի
ճնշման տակ համաձայնում է վաղը ընդունել նրան, եթե սա խոստանում է իրեն պարկեշտ պահել:
Դոնա Աննան հեռանում է, իսկ Դոն Գուանը պահանջում է, որ Լեպորելլոն հրավիրի վաղվա ընթրիքին
կամանդորի արձանին: Լեպորելլոյին թվում է, որ հրավերին ի պատասխան արձանը գլխով է անում:
Դոն Գուանն ինքն է կրկնում հրավերը և արձանը գլխով է անում:
Դոնա Աննան իր տանը զրուցում է Դիեգո դե Կալվադա ներկայացող
Դոն Գուանի հետ: Դոնա Աննան պատմում է, որ չէր սիրում կամանդորին և որ իրեն ստիպել
են ամուսնանալ նրա հետ: Դոն Դիեգոն ասում է, որ նախանձում է կամանդորին, որին դատարկ
հարստության դիմաց բաժին է հասել իսկական երանություն: Այդ խոսքերը շփոթեցնում են դոնա
Աննային: Նրան տանջում է այն միտքը, որ իր հանգուցյալ ամուսինը երբեք իր բացակայությամբ
չէր ընդունի անծանոթ տիկնանց: Դոն Դիեգոն խնդրում է, որ դոնա Աննան չտանջի նաև իրեն
անվերջ հիշեցումներով իր մեղքի մասին: Դոնա Աննան հարցնում է, թե որն է գրանդի մեղքը:
Մոլեգին խնդրանքներին տեղի տալով՝ Դոն Գուանն ասում է իր իսկական անունը և հայտնում,
որ ինքն է կամանդորի սպանողը: Դոնա Աննան ուշակորույս է լինում: Ուշքի գալով սկսում
է վռնդել Դոն Գուանին: Սա ասում է, որ ամբոխը զուր չէ իրեն սրիկա համարում, սակայն
հիմա, տեսնելով դոնա Աննային, ինքը վերափոխվել է: Խնդրում է բաժանումից առաջ, որպես
հաշտության նշան, սառը համբույր: Դոնա Աննան համբուրում է նրան: Դոն Գուանը դուրս է
վազում, բայց իսկույն վերադառնում է: Նրա ետևից ներս է մտնում նաև կամանդորի արձանը:
Կամանդորը վախկոտ է կոչում Դոն Գուանին, բայց սա ապացուցելու համար, որ չի վախենում
մեկնում է իր ձեռքը արձանին և մահանում է այդ ձեռքսեղմումից դոնա Աննայի անունը շուրթերին:
Տես նաև Կապիտանի աղջիկը, Եվգենի Օնեգին, Բախչիսարայի շատրվանը և Ժլատ ասպետ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալեքսանդր Պուշկին | Քարե հյուր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 25, 2015
Rating:
