Պաուլո Կոելիո | Վերոնիկան որոշում է մեռնել | համառոտ



24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել և ընդունում է մեծ քանակությամբ քնահաբեր։ Սպասելով դեղի ներգործությանը, Վերոնիկան ամսագրում կարդում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։
Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջող է անցնում, քանի որ բժիշկները փրկում են նրան և ուղարկում են Վիլլետ` սլովենական հոգեբուժարան։
Սկզբում Վերոնիկայի ուշքն ու միտքը հաբեր գտնելն է: Կյանքին վերջ տալու միտքը նրան չի լքում։ Այդ ընթացքում նա ծանոթանում է Վիլլետի մյուս բնակիչների հետ, որոնք նրա առաջ բացում են բոլորովին ուրիշ աշխարհի դուռը։ Զեդկան, ում հետ առաջինն է ծանոթանում Վերոնիկան, այստեղ է հայտնվել քրոնիկական դեպրեսիայի պատճառով։
Բժիշկ Իգորը Վերոնիկային հայտնում է, որ ինքնասպանության փորձի արդյունքում աղջկա սիրտը վնասվել է, և նրան մնում է ընդամենը մի շաբաթվա կյանք։ Իմանալով այդ մասին` Վերոնիկան փոխում է իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ. նա այլևս չի ցանկանում մահանալ, ուրախությամբ է ծանոթանում նոր մարդկանց հետ։
Վերոնիկան սիրահարվում է շիզոֆրենիայով տառապող Էդուարդին։ Սակայն աղջիկը հասկանում է, որ ինքն ընտրության հնարավորություն այլևս չունի և որոշում է վերջին օրերն ապրել լիարժեք կյանքով։
Երբ Վերոնիկային մնում է ընդամենը մեկ կամ երկու օրվա կյանք, նա Էդուարդի հետ փախչում է բուժարանից, որ իր վերջին ժամերն անցկացնի ազատության մեջ։

Տես նաև Ալեքսանդր Նաբոկով Լոլիտա, Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Անտոն Չեխով Քեռի Վանյա 

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Պաուլո Կոելիո | Վերոնիկան որոշում է մեռնել | համառոտ Պաուլո Կոելիո | Վերոնիկան որոշում է մեռնել | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:11:00 Rating: 5
Технологии Blogger.