
Եվ այսպես, Հեքլբերի Ֆինը վերադառնում է այրի Դուգլասի մոտ:
Նորից սկսվում է կարգապահ կյանքի մղձավանջը: Ամենից շատ Հեքը տառապում է Դուգլասի քրոջ՝
օրիորդ Ուոթսոնի դիտողություններից: Հեքը դպրոց է հաճախում: Սովորում է գրել, կարդալ,
հաշվել:
Մի օր նախաճաշի ժամանակ Հեքը թափում է աղը: Դա լավ նշան չէ:
Նույն օրը բակում նա տեսնում է ծանոթ կոշիկի հետքը: Կոշիկը պատկանում է նրա հորը, որին կորած
էր համարում: Հեքը վազում է դատավոր Թեչերի մոտ և խնդրում է վերցնել իր ողջ գումարը,
որ ունի բանկային հաշվի վրա: Թեչերը հասկանալով, որ մի բան այստեղ այն չէ, համաձայնում
է մեկ դոլարով գնել Հեքի գումարը: Գալով տուն`
Հեքը հասկանում է, որ չէր սխալվել: Նրա անկողնում է փռվել, ինչպես միշտ ցնցոտիներ հագած
հայրը: Ծեր հարբեցողը իմացել է, որ որդին հարստացել է, գրել-կարդալ գիտի և եկել է փող
պահանջելու: Վաղվա համար փող է ուզում և հեռանում: Թեչերը հրաժարվում է փող տալ թափառականին,
սակայն նոր դատավորը բռնում է նրա կողմը, իսկ Հեքի հայրը այդ ընթացքում, քանի դեռ դատաիրավական
քաշքշուկ չեն վճռել հարցը, թաքցնում է որդուն անտառի խրճիթում: Հեքը նորից սովորում
է ցնցոտիներին, հոր մահակին: Հայրը դժգոհ է ամերիկյան օրենքներից, որոնք թույլ են տալիս
որոշ նահանգներում նեգրերին քվեարկել, իսկ իրեն, որ հարուստ մարդ է, թողնել առանց գրոշի:
Սպիտակ տենդի նոպայի մեջ մի գիշեր նա քիչ է մնում դանակով սպանի Հեքին: Հոր բացակայությամբ
Հեքը բեմականացնում է սեփական սպանությունը և խրճիթի թալանը, իսկ ինքը մակույկով հեռանում
է Ջեքսոնի կղզի: Կղզում հանդիպում է օրիորդ Ուոթսոնի նեգրերից մեկին՝ Ջիմին, որն իմանալով,
որ իրեն ուզում են վաճառել, փախել է:
Ջուրը բարձրանում է և կղզին հայտնվում է ջրի տակ: Ջիմը և
Հեքը որսում են անցնող լաստը և տրվում են Միսիսիպիի ընթացքին: Նրանց հանդիպում է լողացող
տուն, որի մեջ տղամարդու դիակ են գտնում: Ջիմը խնդրում է չնայել մարդու դեմքին, քանզի
շատ այլադակված է: Պիտանի իրեր են վերցնում և ճամփա ընկնում: Որոշում են հասնել «ազատ
նահանգներին», որտեղ Ջիմին այլևս չի սպառնա ստրկությունը և վաճառված լինելու հեռանկարը:
Սակայն Հեքն անվերջ խղճի խայթ է զգում նեգրին օգնելու և «խեղճ օրիորդ Ուոթսոնին թալանող
ստրուկին օգնելու համար»:
Գիշերով նրանց լաստի վրայով է անցնում հսկայական շոգենավը:
Հեքը հասցնում է սուզվել նավի անիվների տակ, իսկ երբ ջրի երես է բարձրանում, Ջիմն արդեն
չկա: Ափ է դուրս գալիս և օթևան է գտնում Գրենջերֆորդների ագարակում: Սրանք լավ են ընդունում
տղային: Ընկերություն է անում հասակակից Բաքի հետ, որը մի օր թփերից անսպասելի կրակում
է երիտասարդ Հարրի Շեպերդսոնի վրա: Պարզվում է, որ Գրենջերֆորդները և Շեպերդսոնները երդվյալ
թշնամիներ են և անխնա ոչնչացնում են միմյանց: Նեգրերից մեկը Հեքին տանում է Ջիմի մոտ,
որը գտել է իրենց լաստը, վերանորոգել և սպասում է Հեքին: Իսկական ժամանակն է, քանի
որ Հեքը ականատես է լինում Գրենջերֆորդների և Շեպերդսոնների արյունալի կռվին, որի ժամանակ
դաժանաբար սպանվում է փոքրիկ Բաքը:
Մի առավոտ Ջիմը և Հեքը փրկում են իրենց լաստի վրա երկու փախստականների,
որոնք ներկայանում են դուքս և թագավոր: Հեքը հասկանում է, որ սրանք թափառական խարդախներ
են: Ճանապարհին տարբեր քաղաքներում կեղծ ներկայացումներ են տալիս, քարոզիչների անվան
տակ ցնդաբանում խավարամիտ գավառացիների առաջ և դրամ շորթելու շատ ուրիշ հնարներ բանեցնում:
Քաղաքներից մեկում լսած լինելով, որ ընտանիքներից մեկը սպասում է իր հոգևորական ազգականին,
որին վաղուց չեն տեսել, ներկայանում են որպես վաղուց սպասված հյուրերի անունից և փորձում
տիրանալ խեղճ աղջիկների ժառանգությանը: Նրանց ծրագրերին խանգարում է Հեքը: Սակայն սրիկաները
հասցնում են վաճառել Ջիմին ագարակատեր Սայլաս Ֆելպսին: Գալով Ֆելպսերի մոտ և նպատակ
ունենալով փախցնել Ջիմին՝ Հեքը պարզում է, որ սրանք իր ընկեր Թոմ Սոյերի ազգականներն
են: Քանի որ իրական Սոյերին ազգականները չեն տեսել, Հեքը ներկայանում է ընկերոջ անունով:
Սակայն մորաքրոջ մոտ ամառային արձակուրդի է գալիս իսկական
Թոմ Սոյերը: Հեքը բարեբախտաբար առաջինն է տեսնում նրան: Թոմն իրեն չի կորցնում և ինքն
էլ ներկայանում է որպես Սիդ:
Ախոռում փակված Ջիմին ազատելը շատ հեշտ գործ է: Սակայն Թոմը
ուզում է մաքսիմալ կերպով թատերականացնել փախուստը, որպեսզի ամեն բան լինի ինչպես հանրահայտ
կալանավորների ու բանտարկյալների մոտ: Ի վերջո, Թոմը գիշերային փախուստի ժամանակ հրացանի
գնդակ է ստանում ոտքի մեջ, իսկ Ջիմին նորից բանտարկում են: Միայն այդ ժամանակ Թոմը
պատմում է, որ Ջիմն իրականում ազատ է արձակված փոշմանած օրիորդ Ուոթսոնի կտակի համաձայն: Հեքն
իմանում է, որ լողացող տան մեջ գտնված դիակը պատկանում էր իր հորը և որ նա հիմա կարող
է չվախենալ հետապնդումներից: Նա, իհարկե, ունի մտավախություն, որ իրեն կարող է որդեգրել
մորաքույր Սալլի Ֆելպսը: Բայց չէ՞ որ կա «հնդկացիների տարածք» փախչելու Թոմի առաջարկը:
Տես նաև Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները, Անտուան Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը և Ֆենիմոր Կուպեր Վերջին մոհիկանը
Մարկ Տվեն | Հեքլբերի Ֆինի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 22, 2015
Rating:
