Թեոդոր Դրայզեր | Քույր Քերրի | համառոտ



Ամերիկա: 1889թ.: Տասնութամյա Քարոլին Միբերը, կամ ինչպես նրան կոչում են տնեցիները՝ քույր Քերրին, հեռանում է հարազատ Կոլումբիա Սիթիից Չիկագո: Ունի 4 դոլլար և քրոջ հասցեն: Հույս ունի երջանիկ կյանք սկսել հրաշալի քաղաքում: Սակայն սկզբում նրան սպասում են միայն հիասթափությունները: Քույրը ապրում է ծանր: Նրա ամուսինը գիշեր-ցերեկ աշխատում է անասնաբուծարանում: Քերրին աշխատանքի է անցնում կոշիկների պատրաստման ֆաբրիկայում: Հիվանդանալով կորցնում է այդ ցածր վարձատրվող աշխատանքը: Չցանկանալով բեռ դառնալ քրոջ ուսերին՝ պատրաստվում է մեկնել տուն, սակայն պատահաբար ծանոթանում է ոմն երիտասարդի՝ Չարլզ Դրուեի հետ: Սա անկեղծորեն ուզում է օգնել Քերրիին. նրա համար սենյակ է վարձում: Քերրին ընդունում է Դրուեի ուշադրության նշանները, սակայն ինքը փոխադարձ զգացմունքներ չունի: Ամեն դեպքում պատրաստ է ամուսնանալ Դրուեի հետ, սակայն երբ ամուսնության մասին խոսք է բացվում, երիտասարդը սկսում է բացատրել, որ կկարողանա ամուսնանալ միայն ժառանգության հետ որոշ հարցեր կարգավորելուց հետո:
Դրուեն ծանոթացնում է Քերրիին «Մոյ և Ֆիցջերալդ» հեղինակավոր բարի կառավարիչ Ջորջ Հարսթվուդի հետ: Ջորջը ապրում է սեփական տանը, ունի բանկային հաշիվ, սակայն հարաբերությունները կնոջ հետ լարված են: Քերրին և Հարսթվուդը դուր են գալիս միմյանց: Սկզբում հանդիպում են Դրուեի ընկերակցությամբ, հետո սկսում են հանդիպել առանձին: Հարսթվուդն առաջարկում է Քերրիին փոխել բնակարանը, որպեսզի նրանց ոչ ոք չխանգարի, սակայն Քերրին պատրաստ է անել դա, եթե նա ամուսնանա իր հետ: Այդ ընթացքում Դրուեն առաջարկում է Քերրիին մի սիրողական թատերական ներկայացման մեջ դեր խաղալ:
Հարսթվուդի կնոջ կասկածները ամուսնու կրկնակի կյանքի վերաբերյալ աճում են: Ողջ ունեցվածքը կնոջ անունով է: Հարսթվուդը դիմում է հուսահատ քայլի: Նա, օգտվելով տիրոջ վստահությունից, բարի դրամարկղից գողանում է 10 000 դոլլար և փախչում է Քերրիի հետ: Սկզբում պատճառաբանում է Դրուեին հիվանդանոցում այցելելու անհրաժեշտությամբ, իսկ գնացքի մեջ ամեն բան պատմում է: Չի ասում միայն գողացած փողի մասին:
Նրա սուտը արագ ջրի երես է բարձրանում և Մոնրեալում, որտեղ Հարսթվուդը և Քերրին պսակադրվում են, նրան արդեն սպասում է բարի տիրոջ վարձած դետեկտիվը: Վերադարձնելով գումարի մեծ մասը՝ կարողանում է վերադառնալ ԱՄՆ և Քերրիի հետ բնակվում է Նյու Յորքում:
Մնացած գումարը կարողանում է ներդնել մի բարի մեջ և որոշ ժամանակով կյանքն ընթանում է խաղաղ հունով: Քերրին ընկերանում է հարևանուհի միսիս Վենսի հետ և նրա ամուսնու հետ և հաճախում է ռեստորաններ ու թատրոններ: Ծանոթանում է ինժեներ Բոբ Էմսի՝ միսիս Վենսի զարմիկի հետ: Քերրին տպավորվում է նրանով: Բոբը հեռանում է իր հարազատ Ինդիանա նահանգը:
Անցնում է 3 տարի: Հարսթվուդի վրա նորից սև ամպեր են կուտակվում: Նրա գործընկերը խզում է պայմանագիրը: Նոր աշխատանք Հարսթվուդը ոչ մի կերպ չի կարողանում գտնել: Սկսում է պոկեր խաղալ, սակայն պարտվում է վերջին փողերը: Քերրին փորձում է աշխատանք գտնել: Փորձում է նորից տեղավորվել թատրոնում որպես դերասանուհի: Բախտը ժպտում է նրան, և նա դեր է ստանում օպերետում:
Երբ բրուկլինյան տրամվայի վարորդները գործադուլ են անում, Հարսթվուդը աշխատանքի է անցնում որպես վագոնի հսկիչ: Աշխատանքը ծանր է: Նա լսում է վիրավորանքներ, մաքրում է ռելսերի վրա եղած կուտակումները: Մի օր նրա վրա կրակում են և նա, թողնելով տրամվայը, հեռանում է տուն:
Ստանալով հերթական աշխատանքային բարձրացումը՝ Քերրին հեռանում է Հարսթվուդից՝ թողնելով նրան 20 դոլլար և գրություն, որ այլևս մտադիր չէ աշխատել երկուսի փոխարեն:
Քերրին հաջողություն է ունենում: Նրան սիրում է հանդիսատեսը, քննադատները: Շքեղ հյուրանոցը ձևական վարձավճարով համար է տրամադրում նրան:
Հարսթվուդը վարում է չքավորի կյանք: Կատարում է սև աշխատանք, սպասում է անվճար ճաշի հերթերում:
Նյու Յորք է գալիս Էմսը: Մտադիր է Նյու Յորքում լաբորատորիա բացել: Դիտելով Քերրիի խաղը՝ համոզում է նրան, որ պետք է ուժերը փորձել ավելի լուրջ դրամատիկ պիեսներում: Սակայն Քերրին մի տեսակ կորցրել է կյանքի համը: Հարսթվուդը ինքնասպանություն է գործել: Սակայն անգամ եթե նա վերադարձներ իր անցյալի տեսքը և բարեկեցությունը, չէր վերադարձնի Քերրիին: Վերջինս հասկացել է, որ այդ աշխարհը չի տալիս երջանկություն: Ինչ վերաբերում է բեմական հաղթանակներին, ապա դրանք պատրանք են:

Տես նաև Թեոդոր Դրայզեր Ամերիկյան ողբերգություն, Ֆինանսիստը և Օ. Հենրի Մոգերի ընծաները     
Թեոդոր Դրայզեր | Քույր Քերրի | համառոտ Թեոդոր Դրայզեր | Քույր Քերրի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.