
«Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» երկը ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունք է։ Հեղինակը փորձում է հանրագումարի բերել կյանքի փորձն ու սեփական դիտարկումները։ Նա հոռետեսական գնահատական է տալիս մարդուն և նրա բնությանը:
«Մեր առաքինությունները հաճախ լավ քողարկված արատներ են»: Մարդկային բոլոր արարքների
հիմքում նա տեսնում է անձնական շահը: Նկարագրելով արատները և պատկերելով իր շրջանակի
մարդկանց՝ Լարոշֆուկոն ներկայացնում է եսասերների և փառասերների մի ողջ պատկերասրահ:
«Մաքսիմների» ընդհանուր տոնայնությունը թունոտ ու սարկաստիկական է: «Մենք բոլորս էլ
բավականաչափ քրիստոնյաներ ենք ուրիշների տառապանքները մոծահոգաբար տանելու համար»:
Լարոշֆուկոն չի հավատում,
որ բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը կամ հակակշռել մարդկանց էգոիստական հակումներին։ Էգոիզմը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, - սրանք են մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը։
Այդուհանդերձ, գրողը հավատում է, որ բնածին արատավորությունը
կարող է հաղթահարվել: Հոռետեսական աշխարհայացքը չի խանգարում հավատալ սեփական բնությունը
շրջող կամքի գոյությանը:
Լարոշֆուկոյի «Մաքսիմները» բարձր են գնահատել Պիեռ Կոռնեյլը,
Ժան Բատիստ Մոլիերը, Նիկոլա Բուալոն և Ժան Լաֆոնտենը:
Ֆրանսուա դը Լարոշֆուկո | Մաքսիմներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 25, 2015
Rating:
