Ժան Լաֆոնտեն | Առակներ


Գյուղացին և մահը
Գյուղացին ցախի կապոցը ուսին վերադառնում է անտառից: Ճանապարհին նստում է, որպեսզի շունչ առնի: Սկսում է դժգոհել իր ճակատագրից: Նրան ահավոր հոգնեցրել են ծանր աշխատանքը և տուրքերը: Ողջ կյանքում երջանիկ օր չի տեսել: Իր մահն է կանչում: Մահն իսկույն գալիս է և հարցնում է, թե ինչու է իրեն կանչում: Գյուղացին վախենում է և ասում, որ ընդամենը իրեն օգնելու համար նորից ուսին դնելու ցախի կապոցը:

Կաղնին և եղեգը
Կաղնին մի օր սրտացավորեն նկատում է, որ եղեգը շատ տկար, բարակ և թույլ է: Անգամ ճնճղուկի տակ է ճոճվում: Իսկ ինքը աճում է ամուր և իր ճյուղերով կարող է պաշտպանել ներքևում եղողներին: Սակայն եղեգը դժգոհ չէ իր ճակատագրից: Քամին ճոճում է իրեն, սակայն չի կոտրում: Սկսվում է բուք: Եղեգը պառկում է և այդպես փրկվում, իսկ քամին կրկնապատկելով ուժերը արմատախիլ է անում կաղնին:

Աղավնին և մրջյունը
Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում է ջրի մեջ հայտնված մրջյունին: Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով դրանից փրկվում է: Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ: Նշան է բռնում, որ կրակի աղավնուն: Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել:

Կնոջ վերածված կատուն
Կար մի մարդ, որը շատ էր սիրում իր կատվին: Իր հետ անկողին էր տանում, նրա հետ մեկ ափսեից էր ուտում: Կյանք չուներ առանց այդ կատվի: Ճակատագրին խնդրում է կնոջ վերածել կատվին, որպեսզի ամուսնանա նրա հետ: Հրաշք է տեղի ունենում և նրա առաջ հայտնվում է գեղեցիկ աղջիկ: Ամուսնանում են, հարսանիք են անում, իսկ երբ խնջույքն ավարտվում է, գնում են ննջարան: Այստեղ հանկարծ կինը դուրս է պրծնում ամուսնու գրկից և նետվում է անկողնու տակ: Բանն այն է, որ այնտեղ մուկ է նկատել:

Մարմնի անդամները և ստամոքսը
Մարմնի բոլոր անդամները լավ են զգում իրենց, եթե ստամոքսը գոհ է: Սակայն նրանք մի օր որոշում են ապրել իրենց հաճույքի համար: Հայտարարում են, որ այլևս չեն ծառայելու ստամոքսին: Դատարկ ստամոքսը չի կարողանում թարմացնել արյունը: Ողջ մարմինը հիվանդանում է: Այստեղ միայն անդամները հասկանում են, որ ստամոքսը հոգ էր տանում իրենց մասին:

Էգ առյուծի թաղումը
Առյուծի կինը մեռնում է: Առյուծը ոռնում է և նրա հետ ողբում է ողջ պալատական անձնակազմը: Հավաքված կենդանիներից չի ողբում միայն եղջերուն, որի կնոջը ժամանակին որսացել էր մեռածը: Առյուծը հրամայում է սպանել եղջերուին: Սակայն եղջերուն ասում է, որ երազում առյուծի մեռած կինը այցելել էր իրեն և ասել, որ հայտնվել է դրախտում և երջանիկ է այնտեղ: Առյուծը նվերներով բաց է թողնում նրան:

Հովիվը և թագավորը
Բոլորին իշխում են երկու դևեր՝ սերը և պատվախնդրությունը: Երկրորդի իշխանությունը ավելի մեծ է և նա իշխում է անգամ սիրուն: Կար-չկար մի թագավոր: Տեսնելով, որ հովվի հոտը տարեց տարի աճում է, նա իր մոտ է կանչում նրան և ասում, որ հովիվը պիտի դառնա մարդկանց հովիվ: Դարձնում է նրան դատավոր:
Դատավորին մի անգամ այցելում է մի ճգնավոր և ասում է, որ միապետի բարյացակամությունը փոփոխական է և չարժե հույս դնել դրա վրա: Դատավորը ծիծաղում է: Ճգնավորը պատմում է նրան մի մարդու մասին, ով կորցնելով մտրակը, ձեռքն էր վերցրել սառած օձին: Օձը տաքանում և կծում է նրա ձեռքը:
Ճգնավորն իրավացի էր: Թագավորի մոտ են գալիս դավերի սիրահարները և լարում են նրան դատավորի դեմ: Ասում են, որ սա հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հարստանալ: Թագավորը, ստուգելով դատավորի ունեցվածքը, տեսնում է, որ սա ապրում է շատ հասարակ: Դավադիրներն ասում են, որ դատավորն ամեն բան պահում է սնդուկի մեջ: Թագավորը բացել է տալիս սնդուկը և այնտեղ գտնում է հովվի հագուստը: Իսկ դատավորը հագնում է իր այդ հին, ոչ ոքի նախանձը չշարժող հագուստը և հեռանում է պալատից:
          


Տես նաև Եզոպոս Առակներ, Մխիթար Գոշ Առակներ և Վարդան Այգեկցի Աղվեսագիրք

Ժան Լաֆոնտեն | Առակներ Ժան Լաֆոնտեն | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:23:00 Rating: 5
Технологии Blogger.