
Վիտո Անդոլինիի հորը սպանում են, երբ նա 12 տարեկան է: Խնդիրներ
ունենալով սիկիլիական մաֆիայի հետ` նա տեղափոխվում է ԱՄՆ: Փոխում է ազգանունը՝ դառնալով
Կորլեոնե: 18 տարեկանում Վիտոն ամուսնանում է և ամուսնության երրորդ տարում ծնվում
է նրա առաջին զավակը՝ Սոննին, հետո Ֆրեդերիկոն:
Գանգստեր Ֆանուչին գործից ազատել է տալիս Վիտոյին, իսկ նրա
փոխարեն դասավորում իր բարեկամին: Վիտոն ստիպված է լինում միանալ թալանով զբաղվող ընկերներին,
իսկ իր բաժինը պահանջած Ֆանուչիին սառնասրտորեն սպանում է: Դառնում է թաղամասի հարգված
անձանցից մեկը: Ընկերների հետ հիմնում է առևտրի տուն: Չոր օրենքի ժամանակ զբաղվում
է սպիրտի մաքսանենգ վաճառքով, իսկ հետո անցնում է խաղատների բիզնեսին: Նրա անվանը ավելանում
է «դոն» բառը, նրան հարգում են և կոչում են Կնքահայր:
Դոն Կորլեոնեն հասկանում է, որ նպատակներին ավելի շահավետ
է հասնել քաղաքականությամբ և ոչ կրակոցներով: Հանցավոր աշխարհի ներկայացուցիչները պիտի
գործեն միասնաբար: Մի բան է մտահոգում Կնքահորը, այն, որ նրա կրտսեր որդին՝ Մայքլը,
մերժում է նրա հոգածությունը և մեկնում է պատերազմի: Նրա դուստրը՝ Կոննին, ամուսնանում
է Կարլո Ռիցիի հետ:
Դոն Կորլեոնեն հրաժարվում է զբաղվել թմրադեղերի վաճառքով
Տատալյա ընտանիքի հետ: Առաջարկը հետաքրքրում է նրա ավագ որդուն՝ Սոննիին: Մի քանի օր
Կորլեոնեի վրա մահափորձ է կատարվում: Տատալյաները հույս ունեն նրա տեղում տեսնել Սոննիին,
որի հետ առաջ կտանեն թմրաբիզնեսը: Սակայն հինգ գնդակ ստացած Կնքահայրը չի մեռնում:
Սոննին և իր ջոկատը պատասխան քայլեր են ձեռնարկում և սպանում են Տատալյայի որդուն:
Այդ օրերին ընտանիքին է միանում նաև Մայքլը: Բանակցությունների ժամանակ նա սպանում
է Տատալյաների երկու ներկայացուցիչներին և թաքնվում է Իտալիայում:
Այդ ընթացքում Կորլեոնե ընտանիքի գործերը վարող Սոննիին սպանում
են: Կնքահայրը ստիպված է լքել հիվանդանոցի մահճակալը և կանգնել ընտանիքի գլուխ: Նա
հաշտություն է կնքում Նյու Յորքի իր թշնամի հինգ ընտանիքների հետ և համաձայնում է զբաղվել
թմրաբիզնեսով: Մայքլը Իտալիայում ամուսնանում է, սակայն նրա ավտոմեքենան պայթեցնում
են, և նրա կինը մեռնում է: Նա իր ձեռքն է վերցնում ընտանեկան գործերի ղեկը և տեղափոխում
է խաղային բիզնեսի առյուծի բաժինը Նեվադա, որտեղ կարելի է օրինական եղանակով խաղատներ
պահել: Մայքլը ամուսնանում է ամերիկուհի Քեյի հետ, որը սպասում էր նրան արտաքսման ժամանակ:
Հոր մահից հետո Մայքլը դարձյալ արյունալի դիմակայության մեջ է Տատալյաների և Բարզինիների
հետ: Մի քանի սպանությունների գնով նրան հաջողվում է հաղթանակի հասնել: Սակայն սպանում
է նաև քրոջ՝ Կոննիի ամուսնուն և նրա կինը՝ Քեյը, հասկանալով, որ ամուսինը մարդասպան
է, վերցնում է երեխաներին և հեռանում է: Սակայն Կորլեոնե ընտանիքի մերձավոր ու խորհրդական
Հեյգենը կարողանում է համոզել նրան վերադառնալ:
Ամեն առավոտ Քեյը իր սկեսուրի հետ գնում է եկեղեցի: Երկու
կանայք աղոթում են իրենց երկու ամուսինների, երկու Կնքահայրերի հոգիների փրկության
համար…
Տես նաև Ջոն Սթեյնբեք Մեր հոգսերի ձմեռը, Չակ Պալանիկ Մարտական ակումբ և Պատրիկ Զյուսկինդ Օծանելիք
Մարիո Պյուզո | Կնքահայրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 27, 2015
Rating:
