Ակսել Բակունց | Խոնարհ աղջիկը | համառոտ


Հերոսը իր ընկերոջ հետ ձիերով գնում են Ձորագյուղ: Ընկերը այդ կածանով գնացել է Ձորագյուղ տասներկու տարի առաջ, հիշում է երջանիկ մի դեպք, որին ականատես են եղել արահետն ու հին անտառը: Պատմում է հերոսին մի աղջկա մասին, որի դեմքը մնացել է նրա հիշողության մեջ: Այդ օրը նա նոր էր բանտից դուրս եկել: Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ: Սիրով ընդունում է բարեկամի առաջարկը՝ ուսուցիչ լինել գյուղում: Ապրում է Օհան ապերի տանը, որտեղ չորս հոգով էին՝ ինքը, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը: Դպրոցում երեխաները ժիր էին, բոց աչքերով և շատ արագ ընտելանում են իրար: Դասերից հետո միշտ տանն էր: Մութն ընկնելուց հետո գալիս էին Աշոտն ու Օհան ապերը: Նա սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ինքն ու Աշոտը երբեմն խանգարում էին նրա քունըԵրբեմն որսորդ Անտոնի հետ գնում էր որսի: Եվ հենց առաջին որսի ժամանակ էլ անտառում տեսնում է այդ աղջկան և մի տղայի: Տղան ցախ է դարսում ձյունի վրա մեկնած պարանին, աղջիկը կանգնած է՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք նայում են իրենց: Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողության մեջ, թեև անցել է տասներկու տարի և այն էլ ի~նչ տարիներ: Իմանում է, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում: Դաս է հորինում, երբ աշակերտները պատմում են իրենց ընտանիքի անդամների մասին և տեղեկանում, որ աղջկա անունը Խոնարհ է: Եվ հաճախ պատրվակներ է գտնում նրանից հարցուփորձ անելու: Մի ամիս հիվանդանում է Խոնարհը: Ձմռանը միայն երկու անգամ է տեսնում նրան: Միշտ ճգնում է իմանալ՝ ժպտա՞ց արդյոք, երբ այդ օրը ետ նայեց, թե միայն իրեն էր թվացել: Բարիկենդանի մի օր տեսնում է Խոնարհին: Նա գունատ է, նիհար: Ավելի բարձրահասակ է թվում, մեջքը բարակ: Իրեն տեսնելով՝ ներս է փախչում: Բայց մի օր հանկարծ գալիս է Խոնարհը և ասում, թե հայրը նրան ճաշի է հրավիրում: Բայց նա չի գնում: Գալիս է գարունը: Սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես և ինքն էլ պատրաստվում էր: Միջոցառմանը տեսնում է Խոնարհին: Ընդմիջումից հետո հանդեսը սկսվելու էր մի բանաստեղծությամբ, որ նրա քույրն էր արտասանելու: Խոնարհը հայտնվել է բեմի հետևում և իր գլխի սանրով կոկում է քրոջ մազերը: Խոնարհը իր կողքին է, և նա բռնում է նրա ձեռքը: Աղջիկն ասում է, որ թողնի: Դրանից հետո մի քանի անգամ էլ տեսնում է Խոնարհին: Գալիս է վերջին օրը: Տանն ընտելացել են նրան, և հրաժեշտ տալիս բոլորը հուզվում են: Աշակերտները նրան ծաղիկներ են տալիս, խնդրում, որ ուսուցիչը իրենց չմոռանա: Խոնարհին չի տեսնում: Ճանապարհին կանաչ արտերում քաղհան են անում կանայք, Խոնարհը նրանց մեջ է: Նրանց հայացքներն իրար են հանդիպում, և նրա աչքերում ժպիտ չկա: Հագին նույն գորշ զգեստն է, ինչպես առաջին անգամ անտառում: Ոչինչ չի ասում, գնում է: Հեռվից ձեռքով է անում, բայց աղջիկն իսկույն կռանում է արտի վրա: Դրանից հետո անցնում են տասներկու կռվի, քաղցի տարիներ: Ընկերները շարունակում են ճանապարհը: Հերոսի ընկերն ասում է նրան, որ նախորդ օրը տեսել է Խոնարհին, որ հավանաբար, իրեն չճանաչեց: Նա ցնցոտիների մեջ էր, ոտքերը բոբիկ, կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Աչքերն առաջվանն էին, բայց առանց փայլի:
Ընկերններն անխոս նստում են ձիերը և անցնում գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ է կախվել:

Ակսել Բակունց | Խոնարհ աղջիկը | համառոտ Ակսել Բակունց | Խոնարհ աղջիկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:57:00 Rating: 5
Технологии Blogger.