
Պատմության հերոսն է ստրուկ Սպարտակը: Նրա պատմական նախատիպը
Ք. ա. 74-71 թթ. գլխավորել է Հռոմում ստրուկների ապստամությունը, որը գրականության
մեջ կոչվում է Սպարտակի Ապստամբություն: Պատմական փաստերից բացի գրքում առկա են նաև
Ջովանյոլիի կողմից ավելացված գծեր:
Սպարտակը սիրահարված է պատրիկուհի Վալերիային և վայելում
է նրա բարեհաճությունը: Սպարտակն ու Վալերիան ունենում են Պոստումիա անունով դուստր:
Բացի այդ Սպարտակին է սիրահարված հույն Էվտիբիդան, սակայն Սպարտակը մերժում է նրա սերը:
Հետագայում մերժված և վիրավորված Էվտիբիդան դավաճանում է Սպարտակին, ինչը դառնում է
նրա պարտության և կործանման պատճառ:
Նախապես Սպարտակը գերության մեջ հայտնված թրակացի գլադիատոր
է, որը կռվում է Սուլլայի կազմակերպած գլադիատորական մարտում: Հաղթանակը տպավորում
է ներկաներին և նրան ազատություն է շնորհվում: Սուլլայի մահից հետո Հռոմում անհանգիստ
է: Օգտվելով իրավիճակից Սպարտակը, որը սրամարտի ուսուցիչ է, կազմակերպում է գլադիատորների
ապստամբությունը: Նրա բանակը հաշվում է շուրջ 5000 զինվոր: Սկզբնապես հռոմեացիների
բանակը, որը շարժվում է Սպարտակի դեմ, գլխավորում է Կայուս Օրեստեսը: Նա պարտվում է:
Հռոմը գրավելու հույսերը լքում են Սպարտակին այն բանից հետո, երբ հռոմեացի Կատիլինան,
որը հակասություններ ուներ սենատի հետ, հրաժարվում է գլխավորել գլադիատորների զորքը:
Սպարտակը որոշում է անցնել Ալպերը և ցրել զորքը:
Գլադիատորների կարգապահությունը սկսում է թուլանալ: Գերմանացիների
լեգիոնները անջատվում են զորքից: Սպարտակի դեմ դուրս են գալիս Մարկ Կրասոսի լեգիոնները:
Մի շարք ընդհարումների արդյունքում Սպարտակն ու իր գլադիատորները հայտնվում են դժվար
կացության մեջ: Սակայն երբ Կրասոսին են միանում նաև Պոմպեսի պատժիչ լեգիոնները, հասկանալի
է դառնում, որ ապստամբները դատապարտված են:
Հընթացս նկարագրվում է նաև գաղիացի գլադիատոր Արտորիկսի սերը
Սպարտակի քրոջ՝ Միրցայի՝ նախկին ստրկուհու հանդեպ: Հանուն Վալերիայի Սպարտակն անգամ
ունակ է բանակցություններ սկսել թշնամիների հետ և դադարեցնել ապստամբությունը: Սակայն
Կրասոսը հրաժարվում է բանակցություններից: Ապստամբությունը ճնշվում է, իսկ Սպարտակը
սպանվում: Նրա դիակը այրում են խարույկի վրա:
Ռաֆաելո Ջովանյոլի | Սպարտակ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 20, 2015
Rating:
