Յոհան Հայզինգա «Homo Ludens» համառոտ



Աշխատությունը նվիրված է խաղի էությանը և դրա համապարփակ նշանակությանը քաղաքակրթության համար:  Հայզինգան կարծում է, որ խաղը չի կարելի հանգեցնել մշակույթի երևույթներին, քանի որ այն ավելի հին է դրանցից: Ինքը մշակույթն ունի խաղային բնույթ: Նախ խաղի էությունը բնորոշվում է որպես անլրջություն, սակայն կենդանիները ի տարբերություն մարդու խաղի ժամանակ չեն ծիծաղում, հետևաբար խաղն այդուհանդերձ կարող է իր մեջ լրջություն բովանդակել: Խաղը ազատ գործունեություն է և ստեղծում է իր հատուկ խաղային ժամանակը և տարածությունը: Այն ենթադրում է օրենքների խստագույն համակարգում:
«Խաղ» բառն ունեն բոլոր ժողովուրդները: Հույները նույնացնում են այն «երեխայության», «անմտության» և «մրցակցության» հետ: Սանսկրիտում կան խաղը կոչող տարբեր բառեր՝ «մանկական վայելքներ», «վիճակի նետում» և «ծաղր»: Ճապոներենում խաղը համընկնում է քաղաքավարության հետ, իսկ սեմական լեզուներում՝ ծաղրի: Գերմանական լեզուներում խաղը ընդհանրացնող-հավաքական անվանումը բացակայում է, իսկ ռոմանական լեզուներում այն կա: Մտնել խաղի մեջ կարելի է ազատ, քանի որ խաղը ազատության դրսևորում է: Այն տալիս է կյանքի «ոչ սովորական» և «ոչ նորմալ» զգացում: Խաղը տարբերվում է սովորական և նորմալ կյանքից ինչպես տարածականությամբ, այնպես էլ տևողությամբ: Նրա ընթացքն ու իմաստը հենց իր մեջ են, քանի որ խաղը կապված չէ նյութական շահի հետ և չի կարող օգուտ բերել:
Խորհրդածելով սեռական խաղի մասին՝ Հայզինգան նկատում է, որ այստեղ առկա է վարքի մի ողջ համալիր, որը գերազանցում է զուտ կենսաբանական բաղադրիչը:
Մշակույթը ծնվում է խաղից և ունի խաղային բնույթ: Խաղի չափանիշն է լարվածությունը և ելքի անորոշությունը: Իրարից տարբերվում են միանգամյա, մրցակցային և ազարտային խաղերը: Հայզինգայի համոզմամբ խաղի հիմքում իշխանության բնազդն է: Անգամ դատարանը և արդարադատության ողջ ինստիտուտը խորքում լիովին խաղային են. այդ են վկայում արդեն արտաքին կազմակերպվածությունը, հագուստները, էտիկետը և այլն: Համեմատելով խաղը և պատերազմը՝ Հայզինգան օրինակ է բերում միջնադարյան ասպետական մրցությունները, որոնցից ելնում և որոնց հիման վրա մշակվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ասպետական պատիվը, միջազգային իրավունքը և այլն: Մրցակցային բնազդը տարբեր կերպ ու տարբեր չափով արտահայտվում է հանելուկներ լուծելու ցանկության, բանաստեղծների մրցույթներում, երևակայության խաղի, մտքի փիլիսոփայական խաղի և երաժշտության մեջ:
Խաղի ժամանակակից դրսևորումներն են սպորտը, որը գալիս է Անգլիայից: Սպորտը պակաս թատերական է, քան միջնադարյան ասպետական մրցույթները: Սպորտի մեջ առաջնություն են ստանում խմբային-կոլեկտիվ խաղատեսակները, մարմնամարզությունը և դեմոկրատիզմը: Մրցակցային բնազդի իրացման համատեքստում է դիտարկվում նաև սկաուտների շարժումը: Խաղի բնազդի աստիճանական թուլացումը և խաղային տարրի թուլացումը մշակույթի մեջ կարող է բերել մշակույթի կործանում, քաոս և բարբարոսություն:    



Տես նաև Առնոլդ Թոյնբի «Պատմության հետազոտություն», Օսվալդ Շպենգլեր «Եվրոպայի մայրամուտ» և Ֆրիդրիխ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»
Յոհան Հայզինգա «Homo Ludens» համառոտ Յոհան Հայզինգա «Homo Ludens» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:35:00 Rating: 5
Технологии Blogger.