«Ալի Բաբան և 40 ավազակները» համառոտ


Առևտրականի մահից հետո նրա ավագ որդին՝ Կասիմը, ժառանգում է հոր գործը: Նա ամուսնանում է հարուստ կնոջ հետ և ապահով կյանք է վարում: Կրտսեր եղբայրը՝ Ալի Բաբան, ամուսնանում է աղքատ Զեյնաբի հետ և զբաղվում է փայտահատությամբ: Ապրում է աղքատ:
Մի անգամ անտառում ցախ հավաքելիս Ալի Բաբան լսում է 40 ավազակների զրույցը: Ասելով կախարդական բառեր՝ «Սիմ-Սիմ, բացվիր», ավազակները բացում են քարանձավի մուտքը, որում պահվում են նրանց թալանած գանձերը: Իմանալով գաղտնիքը՝ Ալի Բաբան ավազակների հեռանալուց հետո մտնում է քարանձավ և վերցնում է այնտեղից մի ոչ մեծ պարկ ոսկի: Ոսկեդրամների քաշը ստուգելու համար կշեռք է խնդրում եղբորից, որի կինը մոմ է քսում կշեռքի վրա, որպեսզի պարզի, թե ինչ է կշռելու Ալի Բաբան: Կշեռքին կպած ոսկեդրամի շնորհիվ իմանում է ճշմարտությունը և Ալի Բաբան պատմում է եղբորը գաղտնիքի մասին: Կասիմը ավանակի վրա նստած գնում է դեպի քարանձավը, որպեսզի որքան հնարավոր է շատ դրամ վերցնի այնտեղից: Նա կարողանում է ներս մտնել, սակայն հարստությունը շլացնում է նրան և նա մոռանում է բառերը, որոնք պետք է ասել դուրս գալու համար: Ավազակները վերադառնում են և սպանում են նրան:
Ալի Բաբան գտնում է նրա մարմինը քարանձավի առաջ չորս մասի բաժանված որպես զգուշացում: Նա թաղում է եղբոր մարմինը, իսկ ավազակները՝ տեսնելով, որ մարմինն անհետացել է, հասկանում են, որ քարանձավի գաղտնիքը հայտնի է ևս մի մարդու: Դերձակից նրանք իմանում են, որ նախօրեին կարել էր հանգուցյալ Կասիմի մարմինը, և սա ցույց է տալիս Ալի Բաբայի տունը: Ավազակը, որին դերձակը ցույց է տվել տունը, կավիճով նշան է անում դռան վրա, որպեսզի հետո ընկերների հետ վերադառնա և նրանք միասին հաշվեհարդար տեսնեն: Սակայն Մարջանան՝ Ալի Բաբայի տան աղախինը, նկատում է նշանը և նմանատիպ նշաններ է անում բոլոր մոտակա տների դռներին: Գիշերով եկած ավազակները հասկանում են, որ իրենց խաբել են և ցասումից սպանում են իրենց լրտես ընկերոջը: Դերձակին նորից ստիպում են ցույց տալ Ալի Բաբայի տունը և ավազակների պարագլուխը անձամբ հիշում է դուռը: Նա առևտրականի հանդերձանքով հյուր է գալիս Ալի Բաբայի տուն և օթևան է խնդրում: Մյուս ավազակները թաքնվում են նրա բերած յուղի կարասներում: Գիշերը, երբ բոլորը քուն մտնեն, նրանք պիտի դուրս գան կարասներից և սպանեն բոլորին: Մարջանան այս անգամ էլ բացահայտում է նրանց դավը: Նա եռացրած յուղ է լցնում կարասների մեջ և ավազակների պարագլուխը գտնում է իր ենթականերին մեռած:
Հաջորդ անգամ, երբ ավազակը առևտրականի հանդերձանքով գալիս է Ալի Բաբայի տուն, Մարջանան սկսում է պարել նրա համար և մոտենալով դաշույնով սպանում է նրան: Հիմա միայն Ալի Բաբան գիտի քարանձավի գաղտնիքը: Որպես շնորհակալություն նա ազատ է արձակում Մարջանային, որը մինչ այդ ստրկուհի էր: 


«Ալի Բաբան և 40 ավազակները» համառոտ «Ալի Բաբան և 40 ավազակները» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.