Թեոդոր Դրայզեր | Ջեննի Գերհարդ | համառոտ



Վեպի սյուժեի հիմքում Թեոդոր Դրայզերի քրոջ՝ Մերիի կյանքի իրադարձություններն են:
Գլխավոր հերոսուհուն՝ Ջենևյեվին (Ջեննի), որն ապրում է Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը: Սա ազդեցիկ և ապահովված մարդ է: Խոստանում է Ջեննիին, որ կամուսնանա նրա հետ: Դա թույլ է տալիս Ջեննիին մտածել, որ կկարողանա օգնել իր ընտանիքին: Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Բրանդերը մահանում է, իսկ Ջեննին հղիանում է: Հայրը և շրջապատի մարդիկ դատապարտում են աղջկան:
Երեխայի ծնվելուց հետո Ջեննին ընտանիքով տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ Ջեննին աշխատանքի է անցնում որպես աղախին մեծահարուստ տիկնոջ մոտ: Ծանոթանում է Լեսթեր Քեյնի՝ խոշոր արդյունաբերողի որդու հետ: Ջեննին սիրահարվում է Լեսթերին: Վերջինիս զգացմունքները աղջկա նկատմամբ այդքան էլ խորը չեն: Նրանք տեղափոխվում են Չիկագո և բնակվում են միասին շքեղ առանձնատանը: Նրանց ամուսնացած չլինելու և Ջեննիի անցյալի մասին տեղեկությունները տարածվում են: Դա առաջ է բերում Լեսթերի ընտանիքի զայրույթը: Լեսթերի հայրը մահից առաջ այնպես է փոխում կտակը, որ Լեսթերը կարողանա ստանալ ժառանգության իր բաժինը միայն Ջեննիից բաժանվելու դեպքում:
Լեսթերը երկար ժամանակ տատանվում է և չի կարողանում որոշում ընդունել: Այդ ընթացքում Լեսթերի եղբայրը՝ Ռոբերտը, ուղարկված մարդու միջոցով հայտնում է Ջեննիին կտակի մասին: Ջեննին որոշում է զոհաբերել սեփական երջանկությունը հանուն Լեսթերի և համոզում է նրան թողնել իրեն: Ի վերջո Լեսթերն ամուսնանում է իր միջավայրի կնոջ՝ իր հին ծանոթ Լետտի Ջերարդի հետ:
Որոշ ժամանակ անց սենատոր Բրանդերից ծնված աղջիկը մեռնում է: Դա ծանր հարված է դառնում Ջեննիի համար: Մի քանի տարի անց հիվանդանում է Լեսթեր Քեյնը: Նրա կինը այդ ժամանակ գտնվում է արտասահմանում և նա խնդրում է Ջեննիին այցելել իրեն: Ջեննին խնամում է նրան: Եվ Լեսթերը վերջապես սեր է խոստովանում նրան: Մի քանի օրից Լեսթերը մահանում է: Ջեննին թաքուն գալիս է նրա թաղմանը:
                
Թեոդոր Դրայզեր | Ջեննի Գերհարդ | համառոտ Թեոդոր Դրայզեր | Ջեննի Գերհարդ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:40:00 Rating: 5
Технологии Blogger.