Ղազարոս Աղայան | Արևամանուկ | համառոտ


Գեղեցիկ, գարնանային առավոտ է: Արևը նոր է դուրս եկել, Մասիսի ձյունապատ գագաթը այնպես է փայլում, որ տեսնողի խելքը գնում է: Հետո ամպեր են բարձրանում, զանազան ձևեր ստանում: Այս հիանալի պատկերները ամեն առավոտ նկարվում են Մասիսի վրա, բայց ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում: Ժամանակ չկա, ամեն մեկը շտապում է իր գործն անի: Միայն մի մանուկ՝ ոսկեթել մազերով, անունն էլ Արևամանուկ, սիրում է նայել ամպերին, արևին ու հիանում է այս տեսարաններով: Ամեն ինչ, որ լսել է հեքիաթներում, տեսնում է այս ամպերի ձևերի մեջ: Դրանք երբեմն կարծես վիշապներ լինեն՝ մեկմեկու կուլ տալիս, երբեմն զանազան գազանների կերպարանք են առնում, երբեմն էլ ոչխարի հոտեր են թվում: Արևամանուկը դեռ փոքր է, բայց արդեն շատ սրտոտ է ու սրամիտ:
Սա այն ժամանակներում է, երբ Մասիսի և Արագածի արանքում մի մեծ գյուղ կա՝ Արևան կամ Արմավան անունով, որի հաստատ անունն ու տեղը հեղինակը նշում է, որ չգիտի: Արմավանի օդն ու ջուրը շատ մաքուր է ու առողջարար: Այստեղ մարդիկ երկու-երեք հարյուր տարի են ապրում և շատ առողջ են: Ծերացած հայրն ունենում է շատ զավակներ, և մի գերդաստանի, ընտանիքի մեջ մինչև երեք-չորս հարյուր հոգի են լինում, բոլորն էլ իրար հնազանդ: Մեծ հայրը մյուս բոլոր հայրերի գլխավորն է, և այդ պատճառով ասվում է հայրապետ կամ նահապետ: Այժմ Արևամանուկի հայրը՝ Արևամանյակը, ողջ տարածքի նահապետն է: Արևամանուկի մոր անունը Արևամատ է: Այս բոլոր անունների մեջ կա արև բառը և շատերն ասում են, որ դա նրանից է, որ մենք՝ հայերս՝ մի ժամանակ արևապաշտ ենք եղել, մեր նահապետն էլ համարվում էր Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ, ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ արևով էր սկսվում: Այսպիսով Արևամանուկը նահապետի որդի է: Դեռ յոթ տարեկանում նա մոր կաթն էր ուտում, սիրում էր մեղր ու յուղ, ուստի օրով էր մեծանում ու զորանում, իսկ տասը տարեկանում արդեն տասնհինգ տարեկանի տեսք ուներ: Այժմ արդեն դարձել է տասնհինգ տարեկան, բայց դեռ ծնողների հսկողության տակ է: Նա ուզում է գնալ տավար, բայց ծնողները չեն թողնում: Ասում է, թե կփախչի Մասիսի ձորերը, քաջերին կգտնի, կասի, թե եկել է նրանց մոտ ձի հեծնել, թուր ու նիզակ գործածել սովորելու: Մայրը բացատրում է որդուն, որ քաջերը այնքան ուժեղ են, որ այդ ամենի կարիքը չունեն, նրանք այնքան քաջ են, որ ահագին կաղնի ծառը արմատահան կանեն և դրանով հազար ձիավորի պատասխան կտան: Նրանց նետ-աղեղ պետք չէ: Ամեն մեկը մի սարի չափ է: Պատմում է, որ իր հայրը գնացել է նրանց մոտ և քանի որ Արևազանց ցեղիցն է եղել, այլ ոչ թե Վիշապազանց ցեղից, նրան չեն վնասել, իրենց միջև ազգականություն կա, այժմյան քաջերի մայրը իրենց ցեղից է եղել: Բայց այդուհանդերձ նրանց մոտ գնալը վտանգավոր է, գուցե բռնեն ու պահեն, ավելի լավ է տավար գնալ: Եվ ծնողները Արևամանուկին թույլ են տալիս տավար գնալ: Շուտով Արևամանուկը դառնում է տավարածապետ: Նա ամեն ինչ շատ շուտ է յուրացնում: Սակայն մի անգամ մի եզ է կորցնում: Ձայն է լսում, շները՝ Խեղդանն ու Կտրանը, վազում են այդ ուղղությամբ, բայց հեռվից են հաչում, վախենում են մոտենալ: Փոխարենը տղան հարձակվում է գազանի վրա, ձեռքը գցում գազանի բերանը ու լեզվի տակից այնպես պինդ բռնում քաշում, որ սա թուլանում է, սկսում խռխռացնել: Շներն էլ սիրտ առած հարձակվում են վրան, և երեքով սպանում են գազանին: Հետո նոր միայն Արևամանուկը տեսնում է, որ սպանածը վագր է: Լուրը շուտով տարածվում է և տասնհինգամյա տղայի այս քաջագործության մասին երգ են հյուսումԵրբ Արևամանուկը տուն է հասնում, վագրի մորթին ուսին գցած, տնեցիները չեն հավատում, որ այդ գազանին նա իր ձեռքով է սպանել: Անհնար է վագրի հետ կռվել ու անվնաս մնալ: Բայց տղան անվնաս չի մնացել, միայն դա երևում է այն ժամանակ, երբ որոշ ժամանակ անցնում է, տղայի երեսը դեղնում է, ու նա նվաղում է: Պարզվում է, որ ողջ մարմնի վրա անվնաս տեղ չկա, ուռած տեղեր կան ու ամբողջ մարմինը կապտած է: Անմիջապես այծեր են մորթում, տաք-տաք փաթաթում տղային: Հավաքվում են դեղ ու դուղ իմացող պառավները և զանազան հոտավետ ծաղիկներով եփած ջուր խմեցնում նրան: Այսպես որոշ ժամանակ Արևամանուկը պառկած է մնում: Նրան դուր է գալիս այդ վիճակը, քանի որ բոլորը չափազանց ուշադիր են իր նկատմամբ, բացի այդ, պառավները լավ պատմություններ են պատմում նրան, որոնցից նա շատ բան է սովորում և նոր միայն հասկանում, թե ինչ հիմարություն է արել, որ առանց զենքի հարձակվել է գազանի վրա: Պառավները նրան պատմում են Նոյի պատմությունը, ապա Հայկ նահապետի մասին: Արևամանուկը տեղեկանում է, որ ջրհեղեղից հետո, բոլորը ապրել են Մասիսի ստորոտում և հետո, երբ ժողովուրդը բազմացել է, նոր միայն իջել են դեպի հարավ՝ նկատելով, որ այնտեղ երկիրն ավելի շատ է պտուղ տալիս և ամեն ինչ առատ է: Հայկ նահապետը շատ ուշ է գնում այդ երկիրը, որն ասվում է Միջագետք, քանի որ Տիգրիս և Եփրատ գետերի արանքում է: Այսպես բոլորն իջնում են լեռներից և մտնում դաշտի մեջ: Այստեղ ապրում են տարբեր ցեղեր իրենց տարբեր նահապետներով: Երկար ժամանակ մարդիկ սիրով են ապրում, խաղաղ ու բախտավոր, բայց երբ ծեր նահապետներից շատերը մեռնում են, նրանց տեղը անցնում են խռովարար, գոռոզ և չար մարդիկ: Այդ չարերի մեջ ամենից չարը լինում է Բել անունով մի ահագին հսկա, մի գազան մարդ: Մի անգամ նահապետները խորհուրդ են անում և սկսում են վիճել: Հայկ նահապետը ընդհատում է նրանց՝ բացատրելով, որ նրանց մաքուր արտերի մեջ վնասակար բույսեր են աճել և դրանք պետք է վերացնել՝ նկատի ունենալով Բելին: Բելն էլ ասում է, թե խոտերն այնքան վնասակար չեն, որքան եկովի մանգաղաթև թռչնիկները, որ չես իմանում, թե որտեղից են թռել եկել, դրանք փչացնում են ցորենի հասկերը՝ նկատի ունենալով Հայկին: Բելը նրանց համարում է եկովի, քանի որ ինքը արդեն այդ երկրում է ծնվել, իսկ Հայկը ավելի ուշ էր գնացել այնտեղ: Բայց մյուս կողմից պետք է նշել, որ Բելը սուր աղեղ բանեցնելը Հայկից էր սովորել և մի ժամանակ շատ սիրում էր նրան, նրա հետ էր որսի գնում: Հայկը պատասխանում է, որ մանգաղաթև թռչունները եթե չլինեն, մորեխները իսպառ կփչացնեն իրենց արտերը 


Տես նաև Անահիտ և Քյորօղլի

Ղազարոս Աղայան | Արևամանուկ | համառոտ Ղազարոս Աղայան | Արևամանուկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.