
Գլխավոր հերոսուհին
տասնվեցամյա Հեյզել Լանքասթերն է, որը տառապում է վահանագեղձի
քաղցկեղից։ Մոր խնդրանքով
դառնում է քաղցկեղով հիվանդների աջակցության
խմբի անդամ։ Հավաքներից մեկի ժամանակ Հեյզելը հանդիպում
է տասնյոթամյա Օգաստուս Ուոթերսին:
Սա հիվանդության պատճառով կորցրել է մի ոտքը։ Օգաստուսն
այստեղ է իր ընկերոջը՝
Այզեկին, սատարելու համար: Այզեկին սպառնում է տեսողության կորուստ։ Հավաքից հետո Հեյզելն ու Օգաստուսը մտերմանում են: Օգաստուսն
առաջարկում է Հեյզելին կարդալ իր սիրած գիրքը՝ «Լուսաբացի պարգևը», իսկ աղջիկն իր հերթին՝ խորհուրդ է տալիս տղային «Թագավորական հիվանդություն»
գիրքը, որը քաղցկեղով տառապող մի աղջկա մասին է: Պայմանավորվում են կարդալ գրքերը մինչև հաջորդ հանդիպում։ Ավարտելով ընթերցումը Օգաստուսը զայրանում է, քանի որ գիրքն ավարտվում է շատ կտրուկ և անխորհուրդ։
Հեյզելը բացատրում է նրան, որ գրքի հեղինակը հրատարակությունից հետո անհետացել է և նրա մասին այլևս
ոչ ոք չի լսել։ Մի շաբաթ անց Օգաստուսն ասում է Հեյզելին, որ նա գտել է գրքի հեղինակ Վան Հուտենի օգնականին
և նրա միջոցով կարողացել
է նամակագրական
կապ հաստատել հեղինակի հետ։ Հեյզելը ուղղում է
Պիտեր Վան Հուտենին մի քանի հարց նովելի անորոշ ավարտի և հերոսուհի
Աննայի մոր հետագա
ճակատագրի
մասին։ Հեղինակը գրում է, որ Հեյզելի հարցերին կարող է պատասխանել
անձամբ։ Հեյզելի մայրը արգելում է Հեյզելին մեկնել Վան Հուտենի մոտ։ Օգաստուսն
է Հեյզելին տալիս Ամստերդամի տոմսը։ Ավելի ուշ Հեյզելը պարզում է, որ Օգաստուսի նախկին ընկերուհին մահացել է ուղեղի քաղցկեղից։ Հեյզելը հասկանում է, որ պետք է ապրել կյանքի
ամեն ակնթարթ։ Նա չպետք է իր
հիվանդությամբ ցավ պատճառի Օգաստուսին:
Հեյզելի առողջական
վիճակը վատանում է և
նրան տեղափոխում են
հիվանդանոց։ Բժիշկներից մեկը՝ Մարիան, այդուհանդերձ,
կարծում է, որ Հեյզելն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել և պետք է մեկնի Ամստերդամ։ Ամստերդամում հանդիպում են Վան Հուտենին: Դա մի
սովորական հարբեցող է։ Նույնիսկ չի պատասխանում Հեյզելի հարցերին: Օգաստուսն ու Հեյզելը հիասթափված լքում
են գրողի տունը։ Այնուհետև Վան Հուտենի օգնականը ուղեկցում է Հեյզելին և Օգաստուսին
Աննա Ֆրանկի տուն-թանգարան։
Հեյզելի ինքնազգացողությունը վատանում է, սակայն դա նրան չի խանգարում
հասնել ձեղնահարկ։
Այնտեղ նա մյուս զբոսաշրջիկների
ծափահարությունների
ներքո համբուրում է Օգաստուսին:
Օգաստուսի վիճակը կտրուկ վատանում է։ Հայրենիքում նա մնում է հիվանդանոցում։ Վերջին օրերին կանչում է Հեյզելին և Այզեկին իր նախապես պլանավորված հուղարկավորությանը, որտեղ պետք է լսեր նրանց հրաժեշտի խոսքը։ Հեյզելը խոսում է մեծ և փոքր հավերժությունների մասին, որոնք իրեն է պարգևել Օգաստուսը,
իր անսահման սիրո մասին։ Ութ օրից Օգաստուսը մեռնում է։
Հուղարկավորության ժամանակ Հեյզելն ապշում է՝
տեսնելով Վան Հուտենին։ Վան Հուտենն ասում է, որ Օգաստուսի
հետ հեռակա կապ է պահպանել և Օգաստուսը ցանկություն է հայտնել, որ նա գա իր թաղմանը։ Այս անգամ
Վան Հուտենը բացահայտում
է գրքի հերոսուհի
Աննայի մոր չբացահայտված ճակատագիրը։
Այնուամենայնիվ, Հեյզելը խնդրում է նրան հեռանալ, քանի որ իր հիասթափությունը դեռ չի անցել։ Մի քանի օրից, Այզեկի հետ զրուցելիս Հեյզելը պարզում է, որ Օգաստուսը
գրել է «Թագավորական
հիվանդություն» գրքի շարունակությունը Հեյզելի համար։ Իմանալով դա՝
Հեյզելը որոշում է կրկին հանդիպել Վան Հուտենին։ Գրողը պատմում է, որ այդ գիրքը նվիրել է իր դստերը՝ Աննային, ով մահացել է ութ տարեկանում՝ քաղցկեղից։
Հեյզելն առաջարկում
է Հուտենին մեկ ուրիշ գիրք գրել։
Հեյզելն իմանում է նաև, որ Օգաստուսն ուղարկել է իր գրվածքները Վան Հուտենին: Խնդրել է նրան օգտագործել
դրանք և գրել Հեյզելին նվիրված ներբող։ Գրողի օգնականը ստիպել էր նրան կարդալ այդ ամենը և ուղարկել Հեյզելին։
Օգաստուսը գրում է, որ մարդկանց միշտ
ինչ-որ մեկը ցավ է պատճառում
և մարդիկ անզոր են դրա դեմ: Մարդիկ
կարող են ընտրել այն մարդուն, ում թույլ կտան ցավ պատճառել իրենց և, որ ինքը՝ Օգաստուսը,
ուրախ է, որ ընտրել է հենց
Հեյզելին։ Երկինք նայելով և դիմելով Օգաստուսին՝
Հեյզելը պատասխանում
է, որ ինքը նույնպես երջանիկ է իր ընտրության համար։
Տես նաև Պաուլո Կոելիո Վերոնիկան որոշում է մեռնել, Է.
Լ. Ջեյմս Մոխրագույնի հիսուն երանգները և Հենրի Միլլեր Խեցգետնի արևադարձը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ջոն Գրին | Մեղավոր են աստղերը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 24, 2016
Rating:
