
«Օրագիրը» մտնում է Սյորեն Կիերկեգորի «Կամ-Կամ» եռահատոր
աշխատության առաջին՝ «Էսթետիկական» հատորի մեջ: Այն վերագրվում է պարոն Ա-ին: Սակայն
Պարոն Ա-ն հրաժարվում է հեղինակությունից և ասում է, որ գտել է ձեռագիրը իր ընկերոջ՝
Յոհաննեսի բյուրոյում, երբ սա ընդմիշտ հեռացավ Կոպենհագենից: Յոհաննեսի ձեռագիրը պատմում
է այն մասին, որ նա գիտակցաբար փորձել է ապրել հնարավորինս բանաստեղծորեն և նկատել
իր շուրջ միայն հետաքրքիրը:
Ամենից շատ նրան հետաքրքրում են սիրային արկածները և աղջիկները:
Նրան հետաքրքում է ոչ այնքան սիրային հաղթանակը, որքան գայթակղության արվեստի կատարելությունը:
Նա արվեստագետ է: Օրագիրը բացում են ապրիլին արված գրառումները: Յոհաննեսի ուշադրությունն
է գրավում կառքից վայելչորեն դուրս եկած աղջիկը: Հաջոր օրը նա պատահաբար հանդիպում է
անծանոթուհուն այգում, որտեղ օգնում է կառք նստել: Փնտրում է աղջկան տարբեր թատրոններում,
վերնիսաժներում… Մի քանի օր անց նորից հանդիպում է աղջկան իր ընկերուհիների հետ զբոսնելիս:
Ընկերուհիները կոչում են նրան Կորդելիա: Հետևում է նրանց և իմանում, որ Կորդելիան հաճախ
է լինում տիկին Յանսենի տանը: Այստեղից էլ իմանում է, որ աղջիկը որբ է և ապրում է մորաքրոջ
մոտ: Յոհաննեսը ծանոթանում է աղջկա հետ տիկին Յանսենի տանը և այնքան էլ դուր չի գալիս
աղջկան, ինչը շատ ձեռնտու է իր համար: Հաջորդ քայլը Կորդելիայի համար փեսացու գտնելն
է: Փեսացուն պիտի լինի հասարակ մեկը և չկարողանա մրցել իր՝ Յոհաննեսի հետ: Շուտով գտնում
է: Կորդելիային սիրահարված է առևտրականի որդի Էդվարդ Բաքստերը: Յոհաննեսը մտերմանում
է նրա հետ: Խորհուրդ է տալիս երիտասարդին ավելի վճռական լինել և պակաս երազկոտ: Այսպես,
ընկերները հաճախ են միասին լինում Կորդելիայի մորաքրոջ տանը, որտեղ Բաքստերը իր վրա
է գրավում հիմնական ուշադրությունը, իսկ Յոհաննեսը զբաղեցնում է մորաքրոջը: Նրա անուշադրությունը
Կորդելիայի համար վիրավորական է: Նա պահում է իրեն ինչպես ծերուկը, իսկ դա գրգռում
է Կորդելիային, որը ներքուստ հասկանում է, որ Յոհաննեսը բնավ այդպիսին չէ: Եվ քանի
դեռ Էդվարդը պահում է իրեն որպես սիրահարված և ուշադիր զրուցակից, Յոհաննեսը զրուցակիցն
է ծեր կնոջ: Նա ժամանակ առ ժամանակ իր դիալեկտիկական զեղումների մեջ առանձին բառեր
է ներմուծում: Դրանք բանաստեղծական բառեր են և հասցեագրված են ոչ թե ծեր կնոջ խուլ
ականջին, այլ Կորդելիային: Աստճանաբար նա անցնում է նաև երաժշտության թեմային:
Մի օր Յոհաննեսը որոշում է, որ Էդվարդը այլևս սպառել է իր
դերը: Նա առաջինն է սիրո և ամուսնության առաջարկություն անում Կորդելիային: Աղջիկը
թողնում է որոշումը մորաքրոջ կամքին, իսկ սա հաճույքով համաձայնում է: Հիմա նրանք հարս
ու փեսա են: Սակայն Յոհաննեսը մտադիր չէ ամուսնանալ: Բայց նախքան դա պետք է ցույց տալ
Կորդելիային իր սիրո իսկական ուժը: Աղջիկը տեսնելով իր սիրո ուժը, ինքն էլ կցանկանա
սիրել: Գրում է կրքոտ ու սենտիմենտալ նամակներ, իսկ աղջկա հետ հանդիպելիս պահում է
իրեն ողջախոհ և հեգնական: Աղջկա զգացմունքը սկսում է բացվել: Բայց դա դեռ նաիվ զգացմունք է: Երբ ինքը սկսի նահանջել, Կորդելիան
ստիպված կլինի ջանքեր գործադրել և նրա զգացմունքը կվերածվի իսկական կրքի: Սկսում է
բացատրել Կորդելիային, որ իրենց նշանադրությունը ամեն բան փչացնում է: Իսկական սերը
կարող է լինել միայն գաղտնի: Կորդելիան ինքն է ետ տալիս նշանը: Դա զարմացնում է մորաքրոջը,
որը կարեկցանք է հայտնում Յոհաննեսին:
Կորդելիային թույլ են տալիս մի քանի օրով գյուղ մեկնել: Յոհաննեսը
բծախնդրորեն նախապատրաստում է ամառանոցը, ուր նրա մոտ են բերում Կորդելիային: Այստեղ
էլ հյուրասենյակում դաշնամուր է դրված, ճիշտ նրա նման, որի վրա նվագում էր Կորդելիան
մորաքրոջ տանը:
Օրագրի վերջին գրառումը թվագրված է սեպտեմբերի 25-ով: Ամեն
ինչ ավարտված է: Յոհաննեսն այլևս չի ցանականում տեսնել Կորդելիային: Եթե աղջիկը տրվել
է, նա ամեն ինչ կորցրել է: Յոհաննեսին հիմա հետաքրքրում է միայն մեկ հարց: Իսկ չի կարելի
այնպես բանաստեղծորեն լքել աղջկա սիրտը, որ նրան թվա, թե ինքն է լքել իրեն:
Սյորեն Կիերկեգոր | Գայթակղողի օրագիրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 25, 2016
Rating:
