
Կլեոպատրայով հմայված Անտոնիոսը մոռացել է կնոջ և Հռոմի գործերի
մասին: Սուրհանդակը լուր է բերում նրա կնոջ մասին, որն ապստամբել է Կեսարի դեմ և պարտություն
կրելով սպանվել է: Օկտավիանն առաջարկում է Անտոնիոսին Ալեքսանդրիայից վերադառնալ Հռոմ
և օգնել իրեն Պոմպեոսի դեմ պայքարում: Անտոնիոսը լքում է Ալեքսանդրիան:
Պոմպեոսի դեմ ընդհանուր պայքարին խանգարում է Օկտավիանի և
Անտոնիոսի վեճը: Նրանց միությունն ամրապնդելու համար Ագրիպպան առաջարկում է Անտոնիոսին
կնության վերցնել Օկտավիանի քրոջը՝ Օկտավիային: Մենակ մնալով Ագրիպպայի հետ Էնոբարբն
ասում է, որ Օկտավիան չի կարող մրցել Կլեոպատրայի հետ:
Գուշակը զգուշացնում է Անտոնիոսին, որ ճակատագիրն ավելի բարեգութ
է Կեսարի հանդեպ և որ իրենց դիմակայության մեջ կհաղթի Կեսարը:
Եգիպտոսում Կլեոպատրան հպարտանում է Անտոնիոսի հանդեպ տարած
հաղթանակով, սակայն իմանում է Անտոնիոսի և Օկտավիայի ամուսնության մասին: Պոմպեոսը
բանակցություններ է վարում եռապետության անդամների հետ: Նրան առաջարկում են Սիկիլիան
և Սարդինիան ծովում խաղաղության դիմաց: Պոմպեոսն ընդունում է պայմանները: Բաքոսական
օրգիայի ժամանակ Մենասն առաջարկում է Պոմպեոսին սպանել եռապետերին և դառնալ Հռոմի տիրակալ:
Պոմպեոսը հրաժարվում է:
Կլեոպատրային նկարագրում են Օկտավիայի համեստ արտաքինը: Կլեոպատրան
հանգստանում է: Անտոնիոսը շուտով կվերադառնա իր մոտ:
Կեսարը խախտում է Պոմպեոսի հետ կնքած խաղաղ դաշնը: Դա առաջ
է բերում Անտոնիոսի զայրույթը: Նա վերադառնում է Ալեքսնդրիա և թագադրում է Կլեոպատրային
որպես Եգիպտոսի և Հռոմեական կայսրության երրորդ գավառի տիրակալուհու: Օկտավիան Կեսարը
բանտ է նետում Լեպիդին և պաշարում է Ալեքսանդրիան: Տեղի է ունենում ճակատամարտ: Անտոնիոսը
ուժեղ հարված է հասցնում հակառակորդին: Առջևում է ծովային մարտը: Սակայն եգիպտական
նավատորմն առանձ մարտի հանձնվում է Օկտավիանին: Անտոնիոսը դավաճանության մեջ է մեղադրում
Կլեոպատրային և սպառնում է սպանել նրան: Կլեոպատրան թաքնվում է դամբարանում և հրամայում
է հայտնել Անտոնիոսին, որ ինքը մեռել է: Անտոնիոսին այդ լուրը ցնցում է և նա իր մերձավոր
Էրոսին խնդրում է սպանել իրեն: Էրոսը ունակ չէ գործելու այդ սպանությունը: Նա ինքն
իրեն է սպանում: Նրա խիզախությամբ հիացած, Անտոնիոսը մահացու հարված է հասցնում իրեն:
Մեռնելուց առաջ իմանում է, որ Կլեոպատրան ողջ է:
Օկտավիան Կեսարը ստիպում է Կլեոպատրային հանձնվել: Կլեոպատրան
հրաժարվում է՝ հասկանալով, որ իրեն սպասում է անարգանքը: Հռոմեացիների կողմից գերված
Կլեոպատրան որոշում է ինքնասպան լինել: Անտոնիոսի հետ ապագա հանդիպման նախասպասման
մեջ նա օձին կծել է տալիս իրեն:
Օկտավիանը դառնում է Հռոմի միանձնյա տիրակալ և հրամայում
է միմյանց հետ նույն գերեզմանում թաղել Անտոնիոսին և Կլեոպատրային:
Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոապատրա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 23, 2016
Rating:
