.jpg)
Վենետիկ: Սինյոր Բրաբանցոյի տան մոտ է ազնվական Ռոդրիգոն,
որն անհույս սիրահարված է սենատորի դստերը՝ Դեզդեմոնային: Մեղադրում է իր ընկերոջը՝
Յագոյին այն բանի համար, որ սա Օթելլոյից՝ մավրից, որը վենետիկյան բանակի հրամանատար
է, ընդունել է սպայի կոչում: Յագոն ինքն էլ չի սիրում մավր Օթելլոյին, քանզի վերջերս
Օթելլոն իր տեղակալ է նշանակել մաթեմատիկոս Կասիոյին, որը ոչ միայն զինվորական չէ,
այլև երիտասարդ է Յագոյից: Ավարտելով իրենց վեճը՝ ընկերները աղմուկ են բարձրացնում
և արթնացնում են Բրաբանցոյին: Հայտնում են ծերուկին, որ իր դուստրը՝ Դեզդեմոնան, փախել
է Օթելլոյի հետ: Բրաբանցոն հուսալքության մեջ է. նա կարծում է, որ դստերը կախարդել
են: Յագոն հեռանում է, իսկ Ռոդրիգոն և Բրաբանցոն գնում են ոստիկանների ետևից, որպեսզի
ձերբակալեն Օթելլոյին:
Կեղծ բարեկամություն խաղալով՝ Յագոն գալիս է հենց նոր ամուսնությունն
օրինականացրած Օթելլոյի և Դեզդեմոնայի մոտ և զգուշացնում է, որ Բրաբանցոն, ուր որ է
այստեղ կլինի: Օթելլոն պատասխանում է, որ թաքնվելու պատճառ չունի: Հայտնվում է Կասիոն:
Դոժը պահանջում է, որպեսզի Օթելլոն ներկայանա պալատ:
Խորհրդի պալատում իրարանցում է: Թուրքական նավատորմը մոտենում
է Կիպրոսին: Երբ գալիս է Օթելլոն, պարզվում է, որ դոժը պատվիրելու է նրան մեկնել Կիպրոս՝
թուրքերի դեմ պատերազմը գլխավորելու համար: Սակայն Բրաբանցոն մեղադրում է մավրին՝ իր
դստերը կախարդանքի միջոցով գայթակղելու մեջ: Օթելլոն կանչել է տալիս Դեզդեմոնային,
իսկ մինչ նրա գալը պատմում է, թե ինչպես է ծագել իր և Դեզդեմոնայի փոխադարձ զգացմունքը:
Դեզդեմոնան սիրել է իրեն իր անվախության համար, իսկ նա Դեզդեմոնային՝ կարեկցանքի համար:
Ներս եկած Դեզդեմոնան հայտարարում է, որ այսուհետ հնազանդ է իր ամուսնուն և որ պատրաստ
է նրա հետ մեկնել Կիպրոս:
Ռոդրիգոն հուսահատության մեջ է. պատրաստ է խեղդամահ լինել:
Սակայն Յագոն կոչ է անում նրան հետևել իրեն և մեկնել Կիպրոս: Մավրը և գեղեցիկ աղջիկը
զույգ չեն և ամեն բան դեռ կփոխվի: «Քսակդ լցրու»,-մի քանի անգամ խորհուրդ է տալիս Յագոն:
Կիպրոսի բնակիչները ցնծության մեջ են: Ծովաբուքը ոչնչացրել
է թուրքական նավերը: Սակայն նույն բուքը այս ու այն կողմ է նետել Վենետիկի նավերը,
այնպես որ Դեզդեմոնան Կիպրոս է հասնում իր ամուսնուց շուտ: Ականատես է Յագոյի կանանց
հասցեին արված կոպիտ կատակներին:
Երեկոյան Օթելլոն Դեզդեմոնայի հետ ապարանք հեռանալուց առաջ
պատվիրում է Յագոյին և Կասիոյին ստուգել պահակներին: Յագոն առաջարկում է Կասիոյին խմել
սև Օթելլոյի համար: Կասիոն վատ է տանում խմիչքը, սակայն չի կարողանում հրաժարվել և
հարբում է: Ռոդրիգոն Յագոյի խորհրդով սադրում է նրան կռվի: Սպաներից մեկը փորձում է
բաժանել նրանց, բայց Կասիոն հանում է սուրը և վիրավորում է նրան: Արթնացած Օթելլոն
պարզում է «ազնիվ Յագոյից» կռվի պատճառները և հեռացնում է Կասիոյին պաշտոնից: Կասիոն
սթափվելով այրվում է ամոթից: Յագոն ցնծում է. հիմա Դեզդեմոնան խնդրելով Կասիոյի համար
ամուսնուն՝ ինքը կսևացնի իր անունը, իսկ նա կկործանի իր թշնամիներին՝ օգտվելով նրանց
լավագույն գծերից:
Դեզդեմոնան խոստանում է Կասիոյին իր պաշտպանությունը: Երկուսն
էլ զգացված են Յագոյի մասնակցությունից: Այդ ընթացքում Յագոն արդեն սկսել է թույն լցնել
Օթելլոյի ականջները: Սկզբում Օթելլոն անգամ չի հասկանում, թե ինչու են նրան խորհուրդ
տալիս չխանդել, հետո սկսում է կասկածել, իսկ վերջում ինքն է խնդրում Յագոյին հետևել
Դեզդեմոնային:
Երբ գալիս է Դեզդեմոնան և նկատում է, որ մավրը վատ տրամադրություն
ունի, ասում է, որ պատճառը գլխացավն է: Դեզդեմոնան ուզում է թաշկինակով կապել նրա գլուխը,
սակայն Օթելլոն քաշում է գլուխը և թաշկինակն ընկնում է գետնին: Այն բարձրացնում է Յագոյի
կինը և տանում է ամուսնուն ուրախացնելու, քանզի սա խնդրել էր գողանալ Դեզդեմոնայից
այդ թաշկինակը: Դա Օթելլոյի մոր թաշկինակն էր, որը մավրը Դեզդեմոնային էր նվիրել ամուսնության
օրը:
Օթելլոն չի կարող հավատալ կնոջ դավաճանությանը, բայց միաժամանակ
տառապում է կասկածներից: Յագոյից պահանջում է ապացույցներ, հակառակ դեպքում կպատժի
նրան հերյուրանքի համար: Յագոն ձևացնում է վիրավորված ազնվություն, սակայն համաձայնում
է ապացույցներ ներկայացնել: Նա տեսել է, թե ինչպես է Կասիոն երազում թռցրել լեզվից
Դեզդեմոնայի հետ մերձենալու մասին և սրբվել է աղջկա նվիրած թաշկինակով: Օթելլոյին դա
բավական է: Ծնկների վրա երդվում է վրեժխնդիր լինել: Յագոն աղաչում է թույլ տալ իրեն
պատժել Կասիոյին: Մավրը երեք օր է տալիս նրան Կասիոյի հարցերը լուծելու համար: Յագոյին
նշանակում է լեյտենանտ:
Դեզդեմոնան խնդրում է ամուսնուն Կասիոյի համար: Օթելլոն ոչինչ
չի լսում: Միայն խնդրում է իրեն ցույց տալ իր նվիրած թաշկինակը: Տեսնելով, որ թաշկինակ
չկա, ցասման մեջ հեռանում է:
Կասիոն գալով տուն գտնում է գեղեցիկ մի թաշկինակ, որը նվիրում
է իր սիրուհուն՝ Բիանկային:
Յագոն այնպես է անում, որ մավրը թաքուն լսի իր և Կասիոյի
զրույցը: Խոսում են Բիանկայի մասին, սակայն Օթելլոն կարծում է, թե խոսքը Դեզդեմոնայի
մասին է: Հենց այդ պահին գալիս է Բիանկան և նետում է թաշկինակը Կասիոյի դեմքին՝ ասելով,
որ դա հավանաբար ինչ-որ անառակի նվեր է: Երբ Կասիոն վազում է փախչող աղջկա ետևից, Յագոն
խորհուրդ է տալիս խաբված մավրին խեղդել Դեզդեմոնային:
Մնալով Դեզդեմոնայի հետ մենակ՝ Օթելլոն մեղադրում է Դեզդեմոնային
անհավատարմության մեջ: Երդվելով, որ անմեղ է, աղջիկը միայն ավելի է գրգռում նրան:
Յագոյի խորհրդով Ռոդրիգոն հարձակվում է Կասիոյի վրա և փորձում
է սպանել: Զրահը փրկում է Կասիոյին: Նա վիրավորում է Ռոդրիգոյին, որին հետո մահացու
հարված է հասցնում Յագոն: Մարդիկ են հավաքվում և Յագոն բոլոր կասկածներն ուղղում է
Բիանկայի ուղղությամբ:
Օթելլոն համբուրում է քնած Դեզդեմոնային: Գիտի, որ կխելագարվի՝
սիրելիին սպանելու դեպքում: Բայց ուրիշ ելք չունի: Դեզդեմոնան զարթնում է: Մավրը խեղդում
է աղջկան, իսկ տառապանքը կարճելու համար նաև դաշնահարում: Ներս եկած Էմիլիան հաղորդում
է Կասիոյի վիրավորման մասին: Մահամերձ Դեզդեմոնան հասցնում է բացականչել, որ մահանում
է անմեղ: Օթելլոն պատմում է, թե ինչպես և ինչու է սպանել իր կնոջը: Էմիլիան կանչում
է պահակներին: Սպաների և ներս եկած Յագոյի ներկայությամբ նա բացատրում է, թե ինչպես
է թաշկինակը հայտնվել Յագոյի մոտ…
Օթելլոն նետվում է դեպի Յագոն և ուզում է սրախողխող անել
նրան: Բայց Յագոն սպանում է իր կնոջը և փախչում է: Օթելլոն կոչում է իրեն ստոր մարդասպան,
իսկ Դեզդեմոնային՝ դժբախտ աստղի տեր աղջիկ: Երբ ներս են բերում Յագոյին, նա վիրավորում
է նրան և ինքնասպան է լինում: Կասիոն մնում է Կիպրոսի կառավարիչ: Նրան վիճակված է դատել
Յագոյին և դատապարտել նրան տանջալի մահվան:
Տես նաև Համլետ, Լիր արքա, Մակբեթ, Ռոմեո և Ջուլյետ, Տասներկուերորդ գիշեր, Վենետիկի վաճառականը, Ցիմբելին և Սոնետներ
Շեքսպիր | Օթելլո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 12, 2015
Rating:
.jpg)