Եղիա Տեմիրճիպաշյան «Մահակենդանություն»



Երկրես չվող մեն մի հոգի ևս անձուկ
Երևցնե զաշխարհն աչացս իմ, բաբե՛,
Եվ անդրագույնն անհո՜ւն ևս ինձ հայտնե,
Անծանոթի՜ն մտրակելով հիս անձուկ:

Ամեն մեռել զիս իրեն հետ կը թաղե.
Իբր ողջ կու լա՜մ, իբրև մեռել կորդնոտի՜մ,
Երկնավորին ես ի՞նչ արդյոք կը պարտիմ
Որ այս անլուր տանջանաց զիս կը մատնե…

Մա՜յրս է, Մա՜յրս է… որ կանիծե զիս.
«Տղա՛ս, գրող եղա՛ր, անօթի պիտի մեռնիս…»:


Տես նաև Եղիա Տեմիրճիպաշյան «Մինակ»
Եղիա Տեմիրճիպաշյան «Մահակենդանություն» Եղիա Տեմիրճիպաշյան «Մահակենդանություն» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:52:00 Rating: 5
Технологии Blogger.