Մատթեոս Զարիֆյան | Կարեկցութիւն | համառոտ


Պզտիկ աղջիկ մինծի կըսէ
Թէ զիս խենթի պէս կը սիրէ.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜…

Գիշերն անհուն իմ աչքերուն
Երեւի դեռ նա չէ՜ տեսեր.
Պզտիկ աղջիկ մինծի տայ սէ՜ր…

Երեւի դեռ նա չէ՜ նայեր
Հոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մինձ սիրահար…

Եթե լսէր թէ ո՛չ մէկ սէր
Այդ անդունին մէջ կը շնչէր՝
Հէք պզտիկը չէ՞ր հառաչէր…

Ուստի եղբօր մը պէս ըսի
Թէ լուսնին տակ մարդ մը մսի.
«Գնա՛, գնա՛ ննջէ», ըսի.

Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի…

Տես նաև Մատթեոս Զարիֆյան Գարնան դէմ, Եղիա Տեմիրճիպաշյան Մինակ և Ղևոնդ Ալիշան Հրազդան

Մատթեոս Զարիֆյան | Կարեկցութիւն | համառոտ Մատթեոս Զարիֆյան | Կարեկցութիւն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:15:00 Rating: 5
Технологии Blogger.