
Երիտասարդ Ժյուլին ծեր հոր հետ դիտում է նապոլեոնյան զորքի
զորահանդեսը: Հայրը նկատում է, որ աղջիկը սիրահարված աչքերով նայում գնդապետ Վիկտոր
դ'Էգելմոնին: Հայրը զգուշացնում է դստերը, որ գնդապետը անզգամ մեկն է: Այդուհանդերձ
հետագայում չի արգելում դստերը ամուսնանալ այդ մարդու հետ: Ամուսնությունից հետո Ժյուլին
կորցնում է ուրախությունը: Ջուլին ամուսնական կյանքում հենց սկզբից ապերջանիկ է։ Երիտասարդ Ջուլին Վիկտորի մեջ տեսնում էր ոչ թե իրական մարդուն, այլ իր հորինած կերպարը։ Ամուսնանալուց հետո ճանաչում է Վիկտորի իրական դեմքը։ Պատերազմից հետո Վիկտորը կնոջը տեղափոխում է Փարիզ:
Հասարակության մեջ նրա
ամուսինը խելացի մարդու համբավ ունի: Ջուլին ձևացնում է, թե դա այդպես է նաև իր համար:
Ունենում է աղջիկ, որը երկու տարի իմաստ է հաղորդում նրա իմաստազուրկ կյանքին: Պարահանդեսներից
մեկի ժամանակ մտերմանալով անգլիացի Արթուր Գրենվիլի հետ, սիրահարվում է նրան, սակայն
հրաժարվում է մտերիմ կապ ունենալ ամուսնու կենդանության օրոք: Բացատրվում է նաև Վիկտորի
հետ և նրանք ապրում են մեկ կտուրի տակ, սակայն առանձին: Երկար տատարումներից հետո որոշում
է փախչել Գրենվիլի հետ, սակայն վերջինս հիվանդանում և մեռնում է: Մի պարահանդեսի ժամանակ ծանոթանում է Շառլ դը Վանդենեսի հետ:
Նրանք սիրահարվում են: Հեղինակը պատմում է, թե ինչպես Ելենան՝ Ժյուլիի յոթնամյա դուստրը
հրում է հնգամյա փոքրիկ Շառլին և նրա մահվան պատճառ դառնում:
Մի քանի տարի անց Ելենան փախչում է իրենց տանը հայտնված խորհրդավոր
մի մարդու հետ, որին փնտրում էր ոստիկանությունը: Եվս մի քանի տարի անց Վիկտորը Ամերիկա
կատարած այցելությունից վերադառնալու ճանապարհին գերի է ընկնում ծովահենների ձեռքը:
Ծովահենների առաջնորդը Ելենային փախցրած անծանոթն է: Նրանք ունեն չորս երեխա և երջանիկ
են: Մարկիզին մեծ գումար տալով Գոմեսը՝ Ելենայի ամուսինը, վերադարձնում է նրան Ֆրանսիա:
Տարիներ անց, արդեն ամուսնու մահից հետո Ժյուլին իր երես
առած կրտսեր աղջկա Մոինայի հետ մեկնում է Պիրենեյան թերակղզի, որտեղ գտնում է Ելենային,
որի երեխաներից միայն մեկն է ողջ մնացել:
Ինքը Ժյուլին նույնպես կորցնում է իր երեխաներին՝ Գյուստավին,
Աբելին… Մնում է միայն Մոինան, որը մի օր հայտնում է մորը իր կապի մասին Ալֆրեդ դը
Վանդենեսի հետ: Ժյուլին փորձում է ետ պահել աղջկան այդ սխալից, բայց Մոինան լուրջ չի
ընդունում մոր խոսքը: Ժյուլին հեռանում է այգի և մեռնում է այնտեղ:
Տես նաև Գոբսեկ, Շագրենի կաշին, Էժենի Գրանդե և Հայր Գորիո
Օնորե դը Բալզակ | Երեսնամյա կինը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 22, 2016
Rating:
